ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ինչպես կարող են համատեղ իրականացվող ծրագրերը կանգնեցնել քաղաքական արյունահոսությունը

06.06.2019

«Շուրա, Դուք ցլամարտ տեսե՞լ եք»

Հայաստանի քաղաքական դաշտն անհիմն լավատեսության դեպքում անգամ դժվար կլիներ բարիդրացիական կամ ներդաշնակ անվանել: Դժվար է նաև առկա քաղաքական դիսկուրսն ապագայամետ կոչել: Լավագույն դեպքում «նորերը» լայն թափով շարունակում են «մերժել» հներին, «հները» շարունակում են արժանիորեն և ոչ արժանիորեն լուտանքներ հասցեագրել «նորերին»: Արդյունքում, հանդիսատեսի վերածված հասարակությունը շարունակում է զարմանալ, «որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում»… Սա մեր և ձեր այսօրվա քաղաքական իրականությունն է, որ մեծամեծ խոսքերի ներքո լավ թաքցրած մանկապարտեզ է հիշեցնում:

Հասարակության ապաքաղաքական հատվածի համար այս իրականությունը միգուցե և զվարճալի լիներ, եթե այսչափ վտանգավոր չլիներ: Մենք Եվրոպայի կենտրոնի աշխարհագրությունը չունենք, որ քաղաքական տեսարանները մեծ վտանգներ չպարունակեն. իվերջո, ամեն օր համընդհանուր կուռ կոնսոլիդացիայի պատրաստ լինելու հրամայականը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել Հայաստանի համար, ավելին, այդ հրամայականը յուրաքանչյուր բացվող առավոտ ավելի բարձր է հնչում Մովսեսից, Արենիից, Եղնիկներից ու Մեխակավանից:

Համահայկական օլիմպիական խաղեր. նոր հնարավորություն

Ամեն դեպքում մենք չենք ալարի և յուրաքանչյուր պատեհ դեպքում մատնացույց կանենք այն առիթը, որից կարելի կլինի կառչել, եթե վերբալ բռնցքամարտից «արյունաքամ» քաղաքական ուժերը որոշեն համագործակցության ճանապարհը բռնել:

Օգոստոսին Ստեփանակերտում կայանալու է Համահայկական օլիմպիական խաղերի բացումը։ Սա կարող է հերթական լավ առիթը լինել քաղաքական դաշտում համերաշխության մթնոլորտի ձևավորման, ընդհանուր նպատակի շուրջ համատեղ քայլեր ձեռնարկելու համար։ Մենք այս կարևոր միջոցառմանը միջազգային հնչեղություն տալու խնդիր ունենք, այդ պատճառով պետք է փորձենք ապահովել օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը բացման արարողությունը։ Սա նաև հնարավորություն է՝ կրկին անգամ մի լավ ապտակ հասցնելու Ադրբեջանի անփառունակ «սևցուցակային» քաղաքականությանը: Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր, ցանկության դեպքում, իսկապես կարող են աջակցել այս գործընթացին, համագործակցել միմյանց հետ հանուն ընդհանուր շահի։ Այլ հարց է, թե ինչպիսի մեխանիզմներով կարող ենք կայացնել համագործակցությունը և աջակցություն ցուցաբերել կազմակերպչական աշխատանքներին։

Այսօր արդեն ձևավորվել է համապատասխան կոմիտե, որն զբաղվում է կազմակերպչական հարցերով։ Գործընթացին արդեն ներգրավվել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ և Արցախի Հանրապետության արտգործնախարարությունները: Աժ խմբակցություններում պայմանավորվածություն կա օտարերկրյա այցելությունների և փոխայցելությունների ժամանակ տարբեր երկրների խորհրդարանների գործընկերների հետ քննարկել միջոցառմանը մասնակցելու հնարավորությունները։

Լայն կոնսոլիդացիա իրականանալի նպատակի շուրջ

, Պարզ է, որ պետական մակարդակով կազմակերպչական ինչ-որ գործընթաց ընթանում է: Պարզ է, որ ինչ-որ արդյունքներ կլինեն: Պարզ է նաև, որ լայն քաղաքական կոնսոլիդացիայի դեպքում ավելի մեծ արդյունքներ կարելի կլինի ակնկալել: Նախկին իշխանություններն ունեն ինֆորմացիա, փորձ, անձնական կապեր, իսկ ներկա իշխանությունն ունի լծակներ, ուստի ներկաների ու նախկինների համագործակցությունը կարող է արդյունավետ լինել։ Այս պարագայում, սակայն, պետք է լուծել պետական մակարդակում կազմակերպվածության հարցը։

Սա կոնկրետ այն դեպքերից է, որ ոչ միայն միջոցառման կազմակերպման հարցում լայն համագործակցության շնորհիվ ավելիին հասնելն է կարևոր, այլ հենց համագործակցության փորձն ինքնին է կարևոր, ինքնանպատակ է կարևոր, որ կարող է նոր կարևոր արդյունքների բերել շատ ավելի մեծ համատեքստում:

Ակնհայտ է սակայն, որ քաղաքական ուժերի հնարավորությունների կոնսոլիդացիան չի կարող կայանալ ագրեսիվ քաղաքական միջավայրի պայմաններում։ Հնարավոր չէ առավոտյան «հայհոյել» իրար, իսկ երեկոյան հավաքվել՝ օլիմպիական խաղերի կազմակերպչական միջոցառումներ իրականացնելու: Եթե «զինադադար» չկնքվի և ապահով միջավայր չստեղծվի բոլոր կողմերի համար, համագործակցությունը չի կայանա։ Անցած մեկ տարվա ընթացքում ավելի լուրջ, ազգային նշանակության առիթներ են եղել, որոնց շուրջ կարելի էր համախմբվել, սակայն չի արվել։ Համահայկական օլիմպիական խաղերը հերթական առիթն են. կօգտագործվե՞ն դրանք՝ կունենանք նոր քաղաքական միջավայրի հնարավոր սկիզբ Հայաստանում, չե՞ն օգտգագործվի՝ ուրեմն դեռ վաղ է, ուրեմն դեռ քաղաքական բևեռները համարում են, որ բավարար չափով «արյունաքամ» չեն եղել:

Մենք էլ կսպասենք հաջորդ առիթին ու էլի հրապարակավ առաջարկություն կանենք:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։