ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

«Կրկնապատկենք և ընդլայնենք». նոր իրավիճակում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ կապված անելիքները

04.11.2020

Նրանք կյանքի ու առողջության գնով պաշտպանում են ապրելու մեր իրավունքը։ Մենք պարտավորություն ունենք կայացնել իրենց պատկերացրած ու պաշտպանած Հայրենիքը։ Իսկ նվազագույնը, որ պարտավոր ենք անել, ապահովել նրանց կամ նրանց ընտանիքների կենսապահովման միջին մակարդակը։ Ուղղակի պարտավոր ենք։ Ու հաստատ պատրաստ ենք։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017թ. հունվարի 1-ից հատուցումներ է տրամադրում պատճառված վնասի արդյունքում I կամ II խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողներին և զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Զինծառայողի զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամ դառնալու դեպքում տրամադրվում է 10 մլն դրամ միանվագ հատուցում և 20 տարվա կտրվածքով կատարվում է ամսական 200.000-300.000 դրամի չափով վճարում: Երկրորդ կարգի հաշմանդամ ճանաչվելու դեպքում հատուցումը կազմում է նշվածի կեսը: Մինչ այս պահը հատուցում է տրամադրվել 416 զինծառայողների/նրանց ընտանիքներին' 2,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, բացի այդ հիմնադրամը ստանձնել է 20 տարվա պարտավորություն՝ վճարելու համապատասխան ամսական հատկացումները:

Հիմնադրամի գործունեության մոդելի հիմքում ի սկզբանե ընկած են եղել Ապրիլյան պատերազմի արդյունքում կատարված հաշվարկները: Ակնհայտ է, որ այդ պատերազմի հետևանքները հաղթահարելու նպատակով ձևավորված նախկին մոդելն այլևս գործածական լինել չի կարող, և անհարժեշտ են հրատապ փոփոխություններ, այսպես կոչված, «1000 դրամների» կոնցեպտում, որպեսզի որպես ժողովուրդ և որպես հասարակություն կարողանանք շարունակել կատարել մեր իսկ կողմից որդեգրած մոտեցումները։

Տարբերակներ կա՛ն

Սեպտեմբերին սկսված լայնամասշտաբ պատերազմը շատ բան է փոխել ու փոխելու մեր կյանքում։ Ու առաջին հերթին հանրային մտածողության մեջ։ Առաջին հարցը, որ պետք է լուծենք հիմա, զոհված հերոսների ու հաշմանդամների ընտանիքներին օժանդակելու խնդրին նոր իրողությունների պայմաններում լուծում տալն է։

Ընթացիկ հաշվարկները վկայում են, որ հիմնադրամն իր պարտավորությունները լիովին կատարելու համար հիմա արդեն ունենալու է տասնյակ միլիարդ դրամի լրացուցիչ ֆոնդերի և շատ ավելի մեծ ընթացիկ մուտքերի խնդիր: Հետևաբար պետք է գտնվեն լուծումներ, որոնք կծածկեն երկու խնդիրն էլ։

Տարբերակներ շատ կարող են լինել՝ 1000 դրամները դարձնել 2000 կամ 3000, կիրառել պրոգրեսիվ հարկային լծակներ, լրացուցիչ պարտավորություններ ամրագրել գործատուների համար, խրախուսել ամսական վճարումների կամավոր ավելացումը, գտնել սփյուռքի մշտական մասնակցության նոր մեխանիզմներ, ընդլայնել վճարողների դաշտը Հայաստանում և այլն, և այլն։

Իսկ ավելի երկարաժամկետ և հիմնարար լուծումն, իհարկե, այն է, որ ժամանակի ընթացքում հասնենք նրան, որ հիմնադրամի աշխատանքը ձևակերպվի՝ որպես կյանքի ապահովագրության ինստիտուտ: Այստեղ առաջ կգա նաև Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու հարցը, մասնավորապես պայմանավորված այն հանգամանքով, որ հարկային պարտավորություններից զատ անհրաժեշտ կլինի ներմուծել և սահմանել այլ տեսակի պարտավորություններ:

1000 * Х

Հիշենք, որ ժամանակին «1000 դրամների ճանապարհն» ընտրվեց, քանի որ, նախ, հեշտանում էր վարչարարությունը, այնուհետև, ծրագրի հիմքում դրվում էր բոլորի հավասար մասնակցության գաղափարը: Այս ճանապարհով շարունակելու դեպքում, իհարկե, նպատակահարմար կարող է լինել 1000 դրամը դարձնել 2000 կամ 3000 դրամ և շարժվել առաջ: Սակայն այս ճանապարհը թվում է այս պահին ոչ բավարար ու անկայուն։ Խնդրի լուծումն ավելի համալիր մոտեցման կարիք ունի թերևս։

Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ 1000 դրամը 2000 դարձնելը բավարար չի լինելու խնդրի լուծման համար։ Ներկա պահին տեսանելի է 3000-3200 դրամի սահմանագիծը: 1000 դրամի կրկնապատկումը կարող է բավարարել լինել, եթե կիրառվեն նաև այլ գործիքներ, այլ մոտեցումներ, որոնց փոխկապակցված և միասնական կիրառումը կապահովի խնդրի համալիր լուծման հնարավորություն։

600 000 * Y

Այսօր արդեն ակնհայտ է, որ երկարաժամկետ հեռանկարում պետք է ընդլայնենք համակարգում ներգրավված անձանց շրջանակը: Ներկայում 1000 դրամները մուծում են շուրջ 600 հազար աշխատող քաղաքացիներ: Պետք է գործի քիչ գումար, շատ մարդիկ սկզբունքը և ոչ թե հարկի՝ այլ տուրքի տրամաբանությունը:

Համակարգում կարելի է ընդգրկել ոչ ֆորմալ հատվածում զբաղվածներին, օրինակ՝ գյուղատնտեսներին, տաքսիստներին և այլն: Նույնիսկ թոշակառուները կարող են դառնալ պարտադիր վճարում կատարող: Այդ ամենի արդյունքում, իհարկե, ի հայտ կգան դաշտը ընդլայնելու և հարկային վարչարարության տարբեր խնդիրներ, այնուամենայնիվ, հիմքում պետք է լինի այն գաղափարը, որ ազգովի ենք կռվում, ոչ թե միայն հարկատուներով: Անշուշտ, հիմնադրամին վճարումներ կատարող անձանց թվի ընդլայնումը, այդ թվում ոչ ֆորմալ հատվածի ներգրավումը, էականորեն կարող է բարդացնել հավաքագրման վարչարարությունը, բայց լուծումներ կարելի է գտնել. օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների մուծումները կապելով հողի հարկի վճարման հետ և այլն։

Z

Անշուշտ, պարտադիր դրամահավաքին ոչինչ չի կարող փոխարինել, սակայն այն կարելի է լրացնել ֆոնդահայթայթման ջանքերով։ Գործատուների հետ աշխատանքը կարող է լավ արդյունքներ տալ. նրանք կարող են իրենց աշխատակիցների վճարումներն ամեն ամիս կրկնապատկել, եռապատկել։

Կարիք կլինի, թերևս, մշակել և ներդնել նոր ուղերձների համակարգ առ այն, որ պատերազմը և նրա հետևանքների հաղթահարումը պահանջում է 10 մլն հայերի ռեսուրսների համակենտրոնացում: Հատկապես նպատակային աշխատանք պետք է տարվի սփյուռքի համայնքների հետ, որպեսզի այս պատկերացումը կենսակերպ դառնա. օրինակ՝ կարելի է մտածել արտերկրում վաճառվող հայկական ապրանքների վրա 50 ցենտ դրոշմանիշային վճարում կատարելու մեխանիզմների կամ նման այլ գործիքների մասին:

1000 * X + 600 000 * Y + Z

Ամփոփենք հետևյալ մի քանի հիմնական շեշտադրումներով. կարևոր է Զինծառայողների ապահովագրության համակարգի գործունեության հիմքում կյանքի ապահովագրության սկզբունքը դնելը, կարևոր է կարճաժամկետ հեռանկարում ամսական վճարների դրույքաչափի բարձրացումը՝ առնվազն մինչև 2000 դրամ, կարևոր է հիմնադրամին պարտադիր վճարումներ կատարողների շրջանակն ընդլայնելը՝ աստիճանաբար լուծելով վարչարարության աճող բեռի հետ կապված խնդիրները և կարևոր է նոր մոտեցումներով ավելացնել ֆոնդահայթայթման ջանքերը:


Համառոտագիրը մշակվել է 2020թ. հոկտեմբերի 25-ին կայացած' «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով դրոշմանիշային վճարի չափի փոփոխության անհրաժեշտությունը» խորագրով առանց հղումների իրավունքի առցանց քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։