ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Հայտերի ներկայացման հրավեր

28.04.2014

Էստոնական «Պրաքսիս» կազմակերպությունն (http://praxis.ee) Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ և Մարդկային զարգացման միջազգային կենտորնի կազմակերպչական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ շահերի պաշտպանության և մասնակցային կարողությունների  զարգացում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ՝ քաղաքականության մշակման գործընթացների, հանրային քարոզարշավի, ցանցերի ստեղծման և զարգացման թեմաներով: Դասընթացների լավագույն մասնակիցներից հինգը հնարավորություն կստանան աշնանը մասնակցելու նաև ուսուցողական այցի «Պրաքսիս» կազմակերպությունում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում:

Ծրագրով սահմանված գործողություններին մասնակցելու համար անհրաժետ է լրացնել հետևյալ հղումով դիմում-հարցաշարը՝ https://www.surveymonkey.com/s/98S78RV:

Տեղերը սահմանափակ են: Կընտրվի միայն 20 մասնակից՝ յուրաքանչյուր կազմակերպությունից մեկական ներկայացուցիչ:

Հայտերի ընդունման  վերջնաժամկետն է  2014թ. մայիսի 12-ը:

Սեմինարների և ուսուցողական այցի աշխատանքային լեզուն անգլերենն է:

 

Խնդրում ենք տեղեկատվությունը տարածել նաև ձեր ցանցերով:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։