ՄԵՐ ՄԱՍԻՆ // 

Մասնագիտական աճ և աշխատանքային փորձառության ձեռքբերում ՄԶՄԿ-ի հետ

ՄԶՄԿ-ն հնարավորություն է ընձեռում ուսանողներին և հետազոտողներին մասնակցելու իրականացվող ծրագրերին՝ առաջարկելով մասնագիտական աճի և աշխատանքային փորձառության ձեռքբերման հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են կամավորական աշխատանքով: Աշխատանքային փորձառության ձեռքբերման ծրագիրը կարող է լինել եռամսյա կամ կիսամյակային՝ երկարաձգման հնարավորությամբ: Փորձառության ձեռքբերման ընթացքում մասնակիցների աշխատանքը չի վարձատրվում: Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվում է վկայական, իսկ անհրաժեշտության դեպքում Կենտրոնը տրամադրում է նաև երաշխավորագիր:

Կենտրոնի հետաքրքրությունը ներկայում սևեռված է հետևյալ հիմնական ոլորտների վրա ՝

  • եվրաինտեգրում,
  • տնտեսական հակաճգնաժամային տնտեսական քաղաքականության արդյունավետ վերլուծություն,
  • տարածաշրջանային համագործակցություն և հակամարտությունների կարգավորում,
  • քաղաքացիական հասարակության զարգացում:

Մենք մեր ծրագրերի շրջանակներում համագործակցում ենք քաղաքականություն կերտող բարձրաստիճան պաշտոնյաների, հասարակական կարծիքն առաջնորդողների, պետական և մասնավոր հատվածի նորարարական գաղափարներ կրող այլ շահառուների հետ:

Աշխատանքային փորձառության ձեռքբերման մեր այս ծրագրի օգնությամբ մասնակիցները ձեռք են բերում գործատուների արդի պահանջներին բավարարող մասնագիտական փորձ, ինչպես նաև հնարավորություն են ստանում կատարել հետազոտություններ և կազմել հաշվետվություններ, ներկայացնել կատարված աշխատանքները համաժողովների ընթացքում և մասնակցել այլ ծրագրային միջոցառումների: Մասնակիցներին կարող է հանձնարարվել նաև կատարել վարչական և կազմակերպական աշխատանքներ:

Մասնակիցները կցվում են ծրագրերն իրականացնող մեկ կամ մի քանի խմբերին կամ ուղղակիորեն աշխատում են մեր առաջատար հետազոտողների, ուսուցանողների և խորհրդատու մասնագետների հետ՝ հնարավորություն ստանալով փորձառության կարճ ժամանակահատվածում ներգրավվելու կենտրոնի բոլոր բաժինների աշխատանքներում:

Մենք խրախուսում ենք երիտասարդ մասնագետների նախաձեռնողականությունը և օժանդակում նրանց նորարարական մտահղացումների իրագործման հարցում:

Այս ծրագրի թեկնածուները պետք է՝

  • ունենան ցանկություն կատարելու համագործակցային աշխատանք թիմային միջավայրում,
  • կարողանան արդյունավետորեն կատարել հանձնարարությունները կարճ ժամանակահատվածում,
  • լինեն ուշադիր և հետևողական,
  • ունենան գրասենյակային աշխատանքի փորձ,
  • ունենան ցանկություն աշխատելու չափազանց դինամիկ միջավայրում,
  • ծանոթ լինեն գրավոր և բանավոր մասնագիտական վայելչաներկայացումների յուրահատկություններին,
  • ունենան գիտելիքներ Հայաստանում և մեր տարածաշրջանում քաղաքական և տնտեսական գործընթացներին և դրանց զարգացման մասին:

Ծրագրին դիմել ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրքրվածության նամակ հետևալ էլ. փոստին՝ mail[at]ichd.org կամ զանգահարել (+37410) 582-638 հեռախոսահամարով:


BR-New-logo-2011.jpg

«ՄԶՄԿ/Բըրթրայթ Արմենիա/Դեպի Հայք հիմնադրամ». աշխատանքային փորձառության ձեռքբերում ծրագիր

ՄԶՄԿ-ն Բըրթրայթ Արմենիա և Դեպի Հայք հիմնադրամի հետ համատեղ աշխատանքային փորձառության ձեռքբերման հնարավորություն է առաջարկում բոլոր այն անձանց, ովքեր՝

  • նախաստեսում են Հայաստանում գտնվել առնվազն 2 ամիս, շաբաթական նվազագույնը 30 ժամ աշխատել ՄԶՄԿ գրասենյակում,
  • ծագումով հայ են (մեծ ծնողներից մեկը հայ է),
  • 20-32 տարեկան են,
  • ունեն համալսարանական կրթություն,
  • ՀՀ նախկին քաղաքացիները կարող են դիմել ծրագրին, եթե պաշտոնական փաստաթղթի միջոցով կհաստատեն, որ Հայաստանից հեռացել են մինչև իրենց 12 տարեկանը լրանալը,
  • նախկինում Բըրթրայթ Արմենիա հիմնադրամից դրամաշնորհ չեն ստացել:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV և մոտիվացիոն նամակ ՄԶՄԿ-ին և դիմել Բըրթրայթ Արմենիա / Դեպի Հայք հիմնադրամին ճանապարհածախսի փոխհատուցման համար: Մանրամասների համար այցելեք http://birthrightarmenia.org/

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

24.05.2013

Առանց հղումների իրավունքի քննարկում ՄԶՄԿ-ում

Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների ավելի քան քսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով մայիսի 23-ին մասնակցեցին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների հարատևություն. անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ»թեմայով առանց հղումների իրավունքի քննարկմանը:

 ավելին >>
15.03.2013

Սևծովյան տարածաշրջան. փոփոխվող աշխարհում որոշում կայացնողների ապագա սերնդի համախմբում Երիտասարդական համաժողով

Հայկական Ատլանտյան Ասոցիացիան  իր երիտասարդական թիմի՝ Հայկական երիտասարդական Ատլանտյան Ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է երիտասարդական համաժողով ՝«Սևծովյան տարածաշրջան. Փոփոխվող աշխարհում ապագա որոշում ընդունողների միավորում», որը տեղի կունենա Երևանում ս./թ. մարտի 14-15-ին:

 ավելին >>
09.03.2013

Համայնքային քննարկում Երևանում

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ն (ՄԶՄԿ) ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՄԱԿ զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացնում է 2015 թվականից հետո Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) հիման վրա խարսխված զարգացման օրակարգի ձևավորման հասարակական քննարկումներ:

 ավելին >>

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

09.03.2013

Հանրային քննարկումներ հազարամյակի զարգացման նպատակների շուրջ

10 հանրային քննարկումներ հազարամյակի զարգացման նպատակների թեմայով Հայաստանի 5 մարզերում և Երևանում

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.02.2013

Համընդհանուր ուսումնասիրություն. ԲԶՄՀ 2014 թ.-ից ի վեր

2012թ. սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 2-ը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը 2014 թվականից անդին» ուսումնասիրության հարցաշարը լրացնելու աշխատանքները, որի շրջանակներում խորհրդակցական հանդիպումներ և ֆոկուս խմբեր են անցկացվել լիազոր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների, մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև կատարվել է փաստաթղթերի ուսումնասիրություն: