- հայ
- | eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը շահույթ չհետապնդող անկախ հետազոտական և հանրային քաղաքականության հաստատություն է:
2009-գործող
ՄԶՄԿ-ն օժանդակում է ԵՄ և Հայաստանի միջև եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) և գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման մեջ ներգրավված հայաստանյան ինստիտուտների կարողությունների զարգացմանը:
1999թ. ի վեր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հիմք հանդիսացող Գործընկերության և համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) հայեցակարգային դրույթները վերջին տարիներին իրենց զարգացում են ստանում Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) և Արևելյան գործընկերության (ԱԳ) ծրագրի շրջանակներում:
ԵՀՔ գործողությունների ծրագիրն իրագործելու նպատակով ՀՀ իշխանությունները հաստատել են 2009-2011թթ. իրականացվելիք միջոցառումների ցանկը: Հայաստանը մտադրվել է լիարժեքորեն իրացնել Արևելյան գործընկերության շրջանակներում առկա հնարավորությունները՝ բանակցություններ սկսելով ազատ առևտրի և վիզային ռեժիմի դյուրացման մասին ընդգրկուն և ամբողջական համաձայնագրեր կնքելու ուղղությամբ...
ավելին >>2007-2009
ՄԶՄԿ-ն ԵՄ ֆինանսական օժանդակությամբ և Բրիտանական խորհրդի ու ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության հետ համագործակցությամբ էական ներդրում է ունեցել Հայաստանում միգրացիոն կառավարման քաղաքականության մշակման և համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում: «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում գործընկերների համագործակցությունը ծավալվել է միմյանց փոխլրացնող երեք ուղղություններով. քաղաքական երկխոսության կայացում, հանրային իրազեկության բարձրացում և վերադարձողներին վերաինտեգրման օժանդակություն:
2008-գործող
Գենդերային բռնությունը կանխարգելելու և հավասար հնարավորություններ զարգացնելու առաջնահերթությունը դեռևս ընկալման և Հայաստանի Հանրապետության քաղաքական փաստաթղթերում ներառման անհրաժեշտություն է զգում: Այդ պատճառով չափազանց կարևոր է այդ խնդիրների նկատմամբ ինչպես հասարակական համապատասխան պահանջարկի ձևավորումը, այնպես էլ այդ հարցերում քաղաքականություն կերտողների և հանրային ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացումը:
2008թ. սեպտեմբերից ի վեր ՄԶՄԿ կազմավորել և առաջնորդում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոնսորցիումը, որը նպատակ է հետապնդում ձևավորել Հայաստանում գենդերային բռնության նվազմանը և այս ոլորտում երկրի ստանձնած պարտավորությունների իրականացմանը նպաստող միջավայր: Կոնսորցիումում ՄԶՄԿ գործընկերներն են Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, «Տաթև 95» հոգեբանական օգնության և խորհրդատվության կենտրոնը, Հայաստանում բժիշկ ուսանողների գիտական ասոցիացիան, որոնց նախաձեռնությունը ուղղված Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարին 2008թ. ի վեր ֆինանսավորվում է Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: Նախաձեռնության շահառուների ցանկում փախստականներին, այդ թվում գենդերային բռնության զոհ դարձածներին ներգրավելու նպատակով կոնսորցիումին օժանդակում է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչությունը:
Հուլիսի 26-ից 28-ը ՄԶՄԿ պատվիրակությունը մասնակցեց Ստամբուլում (Թուրքիա) հրավիրված «Կամրջելով անդունդը» ծրագրի առաջին համաժողովին: Համաժողովը նպատակ ուներ ի մի բերել երկու երկրներում քննարկումների ընթացքում հնչած կարծիքներն ու մտքերը, վեր հանել կողմերի շահերը և ուղենշել նշված ոլորտներում համատեղ ծրագրերի հեռանկարները:
ավելին >>Հուլիսի 15-ին ՄԶՄԿ-ն «Կամրջելով անդունդը» ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ-ն շուրջ հարյուր մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ Երևանում իրականացրեց հանրային քննարկումներ «Հայ թուրքական համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների բնագավառում» և «Կրթության և գիտության խնդիրները հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» թեմաներով:
ՄԶՄԿ-ն հրավիրում է համաքաղաքային քննարկում «Հայաստան-Թուրքիա. կրթության և գիտության խնդիրները» թեմայով: Քննարկումը տեղի կունենա ս/թ հուլիսի 15-ին ժամը 11:00-ին, Անի Պլազայում: Քննարկմանը հրավիրված են ոլորտի մասնագետներ, պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ: