ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Համահամայնքային քննարկումների վարողների (facilitator) և գրառող/արձանագրողների (note takers) ներգրավման մասին

09.07.2018

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է փորձագետների բազայում Համահամայնքային քննարկումների վարողների (facilitator) և գրառող/արձանագրողների (note takers) ներգրավման երկրորդ շրջանի մեկնարկը:

Համահամայնքային քննարկ­ման (Town Hall Meeting) ձևաչափը մշակվել և ներդրվել է ՄԶՄԿ կողմից 2005 թվա­կա­նին, հանրային որոշումների կայացմանը քաղաքացիների արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպա­տա­կով: Քննարկումների յուրօրինակ այս մոդելը հիմնված է «Խոսում է Ամերիկան» կազմակերպության փորձի վրա, որի կողմից մշակված համայնքային քննարկումների այս մեթոդոլոգիան ուղղված է քաղաքացիների, որոշում կայացնողների պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաև ժողովրդավարության կայացմանը:

Որոշում կայացնողների համար հաճախ դժվար է գնահատել «ընդհանուր շահ» ունեցող քաղաքացիների մեծամասնության վերաբերմունքը կարևոր խնդիրների հանդեպ: Իրենց հերթին քաղաքացիները զգում են, որ անտեսված են և չունեն հասարակական կյանքում մասնակցելու իրական հնարավորություններ, ինչի արդյունքում ձևավորվում է վտանգավոր բոլորաշրջան:Համահամայնքային քննարկումները հնարավորություն են ստեղծում վերականգնելու քաղաքացիների ձայնը որոշումների կայացման գործընթացում՝ թույլ տալով հասարակությանն ուղղակիորեն և բովանդակային կերպով իշխանություններին ներկայացնելու իրենց վերաբերմունքը կարևոր հանրային խնդիրների վերաբերյալ: Համահամայնքային քննարկումների ձևաչափին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ link 1 կամ այցելելով ՄԶՄԿ պաշտոնական կայք՝ հետևյալ հղումով.

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի փորձագիտական բազայում որպես Համահամայնքային քննարկումների վարողներ (facilitator) կամ գրառող/արձանագրողներ (note taker) ներգրավվելու համար անձինք պետք է մասնակցած լինեն Համահամայնքային քննարկումների անցկացման մեթոդաբանության շրջանակներում իրականացված հաղորդակցության և բանակցությունների թեմաներով վերապատրաստումներին։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված Համահամայնքային քննարկումներին որպես վարողների (facilitator) կամ գրառող/արձանագրող (note taker) մնասնակցությունը կհամարվի առավելություն։

Համահամայնքային քննարկումների վարողներն (facilitator) ու գրառող/արձանագրողները նաև պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

1. Համահամայնքային քննարկման վարողներից (facilitator) պահանջվող հմտություններ և կարողություններ

Համահամայնքային քննարկման հաջողությունն ու արդյունավետությունը մեծապես կախված է վարողից։ Վարողը պետք է կարողանա քննարկման համար համապատասխան մթնոլորտ ձևավորել, գրագետ վարել զրույցը և խրախուսել մասնակիցներին սեփական կարծիքները անկաշկանդ արտահայտելու համար։ Քննարկման վարողը պետք է ունենա հետևյալ կարևոր որակները, մասնավորապես՝

  • պետք է լինի փորձառու, և ունենա մարդկանց խմբի հետ աշխատելու կարողություններ,
  • լինի բարյացակամ և վճռական, լինի անաչառ և միաժամանակ կարողանա մտնել մասնակիցների դրության մեջ՝ քննարկումն արդյունավետ դարձնելու նպատակով,
  • դրսևորել համբերատարություն, չլինել չափազանց խիստ, սակայն միաժամանակ, հետևել, որ քննարկման ընթացքում միշտ գործնական, հաճելի և փոխհարգալից մթնոլորտ տիրի,
  • ընդունակ լինի ներգրավել մասնակիցներին, խթանել, որ մասնակիցները ակտիվ մասնակցեն հարցազրույցի պրոցեսին,
  • վարողը պետք է կարողանա տպավորություն թողնել, թե լիովին չի հասկանում, թե մասնակիցը ինչ է ուզում ասել, որպեսզի մասնակիցները ավելի կոնկրետ ու մանրամասն ներկայացնեն իրենց դիտարկումները, երբեմն լինել պրովոկատիվ,
  • լինի ճկուն, հարկ եղած դեպքում, երբ քննարկումը պլանավորված տարբերակով չի ընթանում, իրավիճակը շտկելու և քննարկումը սահմանված թեմային վերադարձնելու նպատակով,
  • դրսևորել համապատասխան զգացմունքայնություն քննարկումը ինչպես ռացիոնալ, այնպես էլ էմոցիոնալ մակարդակներում վարելու նպատակով։

