ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Պտղի սեռի խտրական ընտրության խնդիրը լուսաբանող տեսահոլովակների մշակման ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

12.02.2018

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) Միավորված Ազգերի Կազմակերպության Բնակչության հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ կողմից իրականացվում են վերլուծական-հետազոտական աշխատանքներ՝ սոցիալական ապահովության, առողջապահության ոլորտներում վարվող պետական քաղաքականության, աշխատաշուկայում կանանց մասնակցության հնարավորություններն ընդլայնելու և դրան զուգահեռ երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելու հնարավորություններն ընդլայնելու, աղջիկ և տղա երեխաների հավասար արժևորման, ինչպես նաև սեռի խտրական ընտրության երևույթը կանխարգելելու գործում պետական և ոչ պետական դերակատարների դերի բացահայտման և սեռով պայմանավորված խտրականությունը բացառելու ուղղություններով։

2018թ. մարտ – հուլիս ամիսների ընթացքում ՄԶՄԿ-ն նախատեսում է մշակել և հրապարակել պտղի սեռի խտրական ընտրության խնդիրը լուսաբանող տեսահոլովակներ։ Ծառայություններ մատուցելու նպատակով ՄԶՄԿ-ն հրավիրում է ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին ներկայացնելու հետաքրքրության հայտ։ Տեսահոլովակների մշակման տեխնիկական առաջադրանքը (անգլերեն) կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ այս հղումով:

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ներկայացնել CV-ն, որում արտացոլվում է համապատասխան ծառայություններ մատուցելու հմտություններն ու մասնագիտական կարողությունները:

Հետաքրքրության հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. մարտի 5-ը ժամը 18։00։ Հայտերը կարող եք ներկայացնել փոստով կամ անձամբ հանձնելով ՄԶՄԿ գրասենյակ՝ ք. Երևան, Սայաթ Նովա 19, բիզնես հարկ 16 սենյակ կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected], [email protected]։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։