ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հետպատերազմյան իրականություն. հաղորդակցության խնդիրները

30.12.2020

Պատերազմից հետո մարդկանց վերադարձն Արցախ կազմակերպելու, ավերված տնտեսությունն ու ենթակառուցվածքները վերականգնել սկսելու, ինչ-որ կերպ Արցախում կյանքը կազմակերպելու համար առաջին հերթին կարիք կա վերականգնելու խաթարված հաղորդակցությունը արցախցիների հետ։ Մարդիկ պետք է ստանան կայուն, ոչ իրարամերժ տեղեկություններ, ստանան դրանք հստակ պարբերականությամբ, որպեսզի ինչ-որ ժամանակ անց սկսեն հավատալ. մի բան, որ խաթարվել է պատերազմից հետո։

Վստահության վերականգնման կարևորությունը

Գաղտնիք չէ, որ այսօր Արցախում անվստահության մթնոլորտ կա պետության և պաշտոնական տեղեկատվության նկատմամբ. մարդիկ ցանկացած տեղեկություն ստանալիս փնտրում են տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ: Մարդիկ չափից շատ են իրենց խաբված համարում, որպեսզի միանգամից սկսեն հավատալ հրամցվող տեղեկատվությանը։

Տեղեկատվության դերը թե՛ պատերազմական իրավիճակում, թե՛ խաղաղ կյանք կայացնելիս անշուշտ շատ մեծ է։ Պատահական չէ, որ Ադրբեջանը պատերազմն սկսել էր ոչ թե կռվի դաշտում սեպտեմբերի 27-ին առավոտյան ժամը 7-ին, այլ գիշերը՝ 12:00-ին, երբ կոտրել էին Արցախի պետական սերվերը՝ դրանով զրկելով կապի հնարավորությունից: Հաջորդ քայլը ինտերնետային լարերը կտրելն էր, այսինք թիրախավորված հարվածում էին կապի միջոցներին, որպեսզի կտրվի կապն ինչպես արտաքին աշխարհի հետ, այնպես էլ Արցախի ներսում: Պատերազմի առաջին օրերին համալիր տեղեկատվական դաշտում ունեինք համակարգման խնդիրներ. հաճախ ներքին և արտաքին լսարաններին կամ բանակի համար տրվող տեղեկությունները տարբերվում էին միմյանցից իրենց բովանդակությամբ, կար ճակատից եկող, այսինքն՝ ռազմական բնույթի տեղեկատվության պակաս: Արդյունքում հասարակության շրջանում մեծանում էր անվստահությունը պաշտոնական տեղեկատվության նկատմամբ, և մարդիկ փորձում էին գտնել ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ:

Պատերազմի ավարտից հետո հանրային դժգոհությունը շատ մեծ էր տեղեկատվական քաղաքականությունից։ Թվում էր, թե հրադադարից հետո ավելի հեշտ կլիներ շտկել իրավիճակը, սակայն մտահոգությունները արցախցիների մոտ շարունակվում են նաև այս փուլում։ Ակնհայտ է, որ կա տեղեկատվության պակաս, ինչպես նաև օբյեկտիվ խնդիրներ՝ դրա մատուցման մեխանիզմների հետ կապված (ինտերնետի հասանելիության խնդիր, հոսանքազրկումներ և այլն)։ Սակայն խնդիրն ավելի է սրվում, երբ դրան գումարվում է նաև տեղեկատվական աղբյուրների կողմից տրվող տեղեկությունների օրեր անց հերքումը նույն աղբյուրների կողմից կամ տարբեր գերատեսչություններից եկող տեղեկատվական հոսքերի իրարամերժությունը։ Օրինակ.

  • Արցախցիները պնդում են, թե, հորդորելով վերադառնալ Արցախ, հստակ հայտարարվել է, որ պետությունը կփոխհատուցի բնակիչների կոմունալ վճարները: Այդ հայտարարությունից հետո բնակիչները վերադարձել են, սակայն 1-2 շաբաթ անց հնչել է լրիվ այլ հայտարարություն, որտեղ հստակ նշված էին կոմունալ վճարների սակագները:
  • Նույն արցախցիների պնդմամբ, եղել է հայտարարություն, թե ընտանիքի յուրաքանչյուր անդամի կտրամադրվի փոխհատուցում, իսկ որոշ ժամանակ անց տարածվել է մեկ այլ հայտարարություն, ըստ որի՝ ոչ թե ընտանիքի յուրաքանչյուր անդամի, այլ ընտանիքին կտրամադրվի որոշակի գումար: Այս ամենը բնակչության մոտ առաջացրել է դժգոհության և անվստահության նոր ալիք:

