ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Թարգմանչական ծառայություններ մատուցելու գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

06.02.2023

Ք. Երևան                                                              06 փետրվարի 2023թ.

(ՄԶՄԿ) 2022թ. հունիսից միացել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրին,  որն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» հասարակական կազմակերպության գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են նաև ՄԶՄԿ-ն, Սիվիտաս Հայաստանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու ընդլայնել դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։

Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ-ն իրականացնում է որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավվածության համապարփակ գնահատում, մշակում է որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավվածության մոնիտորինգի մեթոդաբանություն և գործիքներ։ Աշխատանքների արդյունքները ամփոփվելու են հետազոտական զեկույցներում, որոնք մշակվելու և հրապարակվելու են հայերեն և անգլերեն։

Հետազոտական զեկույցները հայերենից անգլերեն կամ հակառակը թարգմանելու նպատակով ՄԶՄԿ-ն , անկախ իրենց իրավաբանական կարգավիճակից՝ ՝ 1 էջ հայերեն նյութի (թարգմանված 1 հայերեն էջը) գնի վերաբերյալ։ 1 էջը  կազմում է 1800 նիշ՝ առանց բացատների։

Խնդրում ենք առաջարկը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլ.փոստի հասցեով կամ առձեռն՝ Երևան, Սայաթ Նովա 19, բիզնես հարկ 18 սենյակ։ Խնդրում ենք առաջարկի մեջ ներկայացնել թարգմանչական աշխատանքների Ձեր փորձի տևողությունը։

Անհատ ձեռներեցների կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված առաջարկի դեպքում խնդրում ենք ծառայությունների գինը ներկայացնել առանց ԱԱՀ-ի։ Գնային առաջարկի մեջ անհրաժեշտ է ներառել նաև կազմակերպության (Ա/Ձ) անվանումը, հասցեն, պետական գրանցման տարեթիվն ու գրանցման համարը, ինչպես նաև տեղեկություն ԱԱՀ վճարող լինելու մասին։

Գնային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. փետրվարի 20-ը։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։