ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Ծառայությունների գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

03.05.2016

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ համագործակցությամբ իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ կողմից իրականացվում են վերլուծական-հետազոտական աշխատանքներ՝ սոցիալական ապահովության, առողջապահության ոլորտներում վարվող պետական քաղաքականության, աշխատաշուկայում կանանց մասնակցության հնարավորություններն ընդլայնելու և դրան զուգահեռ երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելու հնարավորություններն ընդլայնելու, ինչպես նաև աղջիկ և տղա երեխաների հավասար արժևորման, ինչպես նաև սեռի խտրական ընտրության երևույթը կանխարգելելու գործում պետական և ոչ պետական դերակատարների դերի բացահայտման և սեռով պայմանավորված խտրականությունը բացառելու ուղղություններով։

2016թ. հունիս – դեկտեմբեր ամիսների ընթացքում ՄԶՄԿ-ն նախատեսում է իրականացնել էլեկտրոնային լրատվամիջոցների մոնիթորինգ՝ լրատվամիջոցների հրապարակումներում և հաղորդումներում կանանց և տղամարդկանց, տղաների և աղջիկների արժևորման վրա ազդող գործոնները վեր հանելու, երեխայի սեռի խտրական ընտրության վրա ազդող գործոնները բացահայտելու, գենդերային առումով խրտական և կանխակալ լրագրողական պրակտիկան կանխարգելելու ուղիները նախանշելու և համապատասխան առաջարկներ մշակելու նպատակով։

Սույնով հրավիրում ենք կազմակերպություններին և անհատներին (այսունեհտ՝ Անձ) ներկայացնելու գնային առաջարկ՝ լրատվական դաշտի մոնիթորինգի ծառայություններ մատուցելու վերաբերյալ՝ ըստ սույն հրավերին կցվող տեխնիկական առաջադրանքի (ՏԱ, անգլերեն)։

Հետաքրքրված Անձինք պետք է ներկայացնեն գրավոր հետաքրքրության հայտ՝ նշելով.

  1. Անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը.
  2. Գործունեության հասցեն.
  3. Լրատվական դաշտում մոնիթորինգի փորձը և ներկա կարողությունները, այդ թվում՝ տեխնիկական միջոցները. 
  4. Ծառայության մատուցման ժամկետները.
  5. Մոնիթորինգի ենթակա մեդիա կազմակերպությունների թվաքանակը՝ ըստ ՏԱ-ում ներկայացված ընտրության չափանիշների. 
  6. Անձի լիազոր ներկայացուցչի կողմից ստորագրված (կնքված) ծառայությւոնների մատուցման գնային առաջարկը՝ ըստ ՏԱ-ում ներկայացված պահանջների և աշխատանքի ծավալի։

Հետաքրքրության հայտի ներկայացնման վերջնաժամկետն է 2016թ. հունիսի 5-ը։

Հայտերը կարող եք ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ հետևյալ հասցեներով.

ք. Երևան, Սայաթ Նովա 19, բիզնես հարկ 16 սենյակ, կամ [email protected] էլեկտրոնային հասցեով։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։