Նման օրինակներ Արցախում շատ են բերում։ Գուցե դրանց մի մասն իրականությանը չի համապատասխանում, գուցե որոշակի բացատրություններ էլ կան այս ամենի շուրջ, սակայն խնդիրը շարունակում է մնալ հանրային ընկալումը. մարդկանց ընկալման մեջ կան կասկածներ և դրանք հետևողական ու ճիշտ աշխատանքով փարատել է պետք։

Տեղեկատվության պակասն էլ չի խթանում վստահության վերականգնմանը։ Երբ գոնե որոշակի ինֆորմացիա կա, մարդիկ խոսում են, քննարկում, բայց տեղեկատվության պակասի պատճառով ամեն մեկն սկսում է ստեղծագործել և տարածել ամեն ինչ:

Նպատակադրման կարևորությունը

Որոշ փորձագետներ պնդում են, որ մինչև ռազմական գործողությունների սկսվելը մենք արդեն տանուլ էինք տվել տեղեկատվական պատերազմը: Այդ պարտության ամենակարևոր պատճառը մեր՝ հստակ սահմանված նպատակի բացակայությունն էր, ի տարբերություն թշնամու, որն ուներ վաղուց ձևավորված նպատակ: Եթե չկա հստակ սահմանված նպատակ, տեղեկատվական հոսքերի կառավարումը դառնում է չհամակարգված, ինչն էլ բերում է հաճախ իրար հակասող հայտարարությունների: Մեզ մոտ իրավիճակը նման էր «Dr Jekyll and Mr Hyde» ֆիլմին. մի կողմից հայտարարվում էր Սարդարապատի և Հայրենական պատերազմի մասին, մյուս կողմից՝ ցավոտ զիջումների: Այս հայտարարությունները համադրելի չեն, ինչն էլ հանրության շրջանում առաջացնում էր հակասական ընկալումներ: Այսօրվա գլխավոր խնդիրը պետք է լինի մեր նպատակների հստակեցումը, որպեսզի կարողանանք ստանալ մեզ անհրաժեշտ ռեակցիաները: Հստակ սահմանված նպատակների բացակայության դեպքում անհնար է ստանալ այն ռեակցիաները, որոնք ցանկանում ենք, իսկ հաղորդակցման իմաստը ոչ թե ասելն է այն, ինչ ուզում ես ասել, այլ լսարանից ստանալ այն ռեակցիան, որն ակնկալում ես:

Երկրորդ կարևոր խնդիրը, Արիստոտելյան եռանկյունու (ethos, pathos, logos) տրամաբանությամբ էթոսի խնդիրն է՝ ո՞վ է մեր հեղինակությունը, ո՞վ է ապահովում հաղորդակցությունը հասարակության հետ: Երբ ասում ենք, թե պատերազմից հետո կորցվել է իրականացվող քաղաքականության լեգիտիմությունը, առաջին հերթին խոսքը վերաբերում է հնչող խոսքի և գործի միջև եղած ճեղքին, ինչն էլ հանգեցնում է անվստահության մթնոլորտի աճի: Այսօր շատերն անորոշության բացը լրացնելու համար կարող են անգամ հավատալ ադրբեջանական քարոզչական մեքենային: Ուստի պետք է օր առաջ լուծել էթոսի խնդիրը. եթե ներսում չես կարող հաղորդակցել, ինչպե՞ս կարող ես դրսում հաղորդակցել, ինչպիսի՞ վստահություն կարող ես ունենալ դրսում, եթե ներսում չունես այդ վստահությունը: Իսկ ներսում վստահության բացակայության պատճառով հնարավոր չի լինի մոբիլիզացնել հասարակության կոլեկտիվ գործունեությունը, առանց որի ճգնաժամային խնդիրները լուծելը կդառնա անհնար: Նորից կլինեն հաղորդակցման ոչ թե համակարգված պատկերացումներ, այլ ad հօc՝ ռեակտիվ մոտեցումներ:

Հետևաբար, հաշվի առնելով Արցախում կյանքի վերականգնման և գալիք մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը, հնարավորինս արագ կարիք կլինի սահմանել նոր, հստակ նպատակադրումներ և վերականգնել կորսված հավատը հրամցվող տեղեկատվության և պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ։


Համառոտագիրը մշակվել է 2020թ. դեկտեմբերի 26-ին կայացած' «Հետպատերազմյան իրականություն. Հաղորդակցության խնդիրները» խորագրով առանց հղումների իրավունքի առցանց քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։