ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

09.06.2020

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ), ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ, իրականացնում է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը։

Ծրագրով նախատեսվում է կազմակերպել և անցկացնել առցանց համահամայնքային քննարկումներ 3 թեմաների շուրջ։ Համահամայնքային քննարկումներն անցկացվելու են ՄԶՄԿ կողմից ներդրված համահամայնքային քննարկումների (Town Hall Meeting) մեթոդաբանությամբ, որը նախատեսում է քննարկումները վարել նյութի վերաբերյալ նախապես մշակված սցենարների օգնությամբ։ Առցանց քննարկումը առավել արդյունավետ և ոչ ժամանակատար դարձնելու նպատակով նախատեսվում է սցենարները մասնակիցներին ներկայացնել մինչև 100 վրկ տևողությամբ տեսահոլովակների միջոցով։ Յուրաքանչյուր թեմայով քննարկում իրականացվելու է մինչև 5 սցենարների շուրջ, ուստի ակնկալվում է, որ անհրաժեշտ կլինի մշակել և նկարահանել մինչև 15 տեսահոլովակ։

Տեսահոլովակները պետք է մշակվեն և նկարահանվեն ՄԶՄԿ կողմից տրամադրված սցենարների հիման վրա։ Տեսահոլովակների սցենարների մշակման ընթացքում ՄԶՄԿ-ն կտրամադրի մեթոդական և տեխնիկական օժանդակություն։ Տեսահոլովակներում կարող են օգտագործվել նյութի ներկայացման տարբեր մոտեցումներ։ Դրանք կարող են պարունակել տեսա-ձայնային շարքեր, սցենարներում պարունակվող թվային տվյալները կարող են ներկայացվել գրաֆիկների, անիմացիայի, տեքստային կամ այլ լուծումների ձևով։

Առաջին թեմայի սցենարները ներկայացնող 5 տեսահոլովակների հանձնման վերջնաժամկետն է 2020թ. օգոստոսի 15-ը։ Երկրորդ թեմայի 5 սցենարների հիման վրա նկարահանված տեսահոլովակների հանձնման վերջնաժամկետն է 2020թ. սեպտեմբերի 15-ը։ Երրորդ թեմայով քննարկումների 4 կամ 5 սցենարների հիման վրա պատրաստված տեսահոլովակների հանձնումը ակնկալվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հրավերին կցում ենք առաջին թեմայով համահամայնքային քննարկումների սցենարները։

Խնդրում ենք ներկայացնել գնային առաջարկ յուրաքանչյուրը մինչև 15 վրկ տևողությամբ, մինչև 15 տեսահոլովակ մշակելու և նկարահանելու վերաբերյալ։ Առաջարկվող գինը  պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ սահմանվող բոլոր հարկերն ու պարտադիր վճարները։

Գնային առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. հուլիսի 17-ը։

Գնային առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային գրության ձևով՝ հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected]:

Ամենացածր գին առաջարկող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) հետ կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

Պատասխանատու՝ Անի Մնացականյան

Էլ. փոստ [email protected]

Հեռ.՝ 093 - 811-000

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։