ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ Խորհրդարանական խմբակցությունների աշխատանքային ծրագրերի նախապատրաստման համար փորձագետ(ներ)ի պաշտոնի համար

12.09.2017

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին՝ խորհրդարանական վերահսկողությունը և ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ խորհրդարանական խմբակցությունների աշխատանքային ծրագրերի նախապատրաստման նպատակով փորձագետ(ներ)ի պաշտոնի համար։ 

Ծրագիրն իրականացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին հարաբերությունների և համագործակցության գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ: 

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կարողությունների ամրապնդմանը խորհրդարանական ժողովրդավարության անցման ընթացքում՝ ավելի արդյունավետ կերպով քաղաքացիների շահերը ներկայացնելու, ավելի հաշվետու և թափանցիկ աշխատելու և վերահսկողության բարելավված գործառույթներ իրականացնելու համար:

Պարտականություններ

Խորհրդարանական խմբակցությունների աշխատանքային ծրագրերի նախապատրաստման համար փորձագետը պետք է՝ 

  • հետազոտական և վերլուծական աշխատանքի իրականացման արդյունքում համապատասխան առաջարկություններ ներկայացնի խորհրդարանական խմբակցության աշխատանքային ծրագրի վերաբերյալ,
  • նախապատրաստի խորհրդարանական խմբակցության աշխատանքային ծրագրի նախագիծ
  • մասնակցի, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, կատարած աշխատանքի արդյունքները ներկայացնի ՄԶՄԿ կողմից կազմակերպված հանդիպումների ընթացքում։ 

Պահանջվող որակավորում 

  • Հանրային կառավարման, իրավունքի կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
  • Գերազանց իմացություն Հայաստանում, մասնավորապես Ազգային ժողովում, հանրային կառավարման համակարգի քաղաքականության, ինստիտուցիոնալ կառուցվածքի վերաբերյալ
  • Նախկինում՝ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, կամ ՄԶՄԿ կողմից իրականացրած նմանատիպ ծրագրերում մասնակցության փորձը կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում

Հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրությունները (CV) ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected] մինչև ս/թ սեպտեմբերի 19-ը։ Նամակի առարկայի տողում նշեք աշխատանքի անվանումը և Ձեր անունը։

Սույն հայտարարությանը կցված է նաև խմբակցությունների աշխատանքային ծրագրերի նախապատրաստման համար փորձագետի պաշտոնի տեխնիկական առաջադրանքի նկարագրությունը անգլերեն լեզվով։ 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։