ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

«Փրկելու փոխարեն՝ չվնասենք». ընտրապայքարի ընթացքում թույլատրելիի սահմանը չանցնելու անհրաժեշտությունը

06.06.2021

Ակահանջահաճո հայտարարությունների այլընտրանքները

Մենք ասում ենք շատ պարզ և հստակ գաղափար... Մինչև երեք միլիոն դրամ վարկերի զրոյացումը: Խոսքը սպառողական վարկերի մասին է», 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նման առաջարկ է ներկայացրել Հայաստանի ծանրակշիռ քաղաքական ուժերից մեկի հարգարժան ներկայացուցիչը:

Հաշվարկները վկայում են, որ Հայաստանի քաղաքացիների՝ մինչև 3 մլն. դրամ վարկային պարտավորությունների ընդհանուր ծավալը ներկայում կազմում է շուրջ 823 մլրդ. դրամ: Այն գրեթե հավասար է ՀՀ 2021թ. պետական բյուջեով պաշտպանության (309,3 մլրդ. դրամ) և սոցիալական պաշտպանության (536.5 մլրդ. դրամ) ոլորտներին հատկացված միջոցների հանրագումարին: Ստացվում է, որ հարգարժան գործչի առաջարկը ողջ ծավալով իրականացնելու դեպքում պետությունը ստիպված է լինելու կա՛մ մեկ տարով ամբողջովին դադարեցնել զինված ուժերի ֆինանսավորումը, կենսաթոշակների ու նպաստների վճարումը, ինչպես նաև զբաղվածության ծրագրերն ու սոցիալական ծառայությունները, կա՛մ կրկնակի ավելացնել հարկերը, (հաշվի առնելով, որ 2020 թ. հարկային եկամուտները կազմել են 1,6 տրլն. դրամ), կա՛մ պետական պարտք ներգրավել՝ ներկայիս 9 մլրդ. դոլար ցուցանիշը հասցնելով 10,5 մլրդ.-ի: Սա է ենթադրում իրերի դրությունը, և քաղաքական ուժն իր առաջարկը կյանքի կոչելու համար պետք է սոցիալական կոնտրակտ կնքի հասարակության հետ ու, քաղաքացիների հավանությամբ, որևէ խնդրի համար նախատեսված միջոցներն ուղղի մեկ այլ նպատակի:  

Ակնհայտ է, որ այս առաջարկը գործնականում անիրագործելի է մի իրավիճակում, երբ պետության տիրապետած ֆինանսական միջոցները չեն բավարարում հրատապ այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են զինված ուժերի վերազինումը (ինչի համար 823 մլրդ. դրամը էական խնդիր կլուծեր, օրինակ՝ այդ գումարով հնարավոր կլիներ ձեռք բերել շուրջ 40 միավոր գերժամանակակից «Տոռ-Մ2», «Բուկ-Մ2» ՀՕՊ համակարգեր, 500 միավոր հրետանային ինքնագնաց միջոցներ, 200-ական միավոր զրահատեխնիկա և «Տ-72» արդիականացված տանկեր, 100 միավոր անօդաչու սարք և 10-ական միավոր «Մի-17» հարվածային ուղղաթիռներ ու «Սու-30» կործանիչներ) կամ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ու նրանց հարազատների առաջ ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը:

Ողջամիտ ու ազնիվ

Բոլոր հասարակություններում էլ ընտրական գործընթացներն ուղեկցվում են պոպուլիստական բնույթի առաջարկների առատությամբ, և Հայաստանն այս առումով բացառություն չէ: Որպես կանոն, այդ առաջարկները վերաբերում են հարստության վերաբաշխմանը, հարկային արտոնություններ տրամադրելուն, ֆինանսական համաներում կիրառելուն կամ նպաստների ու կենսաթոշակների բարձրացմանը:

Նման առաջարկները հատկապես բնորոշ են մարգինալ, իրականում հաղթելու հնարավորություններից զուրկ ուժերին և գործիչներին, մինչդեռ ծանրակշիռ, պատասխանատու և հաղթելու (հետագայում կառավարություն ձևավորելու) իրական հնարավորություն ունեցող ուժերը, որպես կանոն, ընտրարշավին մոտենում են որպես մի մրցապայքարի, որտեղ ընտրողի դատին է ներկայացվում, այսպես կոչված, սոցիալական կոնտրակտը՝ առաջարկների փաթեթը, որոնց հավանություն տալու դեպքում կառավարման հայտ ներկայացրած ուժը և հասարակությունը համաձայնություն են ձեռք բերում ներկայացված առաջարկները կյանքի կոչելու շուրջ՝ նախապես պայմանավորվելով, թե կոնկրետ որ ռեսուրսները որ խնդիրների լուծմանն են ուղղելու։

