ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 
29.01.2014

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հետազոտական-վերլուծական (Think Tank) կենտրոնների միջազգային վարկանիշային հետազոտություններում այս տարի ևս ճանաչվեց լավագույններից մեկն աշխարհում:

 ավելին >>
14.12.2013

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը դեկտեմբերի 9-ից 13-ը կազմակերպել էր ֆինանսական սեմինար տեղական ՀԿ-ների համար:

 ավելին >>
12.12.2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի (www.ulisses.am) շրաջնակներում 2013թ․ նոյեմբերի 16-19-ը կազմակերպել էր հայաստանյան պետական, համայնքային և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների այց  Իտալիայի Հանրապետության Պուլիայի մարզի, Լեչեյի նահանգի Նարդո համայնք։ Այցի նպատակ էր եվրոպական և հայկական համայնքների միջև միջհամայնքային համագործակցության օրակարգում բարձրացնել աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին սոցիալական, իրավական և տեղեկատվական օժանդակության, հայրենիքի հետ կապի գործուն ու վստահելի մեխանիզմների մշակման և ներդրման հարցերը, այդ համագործակցության շրջանակներում ներգրավել քաղաքացիական հասարակության ներուժը:

 ավելին >>
29.11.2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ս/թ նոյեմբերի 29-ին կազմակերպել էր  «Սոցիալական ապահովության շուրջ համաձայնագրերը՝ որպես միգրանտների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության գործիք» խորագրով սեմինար:

 ավելին >>
20.11.2013

Հայկական պատվիրակության այցը Իտալիա: Միգրանտներին և նրանց ընտանիքներին աջակցության խնդիրները հայաստանյան և եվրոպական քաղաքների միջև միջհամայնքային համագործակցության օրակարգում

 ավելին >>
08.11.2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում 2013թ. նոյեմբերի 8-ին կազմակերպել էր կլոր սեղան հանդիպում «Աշխատանքային միգրանտների սոցիալական իրավունքների փոխադրելիության խնդիրները» թեմայով:

 ավելին >>
07.11.2013

Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների ավելի քան քսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով նոյեմբերի 7-ին մասնակցեցին «Ինչպիսի՞ հանրակրթական համակարգ ու գործընթաց ենք ցանկանում տեսնել Հայաստանում 2020 թվականին» թեմայով առանց հղումների իրավունքի քննարկմանը:

 ավելին >>
29.10.2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում մշակեց և գործարկեց աշխատանքի տեղավորման և զբաղվածության ծառայություններ մատուցող կազմակերպություններին օժանդակող ՈՒԼԻՍՍԵՍ էլեկտրոնային համակարգը:

 ավելին >>
18.10.2013

Եվրոպական միության, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾաջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ) հետ սերտ համագործակցությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) իրականացնում է «Մասնակցային,պատասխանատու և գենդերային հավասարության սկզբունքներին խարսխված կառավարման վերաբերյալ տեղական իշխանությունների կարողությունների ու գիտելիքների զարգացում» ծրագիրը, որը մաս է կազմում ավելի մեծ մի ծրագրի՝ «Հավասար իրավունքների և հավասարհնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում»: 

 ավելին >>
10.10.2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրաջնակներում 2013թ․ հոկտեմբերի 7-9-ը կազմակերպել էր Լեհաստանում շրջանառու աշխատանքային միգրացիայի կազմակերպման և կառավարման ոլորտում շահագրգիռ պետական, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների փորձի փոխանակման այց Հայաստան: Լեհական պատվիրակությունը ներկայացնում էր Լեհաստանի Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարությունը և օտարերկրյա աշխատողների հավաքագրմամբ մասնագիտացած Լեհաստանի առաջին ընկերություններից մեկը՝ ԻսթՎեսթԼինք ընկերությունը:

 ավելին >>
<<  <  | 5 | 6 | 7 | 8 | 9 | ... | 47 |  >  >>
Նորությունների արխիվ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։