2. Համահամայնքային քննարկման գրառող/արձանագրողից (note taker) պահանջվող հմտություններ և կարողություններ

Համահամայնքային քննարկման արդյունքների ստացման և ամփոփման արդյունավետությունը մեծապես կախված է քննարկման գրառողից/արձանագրողից։ Գրառող/արձանագրողը պետք է կարողանա լիարժեքորեն ընդգրկվել քննարկման թեմայի մեջ, քննարկման ընթացքում ստացված տեղեկությունը կարճ ժամկետում մշակել և արձանագրել, այնպես, որպեսզի արձանագրության ընթացքում չկորչի քննարկման մասնակցի միտքը, հաղորդագրությունն ունենա խնդրի ձևակերպումն ու դրա հաղթահարման ուղղված առաջարկը։

Քննարկման գրառող/արձանագրողը պետք է ունենա հետևյալ կարևոր որակները, մասնավորապես՝

  • պետք է լինի փորձառու, և ունենա մարդկանց խմբի հետ աշխատելու կարողություններ,
  • պետք է կարողանա օժանդակել քննարկման վարողին արդյունավետ մթնոլորտ և զրույց կայացնելու ընթացքում,
  • կարողանա քննարկման մասնակիցների հնչեցրած տեղեկությունները մշակել և արձանագրել այնպես, որ հաղորդագրությունը պարունակի խնդրի ձևակերպման, մարդկանց կյանքի վրա դրա ազդեցության աստիճանի, դրա հաղթահարման ուղղված առաջարկների մասին ինչպես ռացիոնալ, այնպես էլ հուզական, իռացիոնալ և այլ ասպեկտները, Քննարկման գրառող/արձանագրողը պետք է ազատ տիրապետի համակարգչային տեխնիկայի հետ աշխատանքի հմտություններին, ունենա տեքստերի արագ ներմուծման հմտություններ։

Համահամայնքային քննարկումների անցկացման մեթոդաբանության շրջանակներում ՄԶՄԿ կողմից պարբերաբար իրականացվող հաղորդակցության և բանակցությունների թեմաներով վերապատրաստումներին մասնակցելու նպատակով հայտերը նույնպես ներկայացվում են ստորև նշված կարգով։

Հայտերին ներկայացվող պայմաններն ու ներկայացման կարգը

  • Հայտերը կարող են ներկայացվել՝ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] հասցեով, կամ առձեռն՝ ՄԶՄԿ գրասենյակ՝ ք. Երևան Սայաթ Նովա 19, բիզնես հարկ, 20 սենյակ հասցեով։
  • Հայտերը պետք է պարունակեն ՄԶՄԿ կողմից կազմակերպված վերապատրաստումների մասնակցությունը հավաստող տեղեկություն, համանման քննարկումների մասնակցության և քննարկումներ վարելու և/կամ գրառելու փորձի նկարագրություն, տեղեկություններ համակարգչային տեխնիկայից օգտվելու և տեքստերի արագ ներմուծման հմտությունների մասին,

Հայտերը քննվելու են ընտրող հանձնաժողովի կողմից, որի արդյունքում ընտրված թեկնածուները կներգրավվեն ՄԶՄԿ փորձագետների ռեեստրում:

Փորձագետների ցանկում ընդգրկվելը աշխատանքային հարաբերություններ չի առաջացնում, ինչպես նաև չի ենթադրում, որ փորձագետի հետ պարտադիր կնքվում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր: ՄԶՄԿ կողմից կազմակերպվող համահամայնքային քննարկումների համար պահանջվող Համահամայնքային քննարկումների վարողները (facilitator) և գրառող/արձանագրողները (note takers) յուրաքանչուր միջոցառման/ծրագրի համար ընտրվում են ՄԶՄԿ փորձագետների ռեեստրից՝ այդ մասին փորձագետին անհատական առաջարկ ներկայացնելուց միջոցով: Փորձագետի համաձայնության դեպքում վերջինիս հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր։

Համահամայնքային քննարկումների վարողների (facilitator) և գրառող/արձանագրողների (note takers) ներգրավման մասին սույն հրավերը բաց է 2018 թվականի հուլիսի 9-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը:

Հարցերի և լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ՄԶՄԿ գրասենյակ՝ 010-582638 հեռախոսահամարով՝ Մոնիկա Սարգսյանին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։