ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները հետպատերազմյան իրավիճակում

30.12.2020

Արցախյան երկրորդ պատերազմում բազմաթիվ էին Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտման, Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման և մարդու իրավունքների խախտման դեպքերը: Պատերազմի ավարտից հետո Արցախն ու Հայաստանը թևակոխեցին հումանիտար խորը ճգնաժամի փուլ՝ ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձանց կյանքի, առողջության, անվտանգության և նվազագույն կենսապայմանների ապահովման մեծածավալ և տարաբնույթ խնդիրներով:

Չճանաչված երկրի խոցելի բնակիչները. հումանիտար ճգնաժամ

Պատերազմի առաջին օրերից ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակները փաստագրել և համապատասխան կառույցներին են ուղարկել Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ կատարված վայրագությունների, քաղաքացիական բնակչության թիրախավորման և արգելված զինատեսակների օգտագործման, հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերը, էթնիկ հայերի նկատմամբ պետական մակարդակով խրախուսվող ատելության խոսքը: Այդուհանդերձ, միջազգային հանրությունը բարձրաձայնված դեպքերին արագ, արդյունավետ ու հասցեական չի արձագանքել և չի արձագանքում:

Անմիջական գործունեություն ծավալելու սահմանափակումներին զուգահեռ միջազգային կառույցները հաճախ չեն ապահովում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ պատկան մարմինների հաղորդումներին արագ արձագանքելու մեխանիզմներ: Միջազգային հանրությունն այս դեպքում ոչ թե հանդես է գալիս որպես կանխարգելման կամ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմ, այլ ներգրավվում է պոստ-ֆակտում՝ աշխատանքներ է տանում մարդասիրական ճգնաժամի հետևանքները մեղմելու ուղղությամբ:

Արցախի բնակիչները ստիպված էին լքել բնակության վայրերը, մի մասը՝ շուրջ 60 հազարը, վերադարձել է Արցախ, իսկ մեծամասնությունը ապաստանել է Հայաստանում: Սկզբնական շրջանում ժամանակավոր կացարանների մեծ մասը տրամադրել են անհատները, զգալի մասին էլ կացարանի հարցում օժանդակել են քաղաքացիական հասարակության կառույցներն ու դրանց ներկայացուցիչները, ապա նոր մշակվել և ներդրվել են պետական աջակցության ծրագրեր: Հարկ է, սակայն, նշել արցախահայերի կարիքների գնահատման և բավարարման համակարգված մոտեցման բացակայությունը, ինչը խոչընդոտ է մարդու իրավունքների կայուն և երկարաժամկետ պաշտպանությանը: Ընդ որում, կարևոր է բազմամասնագիտական աջակցության տրամադրումը՝ պատերազմից տուժած անձանց ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգային և հոգեբանական կարիքների բավարարմանն ուղղված աշխատանքները:

Արցախում մարդու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի պաշտպանության մարտահրավերներն էլ ավելի սուր են. անգամ եռակողմ հայտարարություն ստորագրելուց հետո հայկական կողմը տվել է զոհեր և գերեվարվածներ: Ակնհայտ է, որ արցախահայերի հիմնարար իրավունքների պաշտպանության լրացուցիչ միջոցառումներ են անհրաժեշտ:

Ի՞նչ անել առաջին հերթին

Նախևառաջ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Արցախում միջազգային կառույցների անմիջական ներգրավումն ընդլայնելու ուղղությամբ: Խիստ կարևոր է, որ միջազգային կազմակերպություններն ու օտարերկրյա պետությունները հումանիտար աջակցություն ցուցաբերեն ոչ միայն Հայաստանում ապաստանած տեղահանված արցախահայերին, այլև Արցախ վերադարձածներին: Այս առումով նշանակալի է Ռուսաստանի կողմից տրամադրվող՝ պետական և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված մեծածավալ աջակցությունը: Այսպես, գոնե Ռուսաստանի՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրի համար Արցախի չճանաչված լինելը հիմք չէ աջակցություն չտրամադրելու համար, և այս օրինակը հարկ է բարձրաձայնել: Եթե առանձին դեպքերում պետական մարմինների հետ համագործակցությունը խնդրահարույց է, համագործակցություն կարող է ծավալվել տեղական ՔՀԿ-ների հետ: Այնուամենայնիվ, անթույլատրելի է, արցախյան պետական մարմինների հետ աշխատանքը համարել խնդրահարույց, քանի որ գործում է հայտնի՝ «ներգրավվածությունը չի նշանակում ճանաչում» սկզբունքը:

Հարկավոր է ինտենսիվ կերպով աշխատել միջազգային կառույցների հետ, որպեսզի վերջիններս ձեռնարկեն մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի երաշխավորման համար անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում՝ դիտարկեն Արցախում անմիջական իրավապաշտպան գործունեություն իրականացնելու կամ մարդու իրավունքների ոտնահարման մասին պատկան մարմինների հաղորդումներին արագ արձագանքման մեխանիզմներ ներդնելու հնարավորությունները:

Անգամ այն դեպքերում, երբ առանձին կազմակերպության մանդատը թույլ չի տալիս անմիջական գործունեություն ծավալել և մարդու իրավունքների մշտադիտարկում իրականացնել հակամարտության գոտում, հարկ է օրակարգ բերել ՀՀ ՄԻՊ գրասենյակը՝ որպես միջազգային հանրության կողմից արագ արձագանքման մեխանիզմ ճանաչելու անհրաժեշտությունը: ՀՀ ՄԻՊ գրասենյակը, միջազգային կոնվենցիաներով և ներազգային օրենսդրությամբ սահմանված կարգով, արդեն իսկ ստանձնել է նման մանդատներ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների կանխարգելման ոլորտներում:

Հայատյացությունը և էթնիկ հայերի նկատմամբ վայրագությունները ենթադրում են հայերի՝ Արցախում ապրելու գոյաբանական մարտահրավերներ, որոնք խախտում են արցախահայերի սեփականության, կյանքի ու անվտանգության և այլ հիմնարար իրավունքները: Հավաքագրված ապացույցները հարկ է օգտագործել միջազգային տարբեր հարթակներում արցախահայերի իրավունքները պաշտպանելու համար: Ընդ որում, ուշադրության պետք է արժանանան ոչ միայն ապացույցների փաստագրման, այլև դրանց հաղորդակցման խնդիրները: Արցախահայերի իրավունքների պաշտպանությունը պետք է դառնա արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մեր ուղենիշը, ընդ որում, թվերը պետք է ներկայացվեն պատկերավոր, իսկ վիճակագրությունը՝ պատմությունների տեսքով:


Համառոտագիրը մշակվել է 2020թ. դեկտեմբերի 22-ին կայացած' «Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները հետպատերազմյան իրավիճակում և միջազգային գործիքների արդյունավետությունը» խորագրով առանց հղումների իրավունքի առցանց քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ և ԱՀ պետական մարմինների և ՀՀ ԱԺ պաշտոնյաներ, անկախ վերլուծաբաններ, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։