ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ // 
07.05.2019

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսություն» ծրագրի և դրա «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի քաղաքային համայնքներում 2019թ. ապրիլ ամսին իրականացված համահամայնքային քննարկումների շարք՝ համընդհանուր ներառական կրթության ներդրման խնդիրների և այլընտրանքների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով իրականացված վերլուծությունը:

 ավելին >>
22.01.2019

Սույ ուղեցույցի նպատակն է ՀՀ ԱԺ պատգամավորներին, մշտական և ժամանակավոր հանձնաժողովներին, խմբակցություններին և աշխատակազմին օժանդակել ԱԺ կողմից օրենքների, միջազգային պայմանագրերի, ԱԺ եզրակացությունների, որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով կազմակերպություններից և անհատներից մասնագիտական խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու գործընթացում:

 ավելին >>
15.01.2019

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսություն» ծրագրի և դրա «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագրի և Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» շրջանակում՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ իրականացվող «ՀՀ Ազգային ժողովի՝ քաղաքական բանավեճեր վարելու և ռազմավարական հաղորդակցություն ապահովելու կարողությունների հզորացում» ծրագրերի աջակցությամբ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի վեց խոշորացված համայնքներում 2018թ. նոյեմբերին-դեկտեմբերին իրականացված համահամայնքային քննարկումների շարք՝ խոշորացված համայնքներում աղբահանության ծառայությունների բարելավման այլընտրանքների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով իրականացված վերլուծությունը:

 ավելին >>
25.12.2018

Սույն ուղեցույցը կազմվել է աջակցելու Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի նորընտիր ներկայացուցչին՝ պատգամավորին, Ազգային Ժողովում սահմանադրաիրավական կարգավիճակին և Ազգային ժողովի աշխատանքների կազմակերպման և գործունեության հիմնական տարրերին ծանոթացնելու նպատակով:

Սույն ուղեցույցը կազմվել է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդատվական վերահսկողությունը և ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինասավորմամբ՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ: Սույն ուղեցույցում արտահայտված տեսակետները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ:

 ավելին >>
24.12.2018

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նոր հետազոտությունը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը պետական մարմիններում քաղաքականության մշակման պատասխանատուների, քաղաքացիական հասարակության, գիտակրթական համայնքի և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի, տեղական համայնքերի, Փոխցանցի անդամների և միջազգային զարգացման գործընկերների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականության և ծրագրերի Մշտադիտարկման երրորդ զեկույցը:

Վերլուծությունն իրականացվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Տղաների նախապատվության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանն ուղղված գլոբալ ծրագրի» շրջանակներում:

 ավելին >>
03.11.2018

Գյուղատնտեսական գործունեությամբ եկամուտների ավելացման և պարենային անվտանգության բարձրացման հնարավորությունների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսություն» ծրագրի շրջանակներում, ՀՀ երեք մարզերի քաղաքային համայնքներում 2018թ. օգոստոսին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք:

27.09.2018

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նոր հետազոտությունը՝ «Սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության կանխարգելման նպատակով վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ընդլայնման պետական քաղաքականության բարեփոխումների ծախսերի և իրատեսականության վերլուծությունը»։ Վերլուծության նպատակը «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը, համայնքներին և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ձեռնարկություններին և այլ առանցքային շահառուներին փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման գործընթացում խորհրդատվություն տրամադրելն է։

Վերլուծությունն իրականացվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Տղաների նախապատվության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանն ուղղված գլոբալ ծրագրի» շրջանակներում:

 ավելին >>
04.05.2017

Պետական քաղաքականության սույն վերլուծությունը մշակվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման ծրագրի» իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի միջև սերտ համագործակցության արդյունքում։ Այն հասարակության առջև ծառացած ամենավտանգավոր մարտահրավերների հաղթահարման գործում մասնագետների, հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների, զարգացման միջազգային գործընկերների և շահագրգիռ այլ կառույցների միջև համագործակցության հաջողված ջանքերից մեկն է վերջին տարիներին։ Վերլուծության զեկույցը և դրանում տեղ գտած տվյալները, տեղեկությունները, փաստերը, եզրակացություններն ու առաջարկները կդառնան երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի կարևորագույն խնդիրներից մեկի՝ աշխատուժում կանանցմասնակցության բարձրացմանը և ընտանեկան կյանքն ու աշխատանքը համադրելուն ուղղված՝ երեխայի վաղ մանկության շրջանի խնամքի ու զարգացման ծառայությունների համակարգի զարգացման պետական քաղաքականության մշակման և իրականացման, ծառայությունների մոդելների ներդրման, հետագա անելիքների ուրվագծման ամուր և հուսալի հիմքը։

04.05.2017

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը պետական մարմիններում քաղաքականության մշակման պատասխանատուների, քաղաքացիական հասարակության, գիտակրթական համայնքի և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի, տեղական համայնքերի, Փոխցանցի անդամների և միջազգային զարգացման գործընկերների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականության և ծրագրերի Մշտադիտարկման երկրորդ զեկույցը:

04.05.2017

Այս գիրք-ուղեցույցը նպատակ ունի հնարավորինս հստակ, պարզ և հիմնավորված օրինակներով գործնական միջոցներ առաջարկել համայնքներում իրենց ծառայությունը բերող հոգևորականներին՝ արդյունավետ կերպով ուղղորդելու այն հավատացյալներին, որոնք բախվել են կամ կարող են բախվել այս երևույթին՝ նպաստելով հոգևոր և բարոյական արժեքներին հավատարիմ ընտանիքի կազմությանն ու կայացմանը:

<<  <  | 1 | 2 | 3 | 4 | 5 | ... | 10 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։