ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Քաղաքական հետազոտությունների փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

30.03.2021

2019թ. «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն (այսուհետ՝ ՄԶՄԿ) ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացնում է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը։ Ծրագիրը նպատակաուղղված է ՀՀ Ազգային ժողովի օրենսդրական վերահսկողության և որոշումների կայացման մակարդակի բարձրացմանը։

Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ-ն փորձագիտական օժանդակություն է տրամադրում ՀՀ ԱԺ թիրախ հանձնաժողովներին մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետ, միմյանց լիազորությունների շրջանակներում, առավել արդյունավետ համագործակցություն կայացումը՝ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն ու դրա համար առավել նպաստավոր միջավայր ձևավորելու նպատակով։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հետազոտել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՀՀ ՄԻՊ) կողմից հրապարակված տարեկան հաղորդումներում, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանն ուղղված գործունեության վերաբերյալ զեկույցներում, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ զեկույցներում, այլ արտահերթ զեկույցներում, համապատասխան իրավական ակտերի՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթներին համապատասխանության հարցերով ՀՀ Սահմանադրական դատարանին ուղղված դիմումներում և հատուկ կարծիքներում, մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավասու մարմիններին ՄԻՊ ներկայացրած գրավոր կարծիքներում, օրենսդրական առաջարկներում, կարծիքներում, իրավական վերլուծություններում  կատարված առաջարկների և դիտարկումների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի (ՀՀ ԱԺ) արձագանքը, դրանց արտացոլումը ՀՀ ԱԺ կողմից կայացված որոշումներում, ինչպես նաև ձեռք բերված նյութերի  և տվյալների վերլուծության հիման վրա մշակել առաջարկներ՝ ՀՀ ՄԻՊ և ՀՀ ԱԺ միջև գործակցության արդյունավետության բարելավման ուղղությամբ՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

Հետազոտությունն իրականացնելու նպատակով նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

Սույնով հրավիրում ենք հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ' քաղաքականության հետազոտող փորձագետի ծառայություններ մատուցելու և իրականացված հետազոտությունների ու վերլուծությունների հիման վրա համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։

Ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքը կարող եք ներբեռնել ստորև:

Հայտում խնդրում ենք ներկայացնել Ձեր կողմից իրականացված համանման հետազոտությունների հակիրճ նկարագրությունը, ինչպես նաև կցել CV:

Հետաքրքրության հայտն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեով կամ հանձնել առձեռն Անի Մնացականյանին՝ ՄԶՄԿ, ք. Երևան, Սայաթ Նովա 19, բիզնես հարկ, 15 սենյակ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. ապրիլի 12-ը։

Ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքի պայմաններին բավարարող հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ընթացքում կքննարկվի ծառայությունների գինը։

 

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

Հեռ՝ 010-582638

Էլ.փոստ՝ [email protected]

[email protected]  

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։