ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Երիտասարդության հանրային քաղաքականության ոլորտներում մոնիտորինգի և գնահատման ծառայություններ մատուցելու գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

07.04.2023

Ք. Երևան                                                                                             

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) 2022թ. հունիսից միացել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրին,  որն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» հասարակական կազմակերպության գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են նաև ՄԶՄԿ-ն, Սիվիտաս Հայաստանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու ընդլայնել դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։

Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ-ն մշակել է որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավվածության մոնիտորինգի գործիքի նախագիծ։ Գործիքը տեղայնացնելու և լրամշակելու նպատակով ՄԶՄԿ-ն նախատեսում է ներգրավել գնահատման և մոնիտորինգի փորձագետի։

Փորձագետից ակնկալվող ծառայությունների տեխնիկական առաջադրանքը կարող եք ներբեռնել ստորև ներկայացված հղումով։

Հրավիրում ենք հետաքրքրված ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցներին, Ա/Ձ) ներկայացնել ծառայությունների մատուցման գնային առաջարկ։

Խնդրում ենք առաջարկի մեջ ներկայացնել հակիրճ տեղեկություններ գնահատման և մոնիտորինգի ոլորտում փորձառության վերաբերյալ, կցել CV-ն, և տրամադրել կոնտակտային տվյալներ։ Ծառայությունների գինն անհրաժեշտ է ներկայացնել՝ առանց հարկերի և պարտադիր վճարների, այդ թվում՝ առանց ԱԱՀ-ի՝ Ա/Ձ կողմից առաջարկ ներկայացնելու դեպքում։ Տվյալ դեպքում գնային առաջարկի մեջ անհրաժեշտ է ներառել նաև Ա/Ձ անվանումը, հասցեն, պետական գրանցման տարեթիվն ու գրանցման համարը, ինչպես նաև տեղեկություն ԱԱՀ վճարող լինելու մասին։

Խնդրում ենք առաջարկը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլ.փոստի հասցեով կամ առձեռն՝ Երևան, Սայաթ Նովա 19, բիզնես հարկ 18 սենյակ։

Գնային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. ապրիլի 23-ը։

Ներկայացված առաջարկների նախնական ուսումնասիրության արդյունքում ընտրված հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի։

Պարզաբանումների համար զանգահարել՝ 010-582638

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։