ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Քաղաքական երկխոսությունը հոկտեմբերի 2-ից հետո

08.10.2018

Քաղաքական երկխոսության, խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու ռեսուրսը հոկտեմբերի 2-ին Խորհրդարանում և նրա շուրջ տեղի ունեցած դեպքերից հետո նվազել է։ Եվ դա բնական է։ Հայտնի փաստ է, որ կողմերը գնում են բանակցությունների, երբ կա վստահության որոշակի պաշար։ Երբ վստահությունը խաթարվում է, մարդիկ բանակցելու իմաստ չեն տեսնում։

Այս պահին, հոկտեմբերի երկուսին հաջորդած շաբաթվա ընթացքում, քաղաքական այն բևեռները, որոնք պետք է բանակցեն, պատրաստ չեն դրան։

Իշխանությունը պատրաստ չէ բանակցելու

Չվստահելու և չբանակցելու համար իշխանականներն ունեն իրենց հիմքերը, որոնք հասկանալի են։ Նրանք, ըստ ամենայնի, կարող են համարել, որ հոկտեմբերի 2-ին ընդունված օրինագիծը ցանկացած բանակցային գործընթաց խաթարող ամուր հիմք է, քանի որ առաջին հերթին վնասում է վստահությանը. ինչպե՞ս կարելի է բանակցել, երբ դիմացինը պատրաստ է յուրաքանչյուր պահ օգտագործել իրավիճակ փոխելու կամ անմաքուր խաղերի համար։

Ընդդիմությունը պատրաստ չէ բանակցելու

Բանակցություններից հրաժարվելու իրենց հիմքերն ունեն նաև ներկա ընդդիմադիրները։ Նրանք, ըստ ամենայնի, կարող են ունենալ տպավորություն, որ իշխանությունը բանակցել ասելով հասկանում է միայն սեփական պայմանները թելադրելը՝ առանց լսելու ցանկության։ Մինչհոկտեմբերերկուսյան բանակցային կարճ ընթացքն ընդդիմադիրներն ընկալել են որպես ոչնչացման անքննելի պահանջների մատուցում և որոշել են «եթե ոչ՝ մենք էլ այսպես կանենք» բանաձևի դեմ ստեղծել «այդ դեպքում մենք էլ այսպես կանենք» մեխանիզմը։ Թե ինչ ստացվեց դրանից, բոլորը տեսան։

Կողմերի բանակցային այլընտրանքները

Ստեղծված իրավիճակի պարադոքսն այն է, որ իշխանությունն ու ընդդիմությունն այս պահին ոչ միայն համակարծիք են չբանակցելու հարցում, այլև նույնն են նրանց բանակցային այլընտրանքները։ «Մի բանակցեք՝ հաջորդ անգամ ԱԺ մտնող մարդկային հոսքի դեմն առնել չի լինելու» բանակցային այլընտրանքի դեմ կանգնում է «Մի՛ բանակցեք, մարդկային հոսքի դեմն էլ մի առեք ու ստացեք այնպիսի երկիր, ինչպիսին ստացանք մենք 2008-ին»։ Ահա ձեզ չասվող, դեռևս լավ չերևացող բանակցային նույնականացվող այլընտրանքները։

Էմոցիոնալ, արժանապատվության էլեմենտներով անընդհատ համեմվող այս քաղաքական կաթսայում, սակայն, անլսելի են մնում այլ ճշմարտություններ, որոնք նույնպես գոյության իրավունք ունեն։

1.Բանակցություններն անհրաժեշտ են հենց իշխանությանը

Իշխանություններն այսօրվա հաղթողներն են։ Ցանկացած հաղթող վաղվա պարտվողն է. եթե այս դրույթն ընկալում ստանում է, ապա այն նույնն է, թե բանակցություններն առաջին հերթին պետք են հաղթողներին։ Հաղթողը՝ այսօրվա իշխանությունը, իրականում բանակցում է ոչ թե ընդդիմության, այլ վաղվա իր հետ։ Այսօրվա «ինքը»՝ վաղվա «իր» հետ։

«Մենք ինչ ունենք իրենց հետ բանակցելու, իրենք լեգիտիմ չեն, իրենց հետևում ուժ չկա»,- այս և նման այլ մոտեցումներն ընկալելի են, բայց ընկալելի են միայն այս պահին և այստեղ։

Ժողովրդավարությունն այն մասին չէ, որ մեծամասնությունը ճիշտ է։ Մեծամասնությունը միշտ է ճիշտ. մեծամասնությունը ճիշտ է եղել նախնադարյան համայնական հասարակարգից սկսած մինչև օրեր առաջ Երևանի կենդանաբանական այգու արջերի վանդակում։ Իրականում ժողովրդավարությունն ուժեղի՝ մեծամասնության, հաղորդակցությունն է թույլի՝ փոքրամասնության հետ՝ հանուն համակեցության, ընդհանուր բարիքի և ապագայի։

Եվ ուրեմն, բանակցություններն անհրաժեշտ են հենց իշխանությանը, որպեսզի թեկուզ ոչնչացված, թեկուզ վստահության խնդիր հարուցող, թեկուզ ուժ չունեցող փոքրամասնությանը հեռու պահի հուսահատությունից։ Քանի որ ամենափոքր հուսահատությունը վտանգ է ամենաուժեղ իշխանության համար։

2.Բանակցություններն անհրաժեշտ են հենց ընդդիմությանը

Ընդդիմադիրները սիրում են պնդել, որ ստեղծված իրավիճակում իրենք կորցնելու բան չունեն։ Առողջ բանականությունը հուշում է, որ բանակցել պետք է ցանկանան առաջին հերթին «կորցնելու բան չունեցողները», որովհետև բանակցությունները ոչ թե կորցնելու, այլ շահեր բավարելու և համատեղ որոշումներով առաջ գնալու մասին են։ Ավելին, բանակցությունները նաև հաղթելու մասին չեն, ինչպես սիրում էին ժամանակին պնդել ներկա ընդդիմադիրները։ Որքան էլ բարդ ու «վիրավորական» թվա, բանակցությունները կարող են առաջ տանել, կարող են սին պատկերացումներ ջարդել, ի վերջո իրականությունն ավելի լավ հասկացնել։ Չբանակցել նշանակում է, որ մնում են կողմերի այլընտրանքները, որոնք մեծ հաշվով նույնական են, ինչպես ներկայացվեց վերևում։

Սրանք են թույլ լսելի մյուս ճշմարտությունները։ Հիմա արդեն որոշողը քաղաքական բևեռներն են։ Որոշում են իրենք, իրականացնում են իրենք կամ մարդկային զանգվածները, դիտում է աշխարհը, վախվորած սպասում է այն երկիրը, որը վաղը պիտի լինի։


Համառոտագիրը մշակվել է 2018թ. հոկտեմբերի 5-ին կայացած` «Քաղաքական երկխոսությւոն և մենախոսություն» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկումը կազմակերպվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակվությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։