Կայացած հասարակություններում իրատես և պատասխանատու քաղաքական ուժերը, որպես կանոն, իրենց առաջարկներն ընտրողի դատին ներկայացնելիս դրսևորում են պրոֆեսիոնալ և ազնիվ վարքագիծ. մի կողմից այդ առաջարկները մտածված են և հիմնավորված, մյուս կողմից մատնանշված են այն աղբյուրներն ու ռեսուրսները, որոնց միջոցով նախատեսվում է կյանքի կոչել ներկայացված առաջարկը: Այսինքն ներկայացվում են այն միջոցները, որոնք առկա են կամ հնարավոր է գեներացնել, և այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ նախատեսվում է ուղղորդել դրանք:

Ողջամտությունը, պատասխանատվությունն ու ազնվությունը պահանջում են, որպեսզի ընտրողի դատին հանձնվեն ոչ միայն առաջարկվող արտոնություններն ու ձեռքբերումները, այլև այն, թե ում կամ ինչի հաշվին են դրանք արվելու: Հակառակ դեպքում, երբ ներկայացվում է միայն առաջարկի գայթակղիչ կամ հրապուրիչ հատվածը, իսկ դա ապահովելու հնարավորությունը թաքցվում է, գործ ենք ունենում պարզ խաբեության հետ, ինչի արդյունքում խաթարվում է վստահությունը, ինչպես տվյալ քաղաքական ուժի ու գործչի, այնպես էլ քաղաքական ողջ համակարգի ու պետության հանդեպ:/p>

Խուսափել արկածախնդրությունից

Ընտրարշավին մասնակցող հատկապես ծանրակշիռ քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն, որ գործ ունեն պետության և հասարակության անվտանգության հետ, և յուրաքանչյուր արտաքինից հրապուրիչ, բայց իրականում անզգույշ արտահայտություն կամ առաջարկ կարող է անվտանգության սպառնալիքի վերածվել:

Հատկապես այն պայմաններում, երբ համավարակի, պատերազմում պարտության հետևանքով երկիրը և հասարակությունը հայտնվել են ճգնաժամի մեջ, իսկ պետական որոշ ինստիտուտներ գտնվում են փխրուն վիճակում, հանրության մոտ անիրատեսական սպասումների ձևավորումը կարող է կրիտիկական ազդեցություն ունենալ սոցիալ-տնտեսական գործընթացների վրա և ուղղակիորեն սպառնալ երկրի անվտանգությանն ու կայունությանը:

Բացառություն չէ նաև ֆինանսական ոլորտը: Օրինակ՝ տարատեսակ սպասումներ ձևավորելու ու դրանք անմիջապես չբավարարելու արդյունքում հասարակության դրսևորած վարքագիծը կարող է հանգեցնել ազգային արժույթի արհեստածին վայրիվերումների, գնաճի և այլ երևույթների, որոնք կարող են վնասարար հետևանքներ առաջ բերել: Ավելին, սխալ սպասումները հաճախ մարդկանց դրդում են սխալ որոշումներ կայացնել ու տուժել՝ տարիներով խնայած գումարները ծախսելով։

Ամփոփենք. անհրաժեշտ է, որ ընտրարշավի մասնակից, հատկապես հաղթանակի խնդիր դնող քաղաքական ուժերն ու գործիչներն իրենց ծրագրերն ու առաջարկները ներկայացնելիս առաջնորդվեն ողջամտության ու ազնվության սկզբունքով, միաժամանակ, մրցակցության մեջ պահպանեն զգուշավորությունն ու տուրք չտան այնպիսի դրսևորումների, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ պետության և հասարակության անվտագության վրա: 

Ցանկալի է, որ հատկապես ծանրակշիռ քաղաքական սուբյեկտները, թեկուզ լռելյայն, բայց համաձայնություն կայացնեն մրցապայքարի կանոնների շուրջ, որի հիմքում ընկած կլինի պետության ու հասարակության անվտանգությունը: Հայաստանում մի բան մնացել է կայուն՝ ֆինանսատնտեսական համակարգը, հետևաբար  քաղաքական արկածախնդրությունը պետք չի այս դաշտ էլ մտցնել, և պետք է շարունակել պահպանել ձևավորված ավանդույթը՝ չդարձնել այդ դեռևս կայունը՝ ֆինանսական համակարգը, քաղաքական մանրադրամ։ Մի ստեղծեք խնդիր այնտեղ, որտեղ այն չկա, առանց այն էլ այսօր Հայաստանում խնդիրների պակաս չունենք։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է այս հաջող փորձն ընդլայնել ու տարածել այն խնդիրների վրա, որոնք անմիջական կապ ունեն կամ կարող են ունենալ անվտանգային մյուս ոլորտների հետ ևս:


Համառոտագիրը մշակվել է 2021թ. մայիսի 26-ին կայացած' «ՀՀ դրամավարկային քաղաքականությունը և ֆինանսական կայունությունը» խորագրով առանց հղումների իրավունքի քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ և քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Միջոցառումն իրականացվել է «Աջակցություն դրամավարկային ու ֆինանսական հատվածի հաղորդակցության ռազմավարությանը» ծրագիր» շրջանակներում։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։