ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար Ծրագրի Փոխցանցի անդամների հանդիպում-աշխատաժողով

28.04.2016

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) հետ համագործակցությամբ շարունակում են «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Ծրագրի շրջանակներում ձևավորվել է «Տեղական մասնակցության և ոչ-խտրականության» փորձի և գիտելիքի փոխանակման ցանց (այսուհետև՝ Փոխցանց), 11 աշխատանքային խմբերի մասնակցությամբ՝ մեկական խումբ յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում։

Փոխցանցի անդամների փորձն ամբողջականացնելու և գործընկերների հետ կիսվելու, ինչպես նաև մարզային աշխատանքային խմբերի միջև փոխգործակցություն ապահովելու նպատակով ՄԶՄԿ-ն նախատեսում է կազմակերպել երեք ընդլայնված արտագնա հանդիպում-աշխատաժողով։ Առաջին ընդլայնված արտագնա երկօրյա հանդիպում-աշխատաժողովը տեղի կունենա 2016թ. հուլիսի 1-2 Աղվերանում: Հանդիպում-աշխատաժողովներին հրավիրվում են մասնակցելու Փոխցանցի այն անդամները, որոնք համայնքային քարոզարշավների, բնակչության հետ հանդիպումների, մասնագիտական աշխատանքային գործունեության ընթացքում խնդիրը հասցեագրելու ճանապարհին կուտակել են արժեքավոր փորձ, քաղել են դասեր և պատրաստ են ներկայացնել դրանք Փոխցանցի գործընկերներին:

Առաջին հանդիպում-աշխատաժողովին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել առաջարկվող առցանց հայտը`https://docs.google.com/forms/d/1uwhz0oCKE-2AaFejNU-Sd6TsKXhoGMns_1BvH-Myo4s/viewform?c=0&w=1։ Հայցի լրացման վերջնաժամկետն է 2016թ. մայիսի 30-ը, ժամը 18։00-ն։ Ավելի ուշ ներկայացված հայտերը կքննարկվեն հաջորդ հանդիպումներին մասնակցության հայտերի հետ միասին։

Հայտի լրացումը կպահանջի մի քանի րոպե, խնդրում ենք տրամադրել ճշգրիտ տեղեկություններ։ Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ հայերենով (յունիքոդ)։ Հայտն ուղարկելուց անմիջապես հետո այն կհայտնվի մեր տվյալների շտեմարանում, որը կքննարկվի մինչև հունիսի 10-ը։ Արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք Ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստով և հեռախոսահամարով։ Հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար խնդրում ենք կապվել մեզ հետ 010 582638 հեռախոսահամարով կամ [email protected] հասցեով։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք կազմակերպել նաև խորհրդատվական քննարկում առցանց տեսակապի միջոցով։

Շնորհակալություն համագործակցության համար։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։