2001-2005

ՄԶՄԿ-ն տարաբնույթ ծրագրերի շրջանակներում մշտական ուշադրության  կենտրոնում է պահում Հայաստանում ժողովրդավարության ու տեղական ինքնակառավարման համակարգի  զարգացումը՝ հասցեագրելով իր նախաձեռնությունները տեղական ինքնակառավարման ինստիտուտների  կարողությունների հզորացմանը, տեղական իշխանության մարմինների պարտականությունների  ու լիազորությունների մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև տեղական  մակարդակում որոշումների կայացման գործընթացում համայնքի մասնակցության խթանմանը:

Հայաստանում անկախացումից ի վեր ձևավորվել են ժողովրդավարության  հիմնական ինստիտուտները: ՀՀ օրենսդրությունը հստակորեն ամրագրում է տեղական ինքնակառավարման  համակարգի իրավական հիմքերը, սահմանում Հայաստանի ավելի քան 930 համայնքների տեղական  իշխանության ներկայացուցչական և գործադիր ինստիտուտները: Սակայն տեղական ժողովրդավարությունը  շարունակում է լինել հանրապետությունում իրագործվող ժողովրդավարական վերափոխումների  Աքիլեսյան գարշապարը: Չնայած ՀՀ կառավարության, զարգացման գործընկերների և քաղաքացիական  հասարակության հետևողական ջանքերին՝ տեղական ինքնակառավարման ժողովրդավարացման ուղղությամբ  էական առաջընթաց չի արձանագրվում: Տեղական ժողովրդավարությանն ու Հայաստանում տեղական  ինքնակառավարման համակարգի զարգացմանը խոչընդոտող գործոններից մեկը, թերևս, համայնքի  անդամներին հանրային ծառայություններ մատուցելու տեղական ինքնակառավարման մարմինների  թույլ կարողություններն են: Հատկանշական է, որ համայնքի անդամների բավարարվածությունը  տեղական իշխանությունների կողմից մատուցած ծառայությունների որակից և ծավալից, իր հերթին,  բավական ցածր է:

 ավելին >>

2001-գործող
Զարգացման գենդերային չափումները ՄԶՄԿ հետաքրքրության հիմնական  առարկաներից մյուսն է: ՄԶՄԿ-ն միջոցներ է ձեռնարկում նպաստելու գենդերային հավասարության  կայացմանն ու կանանց հնարավորությունների ու ազդեցության հզորացմանը՝ իր գործունեության  շրջանակներում հատուկ տեղ հատկացնելով գենդերային  խնդիրներին և նախաձեռնելով և իրականացնելով գենդերային ուղղվածությամբ ծրագրեր, ինչպես  նաև կիրառելով կանանց և տղամարդկանց հավասարության սկզբունքը կազմակերպության կադրային  քաղաքականության և, ընդհանրապես, իր գործունեության մեջ:
Հավասարությունը և ոչ-խտրական մոտեցումը ՄԶՄԿ հիմնական արժեքներից  են: Մեր աշխատակազմը գենդերային առումով հավասարակշռված է, ավելին, մենք օժանդակում  ենք կանանց՝ ստանձնելու ղեկավար պաշտոններ մեր կազմակերպությունում: ՄԶՄԿ մշտապես հետևում  է "համարժեք աշխատանքի դիմաց՝ հավասար վարձատրություն" սկզբունքին: ՄԶՄԿ աշխատանքային  հրահանգներն ու գործունեության մեթոդաբանությունը չեն պարունակում խտրական մոտեցումներ,  եթե իհարկե, չկա հատուկ անհրաժեշտություն ազդեցության գործիքները հասցեագրելու գենդերային  առանձին խմբերի կամ գենդերային առանձնահատուկ կարիքների բավարարմանը: ՄԶՄԿ-ն իրականացրել  է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված գենդերային հավասարության խթանմանը, տնտեսության և քաղաքականության  մեջ կանանց դերի ու հնարավորությունների հզորացմանը, Հայաստանում գենդերային բռնությունների  կանխարգելմանը:

 ավելին >>

2001-2004

ՄԶՄԿ-ն տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների  շարքում առաջատարներից է, որը ջանքեր է գործադրում ժողովրդական դիվանագիտության նախաձեռնությունների  միջոցով տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ:
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա հիմնախնդիրները  տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմնական մարտահրավերներն են: 1993թ. ի  վեր Թուրքիայի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանային հաղորդակցության ընդհատումը,  ինչպես նաև Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների չգոյությունը ենթադրում  ու թելադրում են, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված որևէ ջանք պիտի  ուղղված լինի երկու երկրների քաղաքացիական հասարակություններին ժողովրդական դիվանագիտության  նախաձեռնությունների  շրջանակ ուղղակիորեն ներգրավմանը: Ամերիկյան համալսարանի Համընդհանուր խաղաղության կենտրոնի (Վաշինգտոն)  օժանդակությամբ և Նյու-Յորքի Նյու սքուլ համալսարանի Միլանո ինստիտուտի անմիջական մասնակցությամբ  2001թ. հոկտեմբերից 2003թ. օգոստոսը ՄԶՄԿ-ի և Հասարակական խնդիրների հետազոտությունների  կենտրոնի (ՀԽՀԿ՝ TOSAM) կողմից իրականացված համատեղ ծրագիրը տարածաշրջանային ինստիտուցիոնալ  համագործակցության առաջին նախաձեռնություններից էր:

 ավելին >>
<<  <  | 2 | 3 | 4 | 5 | 6 | ... | 7 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։