ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Երիտասարդական ԷՔՍՊՈ-ի շրջանակներում սննդի ծառայությունների մատուցման գնային առաջարկի ներկայացման ՀՐԱՎԵՐ

27.07.2023

27.07.2023թ.                                                                    ք. Երևան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում, 2023-2025թթ. նախատեսում է կազմակերպել երիտասարդական ԷՔՍՊՈ-ցուցահանդեսներ (յուրաքանչյուր տարվա ընթացքում մեկ անգամ, 3 օր տևողությամբ) ՀՀ մարզերում և Երևանում բնակվող երիտասարդների մասնակցությամբ։

Ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:

Առաջին ԷՔՍՊՈՆ նախատեսվում է կազմակերպել 2023թ. հոկտեմբերի 6-ից 8-ը ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Ս․ Գալստյանի անվան թիվ 2 ավագ դպրոցի տարածքում։

ԷՔՍՊՈ-ին մասնակցելու են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հասարակական կազմակերպությունների երիտասարդներ: Ակնկալվում է, որ բացի այցելուներից, ԷՔՍՊՈ-ի մասնակիցների թիվը կկազմի շուրջ 100 հոգի (աշխատակազմ և մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ)։ Մասնակիցներին անհրաժեշտ է ապահովել լանչով՝ օրը 1 անգամ և սուրճով՝ օրը երկու անգամ։ Լանչը հարկավոր է կազմակերպել դպրոցի ճաշարանի սրահում՝ համաձայնեցնելով դպրոցի տնօրինության հետ։

Սույնով հրավիրում ենք համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններին՝ մինչև 2023թ. օգոստոսի 10-ը ներկայացնելու գնային առաջարկ մեկ մասնակցին օրական 1 լանչի և 2 սուրճի փաթեթներով ապահովելու համար, հետևյալ ընդհանուր պայմաններով.

Անվանում՝

Չափման միավոր

Գինը՝ առանց ԱԱՀ

Լանչ

(կարող եք առաջարկել այլ կազմ)՝

  • Մսային ուտեստ,
  • Խավարտ,
  • Աղցան,
  • Հյութ (մինչև 300մլ) կամ ըմպելիք (մինչև 0.5լ),
  • Անհրաժեշտ պարագաներ՝ տուփ (lunch box), պատառաքաղ, դանակ, բաժակներ, անձեռոցիկ, աղ, պղպեղ, և այլն...

1 փաթեթ/մարդ

.... դր/փաթեթ

Սուրճ

(կարող եք առաջարկել այլ կազմ)՝

  • Սուրճ (հայկական կամ լուծվող) կամ թեյ՝ շաքարավազով,
  • Թխվածք,
  • Անհրաժեշտ պարագաներ՝ գդալ, բաժակներ, անձեռոցիկ, և այլն...

 

1 փաթեթ/մարդ

.... դր/փաթեթ

 Խնդրում ենք գնային առաջարկը ներկայացնել առանց ԱԱՀ-ի։ Տեղեկացնում ենք, որ ծրագիրը ազատված է ԱԱՀ վճարելու պարտավորությունից։

Առաջարկում անհրաժեշտ է նշել.

  1. Կազմակերպության անվանումը, կազմակերպաիրավական ձևը,
  2. Կազմակերպության ՀՎՀՀ-ն,
  3. Կազմակերպությունն ԱՀՀ վճարող է թե ոչ,
  4. Կազմակերպության հասցեն և կոնտակտային տվյալները,
  5. Առաջարկվող փաթեթների կազմը,
  6. Խնդրում ենք առաջարկին կցել լիցենզիայի/արտոնագրի պատճենը (եթե գործունեությունը պահանջում է)։

Գնային առաջարկը պետք է ստորագրված լինի կազմակերպության լիազորված անձի կողմից։

Ամենացածր գնային առաջարկ ներկայացրած կազմակերպությունների հետ կվարվեն բանակցություններ և կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր։

Սույն հայտարարության պահանջներին չբավարարող հայտերը ենթակա են մերժման առանց առաջարկը քննելու:

Գնային առաջարկը կարող եք ներկայացնել էլեկտրոնային փոստով՝ [email protected], կամ առձեռն՝ Սայաթ Նովա 19, «Անի Պլազա» հյուրանոց, բիզնես հարկ, սենյակ 18, հեռ՝ +374 582638։

 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։