- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |


2009-2011
ՄԶՄԿ-ն օժանդակում է ԵՄ և Հայաստանի միջև եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) և գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման մեջ ներգրավված հայաստանյան ինստիտուտների կարողությունների զարգացմանը:
1999թ. ի վեր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հիմք հանդիսացող Գործընկերության և համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) հայեցակարգային դրույթները վերջին տարիներին իրենց զարգացում են ստանում Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) և Արևելյան գործընկերության (ԱԳ) ծրագրի շրջանակներում:
ԵՀՔ գործողությունների ծրագիրն իրագործելու նպատակով ՀՀ իշխանությունները հաստատել են 2009-2011թթ. իրականացվելիք միջոցառումների ցանկը: Հայաստանը մտադրվել է լիարժեքորեն իրացնել Արևելյան գործընկերության շրջանակներում առկա հնարավորությունները՝ բանակցություններ սկսելով ազատ առևտրի և վիզային ռեժիմի դյուրացման մասին ընդգրկուն և ամբողջական համաձայնագրեր կնքելու ուղղությամբ...
ավելին >>Զարգացմանն ուղղված ՄԶՄԿ գործունեության հիմնական առանցքներից մեկը հանրային և քաղաքացիական հասարակության հայաստանյան և տարածաշրջանային ինստիտուտների՝ քաղաքականության մշակման և վելուծական ունակությունների հզորացումն է: Որպես միջոց, ՄԶՄԿ-ն օգտվում է վերապատրաստումների, ուսումնական շրջագայությունների, քննարկումների, փորձագիական ներուժի և մասնագիտական ցանցերի հնարավորություններից: Կառավարությանն ու ոչ կառավարական ինստիտուտներին քաղաքականության մշակման ուղղությամբ օժանդակելու ՄԶՄԿ փորձը ներառում է ոլորտների մի ողջ բազմազանություն և սպեկտոր՝ տնտեսական զարգացում, հանրային ֆինանսների կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար, միգրացիայի կառավարում և սփյուռքի հետ գործակցություն, կրթություն և հանրային առողջություն և այլն:
ավելին >>2001-գործող
Զարգացման գենդերային չափումները ՄԶՄԿ հետաքրքրության հիմնական առարկաներից մյուսն է: ՄԶՄԿ-ն միջոցներ է ձեռնարկում նպաստելու գենդերային հավասարության կայացմանն ու կանանց հնարավորությունների ու ազդեցության հզորացմանը՝ իր գործունեության շրջանակներում հատուկ տեղ հատկացնելով գենդերային խնդիրներին և նախաձեռնելով և իրականացնելով գենդերային ուղղվածությամբ ծրագրեր, ինչպես նաև կիրառելով կանանց և տղամարդկանց հավասարության սկզբունքը կազմակերպության կադրային քաղաքականության և, ընդհանրապես, իր գործունեության մեջ:
Հավասարությունը և ոչ-խտրական մոտեցումը ՄԶՄԿ հիմնական արժեքներից են: Մեր աշխատակազմը գենդերային առումով հավասարակշռված է, ավելին, մենք օժանդակում ենք կանանց՝ ստանձնելու ղեկավար պաշտոններ մեր կազմակերպությունում: ՄԶՄԿ մշտապես հետևում է "համարժեք աշխատանքի դիմաց՝ հավասար վարձատրություն" սկզբունքին: ՄԶՄԿ աշխատանքային հրահանգներն ու գործունեության մեթոդաբանությունը չեն պարունակում խտրական մոտեցումներ, եթե իհարկե, չկա հատուկ անհրաժեշտություն ազդեցության գործիքները հասցեագրելու գենդերային առանձին խմբերի կամ գենդերային առանձնահատուկ կարիքների բավարարմանը: ՄԶՄԿ-ն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված գենդերային հավասարության խթանմանը, տնտեսության և քաղաքականության մեջ կանանց դերի ու հնարավորությունների հզորացմանը, Հայաստանում գենդերային բռնությունների կանխարգելմանը:
Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների ավելի քան քսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով մայիսի 23-ին մասնակցեցին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների հարատևություն. անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ»թեմայով առանց հղումների իրավունքի քննարկմանը:
ավելին >>
Հայկական Ատլանտյան Ասոցիացիան իր երիտասարդական թիմի՝ Հայկական երիտասարդական Ատլանտյան Ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է երիտասարդական համաժողով ՝«Սևծովյան տարածաշրջան. Փոփոխվող աշխարհում ապագա որոշում ընդունողների միավորում», որը տեղի կունենա Երևանում ս./թ. մարտի 14-15-ին:
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ն (ՄԶՄԿ) ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՄԱԿ զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացնում է 2015 թվականից հետո Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) հիման վրա խարսխված զարգացման օրակարգի ձևավորման հասարակական քննարկումներ:
ավելին >>10 հանրային քննարկումներ հազարամյակի զարգացման նպատակների թեմայով Հայաստանի 5 մարզերում և Երևանում
2012թ. սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 2-ը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը 2014 թվականից անդին» ուսումնասիրության հարցաշարը լրացնելու աշխատանքները, որի շրջանակներում խորհրդակցական հանդիպումներ և ֆոկուս խմբեր են անցկացվել լիազոր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների, մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև կատարվել է փաստաթղթերի ուսումնասիրություն: