- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |


Վերջին տարիներին Հայաստանն զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում: Դրական տեղաշարժը հատկապես ակնհայտ է մամուլի ազատության ասպարեզում: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության աշխարհում մամուլի ազատության հերթական տարեկան զեկույցի՝ Հայաստանը 179 երկրների շարքում զբաղեցրել է 74-րդ տեղը՝ առաջ անցնելով տարածաշրջանի և ԱՊՀ գրեթե բոլոր երկրներից: Հայաստանն առաջանցիկ է նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) բանակցությունների սկիզբն ապահովելու համար անհրաժեշտ մի քանի նախապայմանների կատարման խնդրում:
ավելին >>«Արաբական գարունն» առավել դրամատիկ զարգացում ունեցավ թերևս Սիրիայում: Սա են վկայում տասնյակ հազարավոր զոհերը, ավերված քաղաքներն ու գյուղերը, կենտրոնական իշխանության թուլացումը, քաոսը, անկայունությունը, միջազգային ահաբեկչությունը, հանցավորության կտրուկ աճը, մարդկանց առևանգումը, ծայրահեղականության պոռթկումը, Սիրիայի հանդեպ միջազգային հանրության կիրառած աննախադեպ ճնշումներն ու պատժամիջոցները:
ավելին >>Հայ-թուրքական հարաբերությունների կարևորությունն անցնում է Հայաստանի սահմաններից անդին. դրանք էական նշանակություն ունեն թե՛ հարավկովկասյան տարածաշրջանի համար, թե՛ դրանից դուրս: Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսություն հաստատելու ջանքերի ձախողումն իրականում խորացրեց հարաբերությունների բարելավման գործընթացի լճացումը:
ավելին >>Վերջին տարիներին Հայաստանում ծառայությունների ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց, օրինակ՝ 2007 թվականի համեմատությամբ 2011 թվականին մատուցվող ծառայությունների ծավալն ըստ ընթացիկ գների աճել է 1.5 անգամ: Առաջընթաց է արձանագրվել է բոլոր բնագավառներում` կրթություն, առողջապահություն, տուրիզմ և այլն: 2011 թվականին, ի տարբերություն 2009 թվականի, յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող ծառայությունների միջին ծավալն ավելացել է 20%-ով:
ավելին >>
Արտերկիր աշխատանքի մեկնող հայաստանցի միգրանտները դեռևս մեծմասամբ ընդգրկվում են անկանոն միգրացիոն հոսքերում: Հայաստանցի աշխատանքային միգրանտների ճնշող մեծամասնությունը ունի մասնագիտական ցածր որակավորում կամ մասնագիտական որակավորում չունի ընդհանրապես:
Հայկական Ատլանտյան Ասոցիացիան իր երիտասարդական թիմի՝ Հայկական երիտասարդական Ատլանտյան Ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է երիտասարդական համաժողով ՝«Սևծովյան տարածաշրջան. Փոփոխվող աշխարհում ապագա որոշում ընդունողների միավորում», որը տեղի կունենա Երևանում ս./թ. մարտի 14-15-ին:
ավելին >>Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարարհամայնքի և զարգացման գործընկերների ավելի քանքսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով դեկտեմբերի 25-ին մասնակցեցին «ԵՄ ընդդեմ ԵՎրԱզԷՍ. Հայաստանի համար տարածաշրջանային համատեքստում» թեմայով առանց հղումների իրավունքի քննարկմանը:
ավելին >>Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարարհամայնքի և զարգացման գործընկերների ավելի քանքսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով դեկտեմբերի 19-ին մասնակցեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. 2012-2015թթ» թեմայով առանց հղումների իրավունքի քննարկմանը:
ավելին >>10 հանրային քննարկումներ հազարամյակի զարգացման նպատակների թեմայով Հայաստանի 5 մարզերում և Երևանում
2012թ. սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 2-ը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը 2014 թվականից անդին» ուսումնասիրության հարցաշարը լրացնելու աշխատանքները, որի շրջանակներում խորհրդակցական հանդիպումներ և ֆոկուս խմբեր են անցկացվել լիազոր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների, մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև կատարվել է փաստաթղթերի ուսումնասիրություն: