ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

ԳՐՔՈՒՅԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

28.09.2020

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ), ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ, իրականացնում է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում թարգմանվել է նախկինում մշակված հինգ ուղեցույց, որոնց հրատարակման համար անհրաժեշտ է համապատասխան ձևավորում։

Ուղեցույցների հայերեն տարբերակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

1.     https://ichd.org/download.php?f=986&fc=Investigative%20committee_guide.pdf

2.    https://ichd.org/download.php?f=984&fc=Effective%20Communication_Guidebook.pdf

3.    https://ichd.org/download.php?  f=956&fc=Guidelines_consulting_services_for_National_Assembly.pdf

4.    https://ichd.org/download.php?f=942&fc=Orientation%20Guide%20Third%20Edition%20(for%20web%20-%20v3.2).pdf

5.    https://ichd.org/download.php?f=981&fc=Oversight_Guidebook.pdf

Հրավիրում ենք ձևավորման ծառայություններ մատուցող մասնագիտացված իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անձ կամ անձինք) ներկայացնել գնային առաջարկ ծառայություններ մատուցելու նպատակով։

Ուղեցույցների ձևավորումը պետք է համապատասխանի հետևալ պահանջներին՝

1.     Էջի չափը՝ Ա5,

2.    Ձևավորումը և էջադրումը՝ In Design փաթեթով։

Ծառայությունների վերջնական արդյունքը՝

1.     In Design ծրագրի 5 ֆայլ՝ տպագրության համար,

2.    PDF ֆորմատի 5 ֆայլ՝ համացանցում հրապարակելու համար։

 

Անգլերեն նյութի ծավալը՝ ըստ յուրաքանչյուր գրքույկի (առանց գրաֆիկական տարրերի և նկարների).

Գրքույկի անվանումը

Նիշերի քանակը՝ բացատները ներառյալ

1

Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ընթացքում իրավասու մարմիններից և պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու հետ կապված հարցերի վերաբերյալ

23 893

2

Օրենսդրի արդյունավետ հաղորդակցության ուղեցույց

53 569

3

Խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով կազմակերպություններից և անհատներից մասնագիտական խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու ուղեցույց

23 820

4

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ուղեցույց

56 183

5

Հետօրենսդրական գործընթաց և օրենքների կատարման վերահսկողություն

79 164

 

Առաջարկվող գինը պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ սահմանվող բոլոր հարկերն ու պարտադիր վճարները։

Գնային առաջարկում անհրաժեշտ է նշել նաև անձի անվանումը (անուն ազգանունը), կազմակերպաիրավական ձևը (իրավաբանական անձանց և ԱՁ-ների համար), հասցեն, հեռախոսահամարը։

Գնային առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. հոկտեմբերի 20-ը։

Գնային առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային գրության ձևով, գնային առաջարկ ներկայացնելու լիազորություն ունեցող պաշտոնյայի էլ. փոստի հասցեից հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected]:

Ամենացածր գին առաջարկող անձի հետ կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

Պատասխանատու՝ Անի Մնացականյան

Էլ. փոստ [email protected]

Հեռ.՝ 093 - 811-000

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։