ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 
30.06.2020

Հայաստանի Հանրապետությունը փախստականների խնդրին սկսել է առերեսվել դեռևս 20-րդ դարի վերջին։ 1988 թվականին Խորհրդային Հայաստանը ստիպված էր ընդունել լայնածավալ միգրացիոն հոսքեր Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից և Ադրբեջանի ԽՍՀ-ի այլ բնակավայրերից՝ էթնիկ զտումների և ազգությամբ հայ քաղաքացիների զանգվածային ջարդերի, Արցախի Հանրապետության և հարակից տարածքներում պատերազմական գործողությունների հետևանքով: Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման, աղետի գոտուց տեղահանվածների հարցերով զբաղվելուն զուգահեռ Հայաստանի իշխանությունները, ստիպված էր նաև ելքեր փնտրել իր բնակչության գրեթե 1/6-րդի չափով Ադրբեջանի ԽՍՀ-ից տեղահանվածների կեցության նվազագույն պայմաններն ապահովելու համար։ Հաշվի առնելով, որ Հայաստանից Ադրբեջան արտագաղթած անձանց քանակը անհամեմատ փոքր էր Ադրբեջանից Հայաստան ներգաղթածների թվից՝ օբյեկտիվորեն ներգաղթյալների տեղավորման խնդիրն ավելի սուր դրսևորում ունեցավ և, ի վերջո, հանգեցրեց նրանց մի մասի արտագաղթին սոցիալ-տնտեսապես զարգացած, համեմատաբար կայուն տնտեսություն ունեցող երկրներ։

 ավելին >>
19.05.2020

Համավարակի առողջապահական և տնտեսական ասպեկտների միջև ակնհայտորեն կա երկվություն։ Կառավարության քայլերն ու հանրությանն ուղղվող ուղերձներն էլ, ըստ այդմ, կարող են երկակի լինել։ Սկզբնական շրջանում ուղերձը հստակ էր. «Միասին հաղթահարում ենք կորոնովիրուսը, հետո անցնում տնտեսությունը հետ բերելուն»։ Կարանտինը Հայաստանում ցանկալի արդյունք չտվեց։ Առանց լուծելու առաջին խնդիրը, հիմա անցել ենք տնտեսական հետևանքների մեղմման առաջնահերթությանը։ Ներկա պահին հստակ ուղերձ էլ չկա, ու, ըստ էության, տնտեսության և առողջապահության միջև առկա դիլեման լուծելու պարտականությունը դրված է յուրաքանչյուր անձի ուսերին։ Մինչդեռ նման ընտրությունը շարքային քաղաքացու համար խիստ ծանր կարող է լինել, ինչի արդյունքում վերջինս կարող է լիովին կամ մասնակիորեն արհամարհել խնդիրներից մեկը։ Ներկա փուլում արհամարհվում է կորոնավիրուսը՝ իր պոտենցիալ վտանգներով, ապագայում՝ համավարակի ավելի մեծ չափերով տարածման դեպքում, մարդիկ կսկսեն արհամարհել տնտեսությունը։ Այս առումով երկու ոլորտներում էլ անհաջողություն գրանցելու մեծ ռիսկի առաջ ենք կանգնած։

 ավելին >>
16.05.2020

Կորոնավիրուսային համավարակն անմիջապես «մերկացրեց» մեր հանրակրթությունը, և պարզվեց, որ այն այնքան էլ տգեղ չէր, որքան կարծում էինք։ 2020թ. մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելուց մեկ շաբաթ անց Հայաստանի 1360 հանրակրթական դպրոցների գրեթե 80% դարձավ «վիրտուալ»՝ կրթությունը կազմակերպելով հեռավար, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ընձեռած հնարավորությունների կիրառմամբ։ Կառավարությունն արտակարդ դրության պայմաններում հնարավորինս արագ և սեղմ ժամկետներում կարողացավ համակարգել ոլորտում առկա ՏՀՏ և կրթական ռեսուրսները, լրացուցիչ նոր ռեսուրսներ առաջարկել, բացահայտել կրթության գործընթացում հեռավար մասնակցություն ապահովելու համար անհրաժեշտ տեխնիկական ռեսուրսների բացը։

 ավելին >>
30.03.2020

Քաղաքականության սույն համառոտագրի այս հատվածում պետք է լիներ քննության առնված սցենարների պարագայում նոր կորոնավիրուսի տարածման առողջապահական և տնտեսական հետևանքների սպեկտրի հակիրճ ներկայացումը Հայաստանի համար, որպեսզի ըստ դրա տրվեր հետագա առաջարկների շարադրանքը։ Բայց դա մենք չենք անի, քանի որ ավելի ակնառու խուճապի տարածում պարզապես չի լինում։ Այս փաստաթուղթն ընթերցող քաղաքականություն մշակողներին պարզապես վստահեցում ենք, որ այլ հավասար պայմաններում հնարավոր զարգացումները, մեղմ ասած, լավը չեն, և արագ ու մտածված քայլեր են պետք հենց հիմա։

 ավելին >>
28.03.2020

Կուտակվող կենսաթոշակային միջոցները փոքր երկրի համար կարող են հսկայական թվալ։ Փոքր երկրների կյանքում ֆինանսատնտեսական կատակլիզմները պարբերական իրողություններ են։ Դրանց հետ պարբերաբար «կռվի բռնվող» օրվա իշխանությունները միշտ էլ կարող են ունենալ գայթակղություն' քանդելու տարիներով ստեղծածը՝ տվյալ պահի հրդեհը մարելու մտայնությամբ։ Հասկանալի մտայնություն է սա՝ շատ նման ամեն ցուրտ ձմռանը տաքանալու համար բակի արագ աճող խնձորենին կտրելու մտքին։ Իսկ իրականում կուտակվող կենսաթոշակային միջոցները կատակլիզմների հետ կռիվ տվող իշխանությունների բարեկամն ու սատարողն են և, բնականոն աճի հունի մեջ, ամեն հաջորդ կատակլիզմի ժամանակ ավելի առնական ձեռք կարող են մեկնել։ Միայն թե աճի ու բերքատվության տասնամյակների ընթացքում ձմեռը տաս րոպե տաքանալու մոլուցքը չհաղթի խուճապի մեջ հայտնված որևէ իշխանության։

 ավելին >>
<<  <  | 2 | 3 | 4 | 5 | 6 | ... | 34 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։