ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Գրքույկների նախահրատարակչական ձևավորման և էջադրման ծառայությունների մատուցման հայտ ներկայացնելու հրավեր

13.03.2017

Հարգելի գործընկեր,

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) հետ համագործակցությամբ իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Ծրագրի շրջանակներում մշակվում են «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները» խորագրով հետազոտության զեկույցն ու «Ձեռնարկ պտղի սեռով պայմանավորված խտրականության կանխարգելման ուղղված հոգևոր ծառայողների համար» գրքույկը։ Նյութերը հրատարակելու նպատակով նախատեսվում է իրականացնել դրանց ձևավորման և էջադրման աշխատանքներ, որոնց մանրամասն նկարագրությունը ներկայացված է ստորև։

Խնդրում ենք նշված ծառայությունները մատուցելու շահագրգռվածություն ունեցող ֆիզիկական անձանց ներկայացնել ծառայությունները մատուցելու գնային առաջարկ՝ ՀՀ դրամով։

Ստորագրված և ծրարի մեջ դրված առաջարկը խնդրում ենք ներկայացնել մինչև սույն թվականի մարտի 25-ը ժամը 12։00-ը Մարդկային զարգացման միջազգային կենտրոն․ հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 19, ԱՆԻ ՊԼԱԶԱ բիզնես հարկ։ Մանրամասների համար դիմել Անի մնացականյանին՝ 582638 հեռախոսահամարով։

Գնային առաջարկ ներկայացնող անձինք պարտավորվում են առաջարկի պայմաններն անփոփոխ և ուժի մեջ պահել 30 աշխատանքային օր՝ առաջարկը ներկայացնելու վերջնաժամկետից հաշված։

Գնային առաջարկի ձևը կարող եք ներբեռնել հետևյան հղումով՝

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։