- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |


Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (այսուհետ՝ ՄԶՄԿ կամ Կենտրոն) սկսել է իր գործունեությունը 2000թ. մարտից և այդ ժամանակից ի վեր նվաճել է նախկին խորհրդային և հարավկովկասյան երկրների համանման կազմակերպությունների ցանկում ինքնատիպ և ազդեցիկ վերլուծական կենտրոնի համբավ: Իրադարձություններով հարուստ իր ողջ պատմության ընթացքում Կենտրոնը հավատարմորեն հետևել է իր հիմնական սկզբունքներին և նպատակներին, մասնավորապես՝ միավորել հասարակական, գիտական, մշակութային և գործարար ոլորտների կարող և առաջադեմ միտքը, հզորացնել ժողովրդավարական մեխանիզմներն ու սերմանել ազատ շուկայական մեխանիզմներ՝ նպաստ բերելով կովկասյան երկրների տարածաշրջանային համագործակցության և տնտեսական զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացին:
Ինչ խնդիր էլ որ դրված լինի՝ հակամարտության կանխարգելում, թե կարողությունների հզորացում, հակածխախոտային արշավների կազմակերպում, թե վիրտուալ գյուղատնտեսական շուկայի ստեղծում, ՄԶՄԿ առաքելությունն է աջակցել քաղաքականության մշակման, որոշումների կայացման գործընթացների բարելավմանը՝ հետազոտությունների, վերլուծությունների, ուսուցման, վերապատրաստման և խորհրդատվության միջոցներով: Այս առաքելությունն իրագործվում է տնտեսական զարգացման և սոցիալական ապահովության կարևոր խնդիրների վերաբերյալ յուրօրինակ լուծումներ առաջադրելու ճանապարհով, որոնք քաղաքականություն մշակողներին, գիտնականներին և մամուլին հասանելի դարձնելու համար ՄԶՄԿ օգտագործում է բազմազան միջոցներ:
ՄԶՄԿ-ն ձգտում է՝
ՄԶՄԿ թիմում ընդգրկված են բարձր որակավորում ունեցող վերլուծաբաններ և հետազոտողներ, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական կրթություն և աշխատանքային մեծ փորձ՝ ինչպես պետական կառավարման, այնպես էլ մասնավոր հատվածներում:
Կենտրոնն մշտապես զբաղված է զանազան ծրագրերի և նախաձեռնությունների մշակմամբ և իրականացմամբ : Կենտրոնի կողմից հրապարակվել են բազմաթիվ վերլուծական նյութեր՝ «Տեսակետներ», «Համառոտագրեր», հոդվածներ, հետազոտություններ, գրքույկներ, բրոշյուրներ և տեղեկատվական թերթիկներ, իրականացվել են բազմաթիվ ուսուցողական ծրագրեր՝ ինչպես հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս, որոնց շրջանակներում ամենատարբեր թեմաներով վերապատրաստում են անցել 1000-ից ավելի մասնագետներ, ձեռնարկվել են հասարակության իրազեկման և արշավներ, կազմակերպել են հազարից ավելի աշխատանքային հանդիպումներ, միջազգային կոնֆերանսներ և գործարար համաժողովներ:
Ըստ «Ֆրիդմ հաուս» կազմակերպության՝ «Հայաստանում գործում են երկու հիմնական վերլուծական կենտրոններ` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնն ու Ազգային և միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնը: Դրանցից յուրաքանչյուրը պարբերաբար հրապարակում է իր վերլուծությունները, կազմակերպում կոնֆերանսներ և սեմինարներ, սակայն չկան հստակ հիմքեր, որ այս կառույցներից որևէ մեկը էական ազդեցություն է ունենում պետական քաղաքականության վրա»:
Անցած տարիների գործունեության վերլուծությունն ակներև է դարձնում ապագային ուղղված մեր նպատակը՝ ստեղծել հնարավորություններ հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա շոշափելի և անհրաժեշտ ազդեցություն ապահովելու նպատակով, այդպիսով մեր լուման ներդնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործում:
Կենտրոնը ձգտում է խթանել սոցիալական գործընթացների զարգացումը, ինչպես նաև գոյություն ունեցող տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ խնդիրների վերաբերյալ այլընտրանքային մոտեցումների և լուծումների շարունակական մշակումը: Հիմնվելով կատարված հետազոտական և վերլուծական աշխատանքների արդյունքների վրա՝ Կենտրոնը մշակում է համապատասխան առաջարկություններ ինչպես քաղաքականություն կերտողների, այնպես էլ լայն հասարակության համար:
Կենտրոնը ձգտում է իրագործել նպատակներն ու լուծել իր առջև դրված խնդիրները հետևյալ հիմնական միջոցներով՝
Եվրոպական միության, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ) հետ սերտ համագործակցությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) իրականացնում է «Մասնակցային, պատասխանատու և գենդերային հավասարության սկզբունքներին խարսխված կառավարման վերաբերյալ տեղական իշխանությունների կարողությունների ու գիտելիքների զարգացում» ծրագիրը, որը մաս է կազմում ավելի մեծ մի ծրագրի՝ «Հավասար իրավունքներիև հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում»:
ավելին >>Եվրոպական միության, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ) հետ սերտ համագործակցությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) իրականացնում է «Մասնակցային, պատասխանատու և գենդերային հավասարության սկզբունքներին խարսխված կառավարման վերաբերյալ տեղական իշխանությունների կարողությունների ու գիտելիքների զարգացում» ծրագիրը, որը մաս է կազմում ավելի մեծ մի ծրագրի՝ «Հավասար իրավունքներիև հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում»:
ավելին >>Մայիսի 25-ին՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Երևանում կազմակերպել էր հանրային բացօթյա տոնակատարություն:
ավելին >>10 հանրային քննարկումներ հազարամյակի զարգացման նպատակների թեմայով Հայաստանի 5 մարզերում և Երևանում
2012թ. սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 2-ը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը 2014 թվականից անդին» ուսումնասիրության հարցաշարը լրացնելու աշխատանքները, որի շրջանակներում խորհրդակցական հանդիպումներ և ֆոկուս խմբեր են անցկացվել լիազոր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների, մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև կատարվել է փաստաթղթերի ուսումնասիրություն: