ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

«Երիտասարդության ուժը՝ երիտասարդական քաղաքականության մեջ» ամառային դպրոց. Հանրային քաղաքականության ոլորտներում վերապատրաստող փորձագետի ծառայություններ մատուցելու գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

08.05.2023

ք. Երևան                                                                                  08.05.2023թ.

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) 2022թ. հունիսից միացել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրին,  որն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» հասարակական կազմակերպության գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են նաև ՄԶՄԿ-ն, Սիվիտաս Հայաստանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու ընդլայնել դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։

Համակարգային փոփոխություններ իրականացնելուն ուղղված ՔՀԿ-ների և երիտասարդների կարողություններն ու հանձնառությունը զարգացնելու նպատակով ՄԶՄԿ-ն 2023-2025 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարի նախատեսում է կազմակերպել ամառային դպրոցներ՝ 5-օրյա վերապատրաստման դասընթացների ձևով: Յուրաքանչյուր տարի ամառային դպրոցին մասնակցելու նպատակով Հայաստանի բոլոր մարզերից կընտրվեն 21-29 տարեկան 16 երիտասարդներ։ Երիտասարդները կանցնեն վերապատրաստում հանրային քաղաքականության մշակման և օրինաստեղծ գործունեության վերաբերյալ, որից հետո նրանց կառաջարկվի կիրառել ձեռք բերված գիտելիքները՝ մշակելով նորարականա երիտասարդական  նախաձեռնություններ և քաղաքականության առաջարկներ։ Աշխատանքները կիրականացվեն հանրային տարբեր ոլորտներում քաղաքականության  նախաձեռնություններ մշակելու փորձ ունեցող փորձագետների՝ մենթորների օժանդակությամբ։

Ամառային դպրոցի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ հետազոտողներին և ակտիվիստներին.

ա) զարգացնել հանրային քաղաքականության վերլուծության, լուծումների առաջադրման և ջատագովության հմտություններ,

բ) առաջադրել հետազոտության նոր գաղափարներ, հարցադրումներ, վարկածներ,

գ) համագործակցել հասակակիցների հետ և ընդլայնել գործընկերային ցանցը,

դ) ավելի լավ հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել հանրային քաղաքականության հետազոտողի կամ մասնագետի կարիերան,

ե) ունենալ մենթոր և ընտրած թեմայով հետազոտություն իրականացնելիս ստանալ շարունակական աջակցություն,

զ) ստեղծել երիտասարդ հետազոտողների ցանց:

Ամառային դպրոցի շրջանակներում դասընթացներն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու նպատակով ՄԶՄԿ նախատեսում է ներգրավել հանրային քաղաքականության մշակման և վերապատրաստման փորձագետի (այսուհետ՝ Փորձագետ)։

Փորձագետը մասնակցելու, օժանդակելու և վարելու է դասընթացներ Ծրագրի վերապատրաստման և կարողությունների զարգացման մասնագետի՝ ծրագրային կոմպոնենտի համակարգողի հետ սերտ համագործակցությամբ և վերասկողությամբ։

Փորձագետը պետք է կատարի հետևյալ պարտականությունները.

  • Ամառային դպրոցի մասնակցության հայտերի ցանկի գնահատում,
  • Ամառային դպրոցի ընտրված մասնակիցների նախնական ուղորդում և առաջադրանքների տրամադրում,
  • Ամառային դպրոցի ֆասիլիտատոր/վերապատրաստող,
  • Ամառային դպրոցի նախնական և հետագա առաջադրանքների իրականացման վերաբերյալ հետադարձ կապ/գնահատման աշխատանքներ,
  • Հանրային քաղաքականության փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ անհատական դիտարկում/հետադարձ կապ,
  • Ամառային դպրոցի մասնակիցների կողմից հանրային քաղաքականության առաջարկությունների առաջխաղացման/ջատագովության պլանի վերաբերյալ կարծիք/հետադարձ կապ։
  • Խմբային և/կամ անհատական մենթորության տրամադրում ամառային դպրոցի մասնակիցներին, ամառային դպրոցի ավարտից հետո

Փորձագետի պահանջվող որակները.

