ԳՈՐԾԻՔՆԵՐ // 

Զարգացմանն ուղղված ՄԶՄԿ գործունեության հիմնական առանցքներից մեկը հանրային և քաղաքացիական հասարակության հայաստանյան և տարածաշրջանային ինստիտուտների՝ քաղաքականության մշակման և վելուծական ունակությունների հզորացումն է: Որպես միջոց, ՄԶՄԿ-ն օգտվում է վերապատրաստումների, ուսումնական շրջագայությունների, քննարկումների, փորձագիական ներուժի և մասնագիտական ցանցերի հնարավորություններից: Կառավարությանն ու ոչ կառավարական ինստիտուտներին քաղաքականության մշակման ուղղությամբ օժանդակելու ՄԶՄԿ փորձը ներառում է ոլորտների մի ողջ բազմազանություն և սպեկտոր՝ տնտեսական զարգացում, հանրային ֆինանսների կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար, միգրացիայի կառավարում և սփյուռքի հետ գործակցություն, կրթություն և հանրային առողջություն և այլն:

 ավելին >>

2001-գործող
Զարգացման գենդերային չափումները ՄԶՄԿ հետաքրքրության հիմնական  առարկաներից մյուսն է: ՄԶՄԿ-ն միջոցներ է ձեռնարկում նպաստելու գենդերային հավասարության  կայացմանն ու կանանց հնարավորությունների ու ազդեցության հզորացմանը՝ իր գործունեության  շրջանակներում հատուկ տեղ հատկացնելով գենդերային  խնդիրներին և նախաձեռնելով և իրականացնելով գենդերային ուղղվածությամբ ծրագրեր, ինչպես  նաև կիրառելով կանանց և տղամարդկանց հավասարության սկզբունքը կազմակերպության կադրային  քաղաքականության և, ընդհանրապես, իր գործունեության մեջ:
Հավասարությունը և ոչ-խտրական մոտեցումը ՄԶՄԿ հիմնական արժեքներից  են: Մեր աշխատակազմը գենդերային առումով հավասարակշռված է, ավելին, մենք օժանդակում  ենք կանանց՝ ստանձնելու ղեկավար պաշտոններ մեր կազմակերպությունում: ՄԶՄԿ մշտապես հետևում  է "համարժեք աշխատանքի դիմաց՝ հավասար վարձատրություն" սկզբունքին: ՄԶՄԿ աշխատանքային  հրահանգներն ու գործունեության մեթոդաբանությունը չեն պարունակում խտրական մոտեցումներ,  եթե իհարկե, չկա հատուկ անհրաժեշտություն ազդեցության գործիքները հասցեագրելու գենդերային  առանձին խմբերի կամ գենդերային առանձնահատուկ կարիքների բավարարմանը: ՄԶՄԿ-ն իրականացրել  է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված գենդերային հավասարության խթանմանը, տնտեսության և քաղաքականության  մեջ կանանց դերի ու հնարավորությունների հզորացմանը, Հայաստանում գենդերային բռնությունների  կանխարգելմանը:

 ավելին >>

2005 - գործող

Հայաստանի և Հարավային Կովկասի ապագայի մասին ՄԶՄԿ տեսլականը  ենթադրում է եվրոպական արժեքներ կրող մարդիկ, եվրոպական չափանիշներին համապատասխանող  կանոնակարգեր ու կառույցներ, եվրոպական ժողովրդավարությանը հարիր քաղաքական և գործարար  մշակույթ և մարդու իրավունքների եվրոպական սկզբունքները որդեգրած պետություններ:  Այն իրականության վերածելու ճանապարհին ՄԶՄԿ ջանում  է խթանել Հայաստանի և ողջ տարածաշրջանի ինտեգրումը եվրոպական համայքին՝ քարոզելով եվրոպական  արժեքներ, ձևավորելով եվրոպական չափանիշերին համապատասխանող որակյալ հանրային ծառայությունների  պահանջարկ, օժանդակելով իրավական դաշտը ԵՄ օրենսդրությանը մոտարկման գործընթացին և  նպաստելով եվրաինտեգրումը ազգային և տարածաշրջանային քաղաքական օրակարգերի կիզակետում  պահելուն: 

Այս համատեքստում ՄԶՄԿ գործի է դնում իր ողջ զինանոցը. կազմակերպում  է առանց հղումների իրավունքի հանդիպումներ, մշակում և տարածում է քաղաքականության մասին  առաջարկներ՝ համառոտագրեր, օգտագործում է հասարակական ցանցերի և ԶԼՄ հնարավորությունները,  կազմակերպում է համաժողովներ, սեմինարներ և այլն: Եվրոպական հարևանության քաղաքականության  մեկնարկի ազդարարումից և ԵՀՔ գործիքները ներդնելու մասին հայտարարելուց անմիջապես հետո  ՄԶՄԿ-ն եվրաինտեգրման ուղղությամբ իր ջանքերը կենտրոնացրեց նոր խնդիրների լուծման վրա: 

 ավելին >>

Հայերեն տարբերակը մշակման փուլում է և պատրաստ կլինի շուտով: Խնդրում ենք կրկին այցելել այս էջը մոտ օրերս:

