ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

ՀԵՌՈՒՍՏԱ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

18.06.2019

18.06.2019թ.

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը «Փոփոխությունների թատրոն» (T4C) հասարակական կազմակերպություն հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագիրը, (այսուհետև՝ Ծրագիր): Ծրագիրը ֆինանսավորվում է ԳԴՀ Արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից։

Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ գիտակցված և հիմնավորված ընտրության հնարավորություններն ընդլայնելու միջոցով նպաստել ՀՀ քաղաքացիների՝ Եվրոպական միություն, մասնավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն արտագաղթի կանխարգելմանը։

Ծրագրով նախատեսվում է 2019թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմակերպել, նկարահանել և հեռարձակել 3-ական հեռուստա և ռադիոհաղորդումներ (բանավեճ, թոք-շոու, քննարկում)՝ ուղղված անկանոն միգրացիայի մարտահրավերների և վտանգների մասին հայաստանցիների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Հեռուստա և ռադիոհաղորդումների իրականացման տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ ներքևում:

Հրավիրում ենք համապետական սփռում ունեցող հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին՝ ներկայացնելու ծառայություններ մատուցելու հայտ։ Հայտը պետք է պարունակի՝

  • իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, հասցեն,
  • տեղեկություն ԱԱՀ վճարող լինելու մասին,
  • հայտարարություն ՀՀ ողջ տարածում սփռումն ապահովելու վերաբերյալ,
  • առաջարկվող հեռուստահաղորդման ձևաչափի/տեսակի հակիրճ նկարագրությունը,
  • հեռարձակման և կրկնողության ժամը և այդ ժամանակահատվածում հաղորդման հնարավոր դիտումների գնահատականը՝ նշելով գնահատականի աղբյուրը և/կամ հիմքը,
  • ըստ ձևաչափի/տեսակի՝ յուրաքանչյուր հաղորդման նկարահանման և հեռարձակման գնային առաջարկը՝ (առանց ԱԱՀ-ի)։

Գնահատման հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրվելու է մեկ հեռուստաընկերություն և մեկ ռադիոընկերություն։ Հաղթող կճանաչվի, ըստ առաջարկվող հաղորդման ձևաչափի/տեսակների, նվազագույն գին առաջարկող հայտը։ Հաղթող կազմակերպության հետ կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։ Հայտն անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության ձևաթղթի վրա՝ ստորագրված և կնքված լիազորված անձի կողմից։ Հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովը չի քննի։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. հուլիսի 10-ը, ժամը 18։00-ը։

Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ [email protected] հասցեով կամ ծրարով՝ Սայաթ Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, բիզնես հարկ, 15 սենյակ՝ Անի Մնացականյանին։ Նշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։