ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ազգային ժողովին «մակրոտնտեսագիտականից քաղաքական լեզու և հակառակը» թարգմանիչներ են պետք

05.02.2018

2018 թվականը հանրային-քաղաքական քննարկումների դաշտում սկսվեց գնաճի մասին բուռն և լայն բանավեճով։ Առիթը՝ հարկային դաշտի փոփոխություններով, մասնավորապես ակցիզային հարկի ավելացմամբ պայմանավորված վառելիքի թանկացումն էր հենց հունվարի առաջին օրերից։ Հանրային մտահոգության ալիքն, իհարկե, եկել էր դեռ նախորդ տարեվերջից, երբ առաջին անհրաժեշտության մի քանի պարենային ապրանքներ էին թանկացել։ Քննարկումների հիմնական բաց հարթակը դարձավ խորհրդարանը, առանցքային բարձրաձայնողները՝ քաղաքական գործիչները։

Ի՞նչ ցույց տվեցին այս քննարկումները.

  • հայտնի ճշմարտությունը, որ ֆինանսական շուկաների, գնաճի, փոխարժեքի մասին պետք է հրապարակավ զգույշ արտահայտվել, քանզի այդ ասպարեզում հասարակական բացասական սպասումները կարող են մեծ վնասներներ հասցնել, մեր երկրում դեռ հաստատապես ընկալել են մատների վրա հաշված գործիչներ,
  • քաղաքական գործիչներին, ովքեր խորապես տիրապետում են, թե իրականում ինչ է գնաճը, ինչպես է այն հաշվարկվում, ինչպես է այն կառավարվում, ինչու ենք մենք տարեկան 4 տոկոս շեմ սահմանում, էլի կարելի է մատների վրա հաշվել,
  • մատների վրա կարելի է հաշվել նաև այն տնտեսագետների անունները, ովքեր կարող են հրապարակավ մեկնաբանել ֆինանսական երևույթները, և մարդիկ դա հասկանան. ճիշտ այնպես, ինչպես ոչ ոք բան չի հասկանա, երբ հմուտ վիրաբույժը հրապարակավ պատմի վիրահատության մանրամասները,
  • մատների վրա կարելի է հաշվել այդ դրվագները, երբ մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնող բարձրաստիճան պաշտոնյայի և հանրային-քաղաքական գործչի բաց քաղաքական բանավեճում մի կողմը հասկանում է, թե մյուսն ինչ է ուզում, իսկ երկրորդը՝ թե առաջինն ինչ իրեն պատասխանեց։

Եզրակացություն. ֆինանսական հատվածի, մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ մեր երկրում պատասխանատուների և «պահանջատերերի» բանավեճը նման է այն գերմանացու և ֆրանսիացու զրույցին, ովքեր մայրենիից բացի այլ լեզվի չեն տիրապետում։

Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ բանավեճն իր դասական իմաստով ոչ միայն անօգտակար, այլև վնասակար է։ Գնաճը դառնում է հանրային քննարկման ամենաբարձր հնչող թեման, ենթագիտակցորեն ավելացնում է հանրային սպասումները, բայց փոխարենը չի կարողանում ամրապնդել քաղաքական դաշտ - քաղաքականություն իրականացնողներ փոխադարձ վստահությունն ու ապահովել արդյունավետ վերահսկողություն։ Որովհետև մարդիկ պարզապես տարբեր լեզուներով են խոսում...

Այլընտրանքը կամ իրավիճակի շտկման առաջարկ

Կարելի է առանձնացնել վերը նշված խնդրի լուծման երեք տարբերակ.

  • օգնել ՀՀ ԱԺ պատգամավորներին և շահագրգիռ հանրային գործիչներին մակրոտնտեսական գիտելիքների խորացման հարցում. Սա իսկապես կարող է օգտակար լինել ոլորտն ավելի լավ հասկանալու և ավելի առարկայական խոսք կառուցելու հարցում, բայց կատարյալ լուծում լինել սա իհարկե չի կարող, քանի որ ակնհայտ է, որ բազմազբաղ գործիչներին բարձրակարգ մասնագետ դարձնել հնարավոր չէ ու պետք էլ չէ։
  • օգնել երկրում մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնող պրոֆեսիոնալներին հանրային խոսքն ավելի պարզ ու հասկանալի դարձնելու հարցում. Սա էլ իսկապես օգտակար կարող է լինել իրականացվող քաղաքականությունն ավելի հասու կերպով ներկայացնելու, քաղաքական բանավեճը մի քիչ ավելի փոխադարձ հասկանալի դարձնելու տեսանկյուններից։ Սակայն սա էլ վերջնական լուծում համարել չի կարելի։ Ի վերջո ոլորտի պատասխանատուները կառավարում են միլիարդներ․ եթե նրանց շատ մոտեցնենք հանրային խաղի, երբեմն նաև պոպուլիզմի գայթակղությանը, ապա դա հղի կարող է լինել ենթագիտակցական այնպիսի որոշումներով, որոնք անդառնալի հետևանքներ կունենան երկրի համար։
  • օգնել խորհրդարանին զարգացնելու մակրոտնտեսական վերլուծությունների կարողություններ, ստեղծել պրոֆեսիոնալ միավորներ, որոնք կլինեն մասնագիտական դաշտում իրական բանավիճողը գործադիր կառույցների հետ, հանրային խոսքի դրույթների մատակարարը պատգամավորներին և «թարգմանիչը» այդ երկու աշխարհների միջև.

Ազգային ժողովի աշխատակազմը նման փորձ շատ ունի։ Ի վերջո, չէ՞ որ երբ ֆրանսիացիների կամ գերմանացիների պատվիրակություններ են ժամանում հանդիպման, խորհրդարանի աշխատակազմը պատշաճ թարգմանություն է ապահովում։ Տարեսկզբյան հանրային քննարկումները ցույց տվեցին, որ Ազգային ժողովին «մակրոտնտեսագիտականից քաղաքական լեզու և հակառակը» թարգմանիչներ էլ են պետք։ Ազգային ժողովը բոլոր լեզուներով թարգմանիչներ իր աշխատակազմում չունի, բայց բոլոր լեզուներով թարգմանություններ կազմակերպում է անթերի։ Սա էլ է հնարավոր անել։


Համառոտագիրը մշակվել է «Դրամավարկային ու ֆինանսական հատվածի հաղորդակցության ռազմավարության բարելավման» ծրագրի շրջանակներում 2017թ. հունվարի 22-ին կայացած` «Մակրոտնտեսագիտության հիմունքներ քաղաքական գործիչների համար» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, անկախ վերլուծաբաններ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։