Հայցում ենք ձեր ներողամտությունը

 ավելին >>

2001թ.- գործող

2001թ. ի վեր ՄԶՄԿ-ն իր ուշադրությունը  կենտրոնացրել է ծխախոտի դեմ պայքարի խնդիրներին: Հայաստանում ծխելու ցուցանիշը մշտապես  բարձր է եղել. չափահասների շուրջ մեկ երրորդը կանոնավոր ծխողներ են: Ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների  պատճառով Հայաստանում 35-69 տարիքային խմբի ծխողների շրջանում տարեկան գրանցվում է  շուրջ 3000 մահվան դեպք: Ծխելը բավականին տարածված է պատանիների շրջանում: 2004թ. անդամակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության  Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային՝ Հայաստանում ձևավորվեցին առավել նպաստավոր  պայմաններ ավելի խիստ քաղաքականություն և օրենսդրական դաշտ մշակելու համար: Սակայն  «ծխախոտային լոբբին» չափազանց ամուր  հիմքեր ունի Հայաստանում: ՄԶՄԿ-ն այս բնագավառում առաջատար դիրք է գրավում և  հանդիսանում է 12 նախաձեռնությունների հեղինակ ու իրականացնող: Ծխախոտի դեմ  պայքարի առավել խիստ քաղաքականության  ազդեցությունը  տնտեսության վրա Կենտրոնի հատուկ ուշադրության կենտրոնում է: ՄԶՄԿ-ն նշանակալի  դերակատարում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի  դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ) Հայաստանի անդամակցելու և ծխախոտի ու  դրա արտադրատեսակների վրա հարկերի վերջին ավելացումների հարցում: ՄԶՄԿ մեկական անդամներ  մասնակցել են ԾՊՇԿ «Ծխախոտի ապօրինի առևտրի» և «Ծխախոտի մշակման» արձանագրությունների  մշակման աշխատանքներին՝ ներկայացնելով Եվրոպական տարածաշրջանը: Կենտրոնը հանդես է  եկել բազմաթիվ հրապարակումներով և իրականացրել է նախադեպը չունեցող հետազոտություն՝  Հայաստանում ծխելու տարածվածությունն ուսումնասիրելու նպատակով: ՄԶՄԿ-ն  Շրջանակային կոնվենցիայի դաշինքի և Հայաստանն առանց ծխախոտի դաշինքի անդամ է, վարում  է յուրօրինակ համացանցային կայք` nosmoking.ichd.org հասցեով:

 ավելին >>

2001- ընթացիկ

ՄԶՄԿ-ն օժանդակում է Հայաստանում և տարածաշրջանում անվտանգության ոլորտի բարեփոխումներին՝ ջանքերն ուղղելով անվտանգության ոլորտում կառավարման ժողովրդավարացմանն  ու նպաստում հավաքական անվտանգության հիմնական համակարգերի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ  երկկողմ և բազմակողմ համագործակցության կայացմանը:

 ավելին >>

2007-2008

Որոշումների կայացման ժողովրդավարական  գործընթացը Հարավային Կովկասում դեռևս զարգացման փուլում է: Անցումային ժամանակաշրջան  ապրող հասարակությունների փորձն ու գիտելիքները չեն կարող դիմակայել այն մարտահրավերներին,  որ առաջադրում է արագ փոփոխվող միջավայրը: Այդ մարտահրավերներին դիմակայելու և գործուն  ժողովրդավարության փուլ անցնելու համար հասարակություններին ու իշխանություններին անհրաժեշտ  են նոր ու ավելի արդյունավետ գործիքներ, հմտությունների և տարաբնույթ գիտելիքների մեծ  պաշար: Մասնակցային ժողովրդավարություն իրականացնելու գործիքներից մեկը հանրային քննարկումների  մեխանիզմն է, որը 2005թ. ի վեր Հայաստանում ներդրվել և կիրառվում է ՄԶՄԿ-ի կողմից:  Հայաստանում տեղական և ազգային մակարդակում այս մեխանիզմն արդյունավետորեն ներդնելուց  հետո ՄԶՄԿ-ն նախատեսում է ընդլայնել իր ունակությունները և կարողություններ զարգացնել  Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում:

 ավելին >>

2002-2008

Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) բարեփոխումների  օրակարգը նպատակ է հետապնդում բարելավել ֆինանսական կարգապահությունն ու ռեսուրսների  բաշխման և օգտագործման արդյունավետությունը: Այդ նպատակն ամրագրված է ՀՀ Կառավարության  հիմնական ծրագրային փաստաթղթերում, օրինակ՝ Միջնաժամկետ ծախսերի ծրագրում (ՄԺԾԾ): Կառավարության  բարեփոխումների օրակարգը ներառում է հանրային ֆինանսների կառավարման համակարգը, այդ  թվում՝ ՄԺԾԾ-ն և ծրագրային բյուջետավորման, գանձապետական, ներքին և արտաքին աուդիտի,  հաշվապահական համակարգերի բարեփոխումները և այլն: Այդ բարեփոխումները չեն կարող դիտարկվել  առանձին-առանձին, քանզի հանդիսանում են ՀՖԿ համակարգում ինքնուրույն, սակայն ներշաղկապված  գործընթացներ: ՄԶՄԿ-ն  հայաստանյան այն հիմնական ինստիտուտներից մեկն է, որ 2002թ. ի վեր ոչ միայն բարձրաձայնում  է հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին,  այլև քաղաքական խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում բարեփոխումների  գործընթացին: ՄԶՄԿ ջանքերով 2002-2008թթ. ընթացքում վերոհիշյալ բարեփոխումների մեջ  են ներգրավվել ՀՖԿ համակարգի բոլոր կարևորագույն տարրերը:

 ավելին >>
<<  <  | 1 | 2 | 3 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։