ԳՈՐԾԻՔՆԵՐ // 

Մեթոդաբանություն

ՄԶՄԿ համարվում է Հայաստանի և Հարավային Կովկասի առաջատար հետազոտական կենտրոններից մեկը, որը քաղաքական խորհրդատվություն է տրամադրում ազգային օրակարգում գտնվող տարբեր խնդիրների վերաբերյալ:

ՄԶՄԿ կողմից օգտագործվող արդյունավետ գործիքներից մեկը, որի միջոցով Կենտրոնը բարձրաձայնում է հանրության, ինչպես նաև փորձագետների կարծիքը տարաբնույթ տնտեսական, քաղաքական, սոցիալական և կրթական խնդիրների վերաբերյալ, «Առանց հղումների իրավունքի» (ԱՀԻ) քննարկումներն են, որոնց արդյունքում ՄԶՄԿ կողմից մշակվում են խնդրո առարկա ոլորտում իրականացվող քաղաքականության մասին առաջարկներ՝ համառոտագրեր: Մինչ այժմ ՄԶՄԿ կողմից կազմակերպվել են 60 ԱՀԻ քննարկումներ և մշակվել ու հրապարակվել ավելի քան 100 համառոտագրեր: ԱՀԻ քննարկումների գործիքը բազմաթիվ պատգամավորների և պետական պաշտոնյաների կողմից, ովքեր պարբերաբար ստանում են համառոտագրերը յուրաքանչյուր քննարկումներից հետո, ճանաչվել է չափազանց օգտակար որոշումների կայացման գործընթացում: Համառոտագրերը շահառուներին ուղարկվելուց հետո ՄԶՄԿ կողմից իրականցվում է դրանց անդրադաձերի մոնիտորինգ: Վերջին տարիներին նշված հետադարձ կապի որակական և քանակական ցուցանիշները զգալիորեն աճել են, ինչի մասին վկայում են էլ. փոստով կամ առցանց քննարկումներով ստացված դիտարկումները:

2007 թ. ՄԶՄԿ-ն վարում է իր բլոգը՝ http://blog.ichd.org, որն այդ ժամանակից ի վեր ծառայում է որպես հետադարձ կապի հարթակ: Հետադարձ կապի ուղիներն օգտագործվում են ոչ միայն որոշում կայացնողների կողմից, այլ նաև լայն հասարակության և փորձագետների, ինչը ցույց է տալիս, որ հասարակության շրջանում կա քաղաքականության շուրջ քննարկումներ ծավալելու մեծ հետաքրքրություն:

Կենտրոնի կողմից կիրառվող գործիքներից մյուսը «Համահամայնքային քննարկումներն» է, որը հանդիսանում է տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության ապահովման արդյունավետ միջոց: Քննարկումների յուրօրինակ այս մոդելը հիմնված է «Խոսում է Ամերիկան» կազմակերպության փորձի վրա, որի կողմից մշակված համայնքային քննարկումների այս մեթոդոլոգիան ուղղված է քաղաքացիների, որոշում կայացնողների պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաև ժողովրդավարության կայացմանը:

Որոշում կայացնողների համար հաճախ դժվար է գնահատել «ընդհանուր շահ» ունեցող քաղաքացիների մեծամասնության վերաբերմունքը կարևոր խնդիրների հանդեպ: Իրենց հերթին քաղաքացիները զգում են, որ անտեսված են և չունեն հասարակական կյանքում մասնակցելու իրական հնարավորություններ, ինչի արդյունքում ձևավորվում է վտանգավոր բոլորաշրջան:

Համահամայնքային քննարկումները հնարավորություն են ստեղծում վերականգնելու քաղաքացիների ձայնը որոշումների կայացման գործընթացում՝ թույլ տալով հասարակությանն ուղղակիորեն և բովանդակային կերպով իշխանություններին ներկայացնելու իրենց վերաբերմունքը կարևոր հանրային խնդիրների վերաբերյալ:

Յուրաքանչյուր քննարկում յուրօրինակ հավասարակշռություն է ստեղծում «քաղաքական խաղադաշտում»՝ համախմբելով «ընդհանուր շահ» ունեցող հարյուրավոր քաղաքացիների, արդյունավետ և օպերատիվ կերպով ընդհանրացնելով մասնակիցների ներդրումները և քննարկման արդյունքներն անմիջապես տեսանելի դարձնելով հանրության համար:

Համահամայնքային քննարկումների մոդելի ուժեղ կողմերն են՝ ա)շահառուների լայն զանգվածի ընդգրկումը, բ) մասնակցում են բոլորը, ոչ մի միտք չի անտեսվում, գ) ինտերակտիվ քննարկումները, դ) առաջնայնությունների հստակ ձևակերպումը: Մեխանիզմի հաջողության հիմնական գործոններն են՝ ա) շահագրգիռ անձանց անմիջական մասնակցությունը, բ) որոշում կայացնողները ներգրավված են յուրաքանչյուր քայլում, գ) բովանդակության, կառուցվածքի գործընթացի պատշաճությունը, դ) փոփոխություններ ենթադրող արդյունքները:

Համահամայնքային քննարկումները չեն ենթադրում ելույթների, հարց ու պատասխան կամ նախապատրաստված նյութի ներկայացում: Դրանք հնարավորություն են տալիս քաղաքացիներին երկխոսելու և իրականացնելու մտքերի ազատ փոխանակում: Կիրառվեղ տեխնիկական համակարգը հնարավորություն է ընձեռում վերածելու առանձին սեղանների շուրջ երկխոսությունը մեկ ընդհանուր քննարկման: Յուրաքանչյուր սեղանի շուրջ հնչած միտք կամ առաջարկ քննարկման գրառողի կոմից մուտք է արվում համակարգիչ և անլար համակարգչային ցանցի միջոցով փոխանցվում քննարկման գլխավոր օպերատորին, որն էլ անմիջապես արտապատկերում է ստացված հաղորդագրությունները քննարկման դահլիճում տեղակայված էկրանների վրա՝ հնարավորություն ընձեռելով քննարկման բոլոր մասնակիցներին ծանոթանալ համաքաղաքացիների մտքերին և կարծիքներին: Քննարկումների վերջում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում քվեարկել այս կամ այն առաջարկի օգտին: Մասնակիցներն իրենց կարծիքն ու վերաբերմունքն են արտահայտում առաջադրված թեմաների շուրջ և քվեարկությամբ իրենց առաջարկներն ուղղում որոշում կայացնողներին: Որոշում կայացնողներն անմիջականորեն ներգրավվում են քննարկումներին ՝ մասնակցելով երկխոսությանը սեղանների շուրջ, հետևելով գործընթացին և պատասխանելով համաքաղաքացիների առաջարկներին:

ՄԶՄԿ ունի տարբեր ցանցերի ստեղծման մեծ փորձ: Հաջողված օրինակներից է «Մոմենտում» հանրային ցանցը, որի անդամները բանակցային և հաղորդակցման հմտություններով օժտված երիտասարդ մասնագետներ են:Համահամայնքային քննարկումների վարողների և գրառողների մեծ մասը վորհիշյալ ցանցի անդամներն են:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

24.05.2013

Առանց հղումների իրավունքի քննարկում ՄԶՄԿ-ում

Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների ավելի քան քսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով մայիսի 23-ին մասնակցեցին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների հարատևություն. անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ»թեմայով առանց հղումների իրավունքի քննարկմանը:

 ավելին >>
15.03.2013

Սևծովյան տարածաշրջան. փոփոխվող աշխարհում որոշում կայացնողների ապագա սերնդի համախմբում Երիտասարդական համաժողով

Հայկական Ատլանտյան Ասոցիացիան  իր երիտասարդական թիմի՝ Հայկական երիտասարդական Ատլանտյան Ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է երիտասարդական համաժողով ՝«Սևծովյան տարածաշրջան. Փոփոխվող աշխարհում ապագա որոշում ընդունողների միավորում», որը տեղի կունենա Երևանում ս./թ. մարտի 14-15-ին:

 ավելին >>
09.03.2013

Համայնքային քննարկում Երևանում

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ն (ՄԶՄԿ) ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՄԱԿ զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացնում է 2015 թվականից հետո Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) հիման վրա խարսխված զարգացման օրակարգի ձևավորման հասարակական քննարկումներ:

 ավելին >>

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

09.03.2013

Հանրային քննարկումներ հազարամյակի զարգացման նպատակների շուրջ

10 հանրային քննարկումներ հազարամյակի զարգացման նպատակների թեմայով Հայաստանի 5 մարզերում և Երևանում

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.02.2013

Համընդհանուր ուսումնասիրություն. ԲԶՄՀ 2014 թ.-ից ի վեր

2012թ. սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 2-ը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը 2014 թվականից անդին» ուսումնասիրության հարցաշարը լրացնելու աշխատանքները, որի շրջանակներում խորհրդակցական հանդիպումներ և ֆոկուս խմբեր են անցկացվել լիազոր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների, մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև կատարվել է փաստաթղթերի ուսումնասիրություն: