ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականության առանձին գերակայություններ

24.12.2018

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ), Եվրոպական Միության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) աջակցությամբ 2015թ. մշակված և ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համատեղ հրամանով հաստատված« Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. միջոցառումների ծրագրի իրականացման, 2017-2018թթ. ՄԱԲՀ և ՄԶՄԿ ջանքերով իրականացված մի շարք միջոցառումների, ինչպես նաև հայաստանյան առանձին հասարակական կազմակերպությունների ջանքերի արդյունքում հնարավոր դարձավ նշանակալիորեն նվազեցնել պտղի սեռի խտրական ընտրության դրսևորումները։ Այդուհանդերձ, ձեռքբերումները դեռևս փխրուն են և կարող են չդիմանալ ներկայում երկրի առջև ծառացած քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև անվտանգության մարտահրավերներին։ Այսպես, անորոշությունների կառավարման մի շարք կարևորագույն համակարգերի, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման և զբաղվածության ծառայությունների գործունեության արդյունավետության մարտահրավերների, առողջապահության ապահովագրության համակարգի բացակայության, ինչպես նաև աղքատության բարձր մակարդակի պայմաններում ցանկացած ճգնաժամ կարող է հանգեցնել ծնելիության մակարդակի հետագա կրճատմանը, ինչը գենդերային առկա կարծրատիպերի և աղջիկ երեխայի թերարժևորման ներկա պայմաններում՝ սեռի խտրական ընտրության խորացմանը, նորածինների սեռերի անհամամասնության վատթարացմանը և դրանց կործանարար հետևանքներին։ Կատարածով բավարարվելու և ձեռքբերածի դափնիները վայելելու շքեղությունը մեր երկիրը չունի։

Միջնաժամկետ հատվածում կարևորվում է նախկինում իրականացված աշխատանքների շարունակականության ապահովումը, թե՛ մեթոդաբանության, թե՛ հետևողականության առումով։ Այդուհանդերձ, ներկայում իշխանությունները սրա կարևորությունը կարծես չեն ընկալում և 2019 թվականը Հայաստանը դիմավորում է առանց պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման պետական քաղաքականության և միջոցառումների ծրագրի։ Անհրաժեշտ է օր առաջ սթափվել, բարձրացնել գետնին ընկած դրոշը և, բոլոր շահագրգիռ կառույցների ջանքերը տարածության ու ժամանակի մեջ ամբողջականացնելով, շարունակել տքնաջան ու խելամիտ աշխատանքը. ժամանակն անդառնալիորեն անցնում է, իսկ ձեռքբերումները դեռևս անշրջելի չեն և յուրաքանչյուր պահի կարող են կործանարար հետևանքներ ունենալ երկրում մարդու իրավունքների և անվտանգության առումով։

Միջնաժամկետ հատվածում անհրաժեշտ է շարունակել հանրային իրազեկման աշխատանքները, թեև՝ ոչ նախկին ծավալով և այլ թիրախներով ու ուղերձներով։ Մասնավորապես, հարկավոր է իրազեկման կիզակետում դնել ընտանիքի բարեկեցության, համայնքի և երկրի տնտեսության մեջ կանանց տնտեսական դերակատարման կարևորությունը, վաստակող կնոջ և մեկից ավելի վաստակող ունեցող ընտանիքի մոդելը։

Անհրաժեշտ է շեշտակիորեն ավելացնել քաղաքականության մշակման և իրականացման ջանքերը, հատկապես՝ աշխատուժում կանանց մասնակցության, կանանց և տղամարդկանց համար աշխատանքն ու կյանքը հավասարակշռելու հնարավորություններն ընդլայնելուն ուղղված քաղաքականության նախաձեռնությունները, ծրագրերն ու բյուջետային ծախսերը։ Մասնավորապես, անհրաժեշտ է օր առաջ մշակել և իրականացնել երեխայի վաղ մանկության շրջանում խնամքի ծառայությունների ներդրմանն ու ընդլայնմանն ուղղված քայլեր։ Հատկանշական է, որ նման քայլերը, անգամ միջնաժամկետ հատվածում, նշանակալի դրական ազդեցություն կունենան թե՛ պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման, թե՛ պետական բյուջեի եկամուտների վրա, ինչպես վկայում են ՄԶՄԿ 2017-2018թթ. հետազոտությունները։

Անհրաժեշտ է շարունակել կարծիք ձևավորվողների, պետական ծառայողների, քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատուների, հանրային ծառայություններ մատուցողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ակադեմիական համայնքի և կրոնական կազմակերպությունների իրազեկվածության և գիտելիքների բարձրացմանն ուղղված աշխատանքներն այս ուղղությամբ։

Անհրաժեշտ է լրամշակել և 2019 թվականի առաջին եռամսյակում հաստատել պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագիրը՝ համապատասխան միջոցներ ամրագրելով 2020թ. և հետագա տարիների պետական բյուջեների նախագծերում միջոցառումների իրականացման նպատակով՝ հասարակական կազմակերպություններն ու զարգացման միջազգային գործընկերները չեն կարող հավերժ կրել հանրային կարևորագույն նշանակություն ունեցող խնդրի լուծման ֆինանսավորման ողջ բեռը։ Պետական մարմինների համար նոր գույք ու ավտոմեքենաներ, պետական ծառայողների գործուղումների համար միջոցներ գտնող երկիրը վստահաբար կարող է ֆինանսական միջոցներ գտնել իր անվտանգության կարևորագույն մարտահրավերներից մեկը հաղթահարելու նպատակով։

Ի վերջո, անհրաժեշտ է նաև ապահովել իրավիճակի և երևույթի կանխարգելմանն ուղղված պետական ու հանրային այլ ծրագրերի իրականացման ամենամյա մշտադիտարկման իրականացումը, ինչպես նաև հանրային քաղաքականության մշակման համար կենսական հետազոտությունների ու փաստական հիմքի վերլուծությունների իրականացումը՝ այդ նպատակով պետական բյուջեում ֆինանսական միջոցներ առանձնացնելով։

Այս ամենն անհրաժեշտ է իրականացնել օր առաջ, քանի դեռ պետության ու հասարակության վերջին տարիների համատեղ աշխատանքի ձեռքբերումների հպարտությանը չի փոխարինել անգործության արդյունքում անդառնալի կորուստների դառնությունը։


Սույն փաստաթուղթը պատրաստվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։