ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության առանձին ծրագրերի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտ իրականացնելու նպատակով մասնագիտացված կազմակերպությունների կողմից հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

12.10.2021

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ՄԶՄԿ), ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իր կանոնադրական նպատակների իրացման համար ծավալում է օրենքով և իրավական այլ ակտերով չարգելված գործունեություն, գործընկեր կազմակերպությունների հետ կնքված նվիրատվության (դրամաշնորհի) կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում՝ ֆինանսավորման տարբեր աղբյուրների ներգրավմամբ։

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան առանձին ծրագրերի ֆինանսական հաշվետվության աուդիտ իրականացնելու նպատակով ՄԶՄԿ-ն կազմակերպում է աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ։

Սույնով հրավիրում ենք ՀՀ-ում գրանցված մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններին (իրավաբանական անձանց) ներկայացնելու հետաքրքրության հայտ ՄԶՄԿ կողմից առանձին ծրագրերի շրջանակներում իրականացված գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով։ Յուրաքանչյուր հաշվետու տարվա գործունեության աուդիտը պետք է մեկնարկի հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվար ամսին, իսկ աուդիտի հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է նույն տարվա ապրիլի 30-ը։

Աուդիտի նպատակն է հավաստել իրականացված ֆինանսական գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, երրորդ կողմի հետ կնքված պայմանագրին, ՄԶՄԿ ներքին ընթացակարգերին և ծրագրերի ֆինանսական կառավարման միջազգային լավագույն չափանիշներին։

Ֆինանսական հաշվետվության հիմնական հոդվածներն են՝ աշխատավարձ, տարածքի վարձակալություն, ծրագրային գործողությունների կազմակերպման և իրականացման համար փոքրարժեք ծառայությունների գնում։

Հետաքրքրության հայտը պետք է պարունակի.

1.      Աուդիտորական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) անվանումը և գտնվելու վայրի հասցեն,

2.      Կազմակերպության լիազորված անձի անունը և կոնտակտային տվյալները (հեռախոս, էլ հասցե և այլն),

3.     Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը,

4.     Կազմակերպության ՀՎՀՀ-ն, և բանկային տվյալները,

5.     Կազմակերպության վերջին 3 տարիների ընթացքում մասնագիտական գործունեության հակիրճ նկարագրությունը (մինչև 2 էջի շրջանակներում),

6.     Ծառայության սակագները՝ կախված շրջանառության ծավալից (օրինակ՝ 5,0 - 10,0 մլն՝ X դրամ, 11,0 - 25,0 մլն XX դրամ, 25,0 - 50,0 մլն XXX դրամ )։

Հետաքրքրության հայտը անհրաժեշտ է ներկայացնել Կազմակերպության պաշտոնական ձևաթղթով ուղեկցող գրությամբ՝ ստորագրված Կազմակերպության լիազոր անձի կողմից։ Պաշտոնական ձևաթղթի բացակայության դեպքում դնել կազմակերպության կնիքը։

Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով հետևյալ հասցեով՝ [email protected] , կամ  փոստով՝ ք. Երևան, Սայաթ Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, բիզնես հարկ, 19 սենյակ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. նոյեմբերի  15-ը։

Նախապատվություն կտրվի այն հայտին, որում առաջարկված սակագներն ու հետազոտական աշխատանքների իրականացման վերջին երեք տարիների փորձի նկարագրությանը մրցույթային հանձնաժողովի անդամների գնահատականի հանրագումարը կլինի լավագույնը: Հայտերի ընդհանուր գնահատականի մեջ ոչ գնային և գնային առաջարկների հարաբերակցությունը կկազմի համապատասխանաբար 30% և 70%:

Մրցույթում հաղթած կազմակերպության հետ կկնքվի աուդիտի ծառայություններ մատուցելու պայմանագիր։ 

 

«ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ

 

Հեռ՝ 010 - 58-26-38

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։