ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ. «Երիտասարդության ուժը՝ երիտասարդական քաղաքականության մեջ» Հունիսի 26-30, 2023թ

11.05.2023

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում, 2023թ. հունիսի 26-30-ը Երևանում կազմակերպում է «Երիտասարդության ուժը' երիտասարդական քաղաքականության մեջ» ամառային դպրոց: Ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: 

«Երիտասարդության ուժը՝ երիտասարդական քաղաքականության մեջ» ամառային դպրոցը հնարավորություն է հայաստանյան երիտասարդ հետազոտողների և ակտիվիստների համար զարգացնելու քաղաքականության վերլուծության և լուծումներն առաջ տանելու հմտություններ, առաջ քաշելու նոր գաղափարներ, համագործակցելու հասակակիցների հետ և ավելի լավ հասկանալու, թե ինչպիսին կարող է լինել քաղաքականության ոլորտի կարիերան:

Ամառային դպրոցի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ հետազոտողներին և ակտիվիստներին.

-       զարգացնել հանրային քաղաքականության վերլուծության, լուծումների առաջադրման և ջատագովության հմտություններ․

-       առաջադրել հետազոտության նոր գաղափարներ, հարցադրումներ, վարկածներ․

-       համագործակցել հասակակիցների հետ և ընդլայնել գործընկերային ցանցը․

-       ավելի լավ հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել հանրային քաղաքականության հետազոտողի կամ մասնագետի կարիերան․

-       ունենալ մենթոր և ընտրած թեմայով հետազոտություն իրականացնելիս ստանալ շարունակական աջակցություն.

-       ստեղծել երիտասարդ հետազոտողների ցանց:

Ամառային դպրոցը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները պետք է ավարտեն ընտրված թեմայով ուսումնասիրությունը և գրեն քաղաքականության փաստաթուղթ: Այս փուլում՝ սեպտեմբերից դեկտեմբեր, մասնակիցներին կտրամադրվի շարունակական մենթորինգի հնարավորություն, իսկ լավագույն աշխատանքները կներկայացվեն տարբեր հարթակներում՝ կայքեր, հեռուստատեսություն, ռադիո և սոցիալական հարթակներ: 

Մարզերից մասնակիցների տրանսպորտային, սնվելու և գիշերակացի ծախսերը կհոգա կազմակերպիչը։

Լիարժեք մասնակցության դեպքում մասնակիցները կստանան ավարտական վկայական։

ԴՊՐՈՑԻ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐ

Մենք փնտրում ենք ստորև նշված ոլորտներին առնչվող նոր գաղափարներ, օրինակ․

1 Քաղաքացիական կրթություն

ա. երիտասարդների շրջանում քաղաքացիական ներգրավվածությունը բարձրացնելու համար՝ դպրոցներում և համայնքներում ընտրողների կրթության ծրագրերի մշակում.

բ. բազմազանությունը, արդարությունը և ներառումը քաղաքացիական կրթության ուսումնական ծրագրերում ռազմավարությունների բարելավում.

գ. քաղաքացիական գործընթացներին երիտասարդների մասնակցության խոչընդոտների բացահայտում և երիտասարդների ներգրավվածությունը մեծացնելու ռազմավարության մշակում: 

2. Թվային կառավարում

ա Թվային գաղտնիություն և անվտանգություն. Այս ենթաթեման կարող է ներառել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ տվյալների գաղտնիությունը, առցանց ինքնության գողությունը, կիբերհարձակումը և անվտանգ առցանց գործելակերպը:

բ Թվային ներառում և հասանելիություն. Այս ենթաթեմայի շրջանակներում կարելի է ուսումնասիրել թվային անջրպետը կամրջելու ուղիները և առաջարկել եղանակներ, որոնք կապահովեն  հաջողության հասնելու համար այսօր անհրաժեշտ թվային ռեսուրսների հասանելիությունը բոլոր երիտասարդների համար:

գ Թվային քաղաքացիություն և ներգրավվածություն. Այս ենթաթեման կարող է ընդգրկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են առցանց ակտիվությունը, թվային գրագիտությունը և պատասխանատու առցանց վարքագիծը, ինչպես նաև ուսումնասիրել, թե երիտասարդներն ինչպես կարող են դառնալ ավելի ներգրավված և գրագետ քաղաքացիներ թվային դարաշրջանում:

3 Տեղական ինքնակառավարում

ա Երիտասարդների կողմից ղեկավարվող համայնքի զարգացման նախաձեռնություններ. Այս ենթաթեմայի շրջանակներում կարելի է ուսումնասիրել երիտասարդներին համայնքի զարգացման նախաձեռնություններում ներգրավելու ուղիները և այնպիսի քաղաքականություն, թե ինչպես աջակցել երիտասարդներին իրենց գաղափարներն իրականացնելու համար: Կարելի է ուսումնասիրել նաև համայնքներում տարիքին համապատասխան և երիտասարդակենտրոն ծառայությունների հասանելիության, ծառայությունները երիտասարդակենտրոն մոտեցումներով համալրելու խնդիրները:

բ Երիտասարդների մասնակցային բյուջետավորում. Այս ենթաթեման կարող է ուսումնասիրել, թե ինչպես երիտասարդները կարող են ներգրավվել մասնակցային բյուջետավորման գործընթացում, ներառյալ, թե ինչպես նրանք կարող են բացահայտել և առաջնահերթություն տալ իրենց համայնքներում ֆինանսավորման կարիքներին:

գ Երիտասարդների ներգրավվածությունը որոշումների կայացման գործում. Այս ենթաթեման կարող է ներառել երիտասարդներին որոշումների կայացմանը ներգրավելու ուղիները, ինչպիսիք են երիտասարդական խորհրդատվական խորհուրդները կամ երիտասարդների և համայնքապետարանի հանդիպումները: Կարելի է ուսումնասիրել, թե ինչպես է հնարավոր ընդլայնել նրանց ներդրումը ռազմավարությունների մշակման և բյուջետավորման գործընթացներում:

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ

Ամառային դպրոցին մասնակցելու համար կարող են դիմել 21-29 տարեկան երիտասարդներ, ովքեր համապատասխանում են հետևյալ չափանիշներին.

ա ունեն հասարակական գիտությունների կամ քաղաքականության հետ կապված որևէ ոլորտում կրթություն և/կամ հասարակական կազմակերպություններում, վերլուծական կենտրոններում աշխատանքի, հետազոտության որոշակի փորձ

բ. հետաքրքրված են հանրային քաղաքականությամբ, հատկապես հետևյալ ոլորտային քաղաքականություններով. քաղաքացիական կրթություն, թվային կառավարում և տեղական ինքնակառավարում

գ. ցանկանում են զարգացնել քաղաքականության վերլուծության և ջատագովության իրենց հմտությունները.

դ. պատկերացնում են իրենց մասնագիտական ապագան հանրային քաղաքականության ոլորտում:

ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Մասնակցության հայտի ներկայացում - Ամառային դպրոցին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 2023 թ մայիսի 31-ը լրացնել առցանց դիմում:

Մասնակիցների ընտրության գործընթաց - Մասնակիցների ընտրությունը կկատարվի երկու փուլով՝ (ա) դիմումի գնահատում և (բ) դիմումների գնահատման հիման վրա՝ նախնական թեկնածուների հետ հարցազրույց: Հարցազրույցները կկազմակերպվեն առցանց։

Բոլոր դիմորդները վերջնական ընտրության մասին կտեղեկացվեն մինչև հունիսի 10-ը։

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 582638 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։