  • Հանրային քաղաքականության հետազոտական կենտրոններում (think-tank) աշխատանքի առնվազն 15 տարվա աշխատանքային փորձ,
  • Հանրային քաղաքականությանն առնչվող սոցիալական մասնագիտություն, մասնավորապես տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքագետ, իրավաբան և այլն մասնագիտություն,
  • Տիրապետի Հանրային քաղաքականության ջատագովության միջազգային կենտրոնի (International Center for Policy Advocacy) կամ Տեղական կառավարման նախաձեռնության Քաղաքականության միջազգային ցանցի (Local Government Initiative - International Policy Fellows network) մեթոդաբանությանը,
  • Հանրային քաղաքականության փաստաթղթերի մշակման առնվազն 10 տարվա փորձ,
  • Պետական համակարգում աշխատանքային փորձը կդիտարվի որպես առավելություն.

Առաջին տարվա ամառային դպրոցի կազմակերպման ժամկետներն են (ամառային դպրոցի ցիկլ).

  • Մասնակիցների ընտրություն և նախնական առաջադրանքների տրամադրում 2023թ. հունիսի 10-ից 24-ը
  • Ամառային դպրոց՝ 2023թ. հունիսի 26-ից 30-ը։
  • Առաջադրանքների գնահատում, հետադարձ կապ և մենթորական խմբային և անհատական աշխատանքներ (հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի փետրվար ամիսը)
  • Ծառայությունները, ըստ անհրաժեշտության, կարող են մատուցվել Երևանում, ՀՀ տարբեր մարզերում և առցանց։

Հրավիրում ենք հետաքրքրված ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցներին (Ա/Ձ)) ներկայացնել ծառայությունների մատուցման գնային առաջարկ։

Խնդրում ենք առաջարկի մեջ ներկայացնել հակիրճ տեղեկություններ փորձագետի պահանջվող որակների վերաբերյալ, կցել CV-ն, և տրամադրել կոնտակտային տվյալներ։ Ծառայությունների գինն անհրաժեշտ է ներկայացնել՝ առանց հարկերի և պարտադիր վճարների, այդ թվում՝ առանց ԱԱՀ-ի՝ Ա/Ձ կողմից առաջարկ ներկայացնելու դեպքում։ Տվյալ դեպքում գնային առաջարկի մեջ անհրաժեշտ է ներառել նաև Ա/Ձ անվանումը, հասցեն, պետական գրանցման տարեթիվն ու գրանցման համարը, ինչպես նաև տեղեկություն ԱԱՀ վճարող լինելու մասին։

Նախապատվություն կտրվի այն հայտին, որում առաջարկված գնին և պահանջվող որակների նկարագրությանը գնահատող հանձնաժողովի որոշման հիման վրա տրված գնահատականի հանրագումարը կլինի լավագույնը: Հայտերի ընդհանուր գնահատականի մեջ ոչ գնային և գնային առաջարկների հարաբերակցությունը կկազմի համապատասխանաբար 80% և 20%:

ՄԶՄԿ-ն երկու օրացուցային օրվա ընթացքում ընտրված մասնակցին կծանուցի՝ ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը:

Ընտրված անձի հետ կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։ Խնդրում ենք հաշվի առնել, որ վերոհիշյալ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից, ուստի խնդրում ենք  Ա/Ձ հանդիսանալու դեպքում գինը ներկայացնել առանց ԱԱՀ-ի։ Աշխատանքների իրականացման պայմանագիրը կնքելու դեպքում ՄԶՄԿ-ն կտրամադրի հարկազատման տեղեկանք։

Խնդրում ենք առաջարկը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլ.փոստի հասցեով կամ առձեռն՝ Երևան, Սայաթ Նովա 19, բիզնես հարկ 18 սենյակ։

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. հունիսի 8-ը։

Ներկայացված առաջարկների նախնական ուսումնասիրության արդյունքում ընտրված հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի։ Ընտրված հայտատուին կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր՝ բոլոր երեք ամառային դպրոցների համար նախատեսված ողջ ժամկետի տևողությամբ։ Յուրաքանչյուր ամառային դպրոցի ցիկլի համար նախատեսվող առավելագույն ջանքերի/օրերի առավելագույն քանակը կազմում է 54 օր։

Պարզաբանումների համար զանգահարել՝ 010-582638

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։