ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

05.08.2019

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը «Փոփոխությունների թատրոն» (T4C) հասարակական կազմակերպություն հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագիրը։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԳԴՀ Արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից։

Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ-ն նախատեսում է տպագրել տեղեկատվական բովանդակության հետևյալ նյութերը․

  • թերթոն՝ 396*210մմ չափի, եռածալ, քառափեղկ, 15 000 օրինակ,
  • 2 պաստառ՝ Ա2 չափի, 500 օրինակ՝ յուրաքանչյուրը։

Սույնով հրավիրում ենք հրատարակչական ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացնել գնային առաջարկ։ Առաջարկը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

  • Կազմակերպության անվանումը, կազմակերպաիրավական ձևը, հասցեն, կոնտակտային տվյալներ,
  • Հրատարակչական հետևյալ ծառայությունների գնային առաջարկը՝ ներառյալ բոլոր հարկերը.

Ծառայություն

Գինը դրամով` ներառյալ բոլոր հարկերը

Թերթոնի տպագրություն.
396*210մմ չափի, եռածալ, քառափեղկ, 4+4, 170 գրամ, փայլուն, կավճապատ, 15.000 օրինակ

 

Պաստառի տպագրություն.
2 պաստառ, A2 չափի, միակողմանի, 4+0, 200 գրամ, կավճապատ, յուրաքանչյուրը՝ 500-ական օրինակ

 

Խնդրում ենք առաջարկը ներկայացնել կազմակերպության ձևաթղթի վրա՝ ստորագրված և կնքված լիազորված անձի կողմից։ Հրավերի պահանջներին չհամապատասխանող առաջարկները չեն դիտարկվի գնահատող հանձնաժողովի կողմից։ Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. օգոստոսի 23-ը։ Առաջարկները կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով կամ ծրարով։

 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ
Ք. Երևան, Սայաթ Նովա 19, բիզնես հարկ, 15 սենյակ
Էլ. փոստ [email protected]
Հեռ՝ 010-582638
Պատասխանատու՝ Անի Մնացականյան

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։