ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Թափուր աշխատատեղ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում

25.12.2023

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) հիմնադրվել է 2000թ։ Կազմակերպությունը գործունեություն է իրականացնում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ նպատակ հետապնդելով միավորել հասարակական, գիտական, մշակութային և գործարար ոլորտների կարող և առաջադեմ միտքը, հզորացնել ժողովրդավարական մեխանիզմներն ու սերմանել ազատ շուկայական մեխանիզմներ՝ նպաստ բերելով տարածաշրջանային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացին:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Ծրագրերի օգնականի թափուր հաստիքը համալրելու նպատակով, հայտարարում է հետաքրքրության հայտերի ընդունում։

Եթե հետաքրքրված եք միանալու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի թիմին և և համապատասխանում եք ստորև նշված պահանջներին, ապա կարող եք դիմել Ծրագրերի օգնականի թափուր հաստիքը համալրելու համար մինչև 2024թ հունվարի 15-ը։

Ծրագրի օգնականի պարտականությունները

Ծրագրերի օգնականը, Ծրագրերի ղեկավարների առաջնորդությամբ և ՄԶՄԿ տնօրենի ընդհանուր հսկողության ներքո պարտավոր է

-         մշակել պաշտոնական գրությունների նախագծեր,

-         վարել ՄԶՄԿ պաշտոնական նամակագրությունը և հետևել դրա ընթացքին,

-         ապահովել ներքին փաստաթղթաշրջանառությունը՝ ՄԶՄԿ ներքին կանոնադրությամբ և այլ ընթացակարգերով սահմանված կարգով,

-         մասնակցել աշխատանքային քննարկումների, հանդիպումների, կազմել արձանագրություններ,

-         վարել ՄԶՄԿ պաշտոնական կայքը, սոցիալական էջերը՝ համացանցում ապահովելով ՄԶՄԿ ծրագրային գործունեության պատշաճ տեսանելիություն,

-         կազմել և վարել ՄԶՄԿ շահակիցների և շահառուների շտեմարան, մշտական հետադարձ կապ ապահովել նրանց հետ,

-         ներգրավվել ՄԶՄԿ կողմից իրականացվող ծրագրերում և ծրագրային թիմին օժանդակել հետազոտական աշխատանքների տվյալների հավաքագրման, մոնիտորինգի և այլ գործողությունների իրականացման ընթացքում,

-         մասնակցել Երևանում և ՀՀ մարզերում ծրագրային գործողությունների և միջոցառումների, հանդիպումների և աշխատանքային քննարկումների, գործուղումների պատշաճ կազմակերպմանը և իրականացմանը, տրամադրել լոգիստիկ և վարչական օժանդակություն,

-         հետևել ՄԶՄԿ աշխատակազմի կողմից հանձնարարությունների և պարտականությունների իրականացման ժամանակացույցի պահպանմանը, տրամադրել հիշեցումներ,

-         ՄԶՄԿ տնօրենին, Ծրագրի ղեկավարներին և թիմի անդամներին պարբերաբար տեղեկացնել գործողությունների իրականացման կարգավիճակի և հնարավոր խնդիրների և հնարավորությունների մասին,

-         համագործակցել մատակարարների և ծառայություններ մատուցողների հետ՝ ՄԶՄԿ բնականոն գործունեության համար անհրաժեշտ նյութերի, ապրանքների և ծառայությունների գնումն ու մատակարարումն ապահովելու նպատակով,

-         իրականացնել ծրագրերի պատշաճ իրականացման համար անհրաժեշտ այլ պարտականություններ։

Պահանջվող որակավորումներ.

-         Բարձրագույն կրթություն քաղաքական կամ հասարակական գիտությունների կամ հարակից ոլորտներում,

-         Թիմի կազմում աշխատելու կարողություն,

-         Սուղ ժամկետներում արդյունավետորեն աշխատելու, մրցակցային և արագ փոփոխվող միջավայրի պահանջներին հարմարվելու կարողություն,

-         Հայերեն և անգլերեն գրավոր և բանավոր գրագետ հաղորդակցման գերազանց հմտություններ, ծավալուն և բարդ տեղեկատվությունը հստակ և պարզ հաղորդակցելու կարողություն,

-         Դրական և կառուցողական մոտեցում,

-         Համակարգչային ծրագրերից (Windows, MS office) վարժ օգտվելու կարողություն և հմտություններ,

-         Համացանցում, ավանդական և սոցիալական մեդիայում ծրագրերին և դրանց իրականացման համատեքստին վերաբերող տեղեկատվության գրագետ և քննադատաբար վերլուծելու կարողություն,

-         Սոցիալական մեդիա հարթակներում ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության համար անհրաժեշտ բովանդակության ստեղծում՝ ըստ հաղորդակցման թիրախային լսարանի,

-         Հանրային քաղաքականության հետազոտություններ իրականացնելու կարողությունը կդիտարկվի որպես առավելություն,

Ինչպես դիմել.

Եթե հետաքրքրված եք Ծրագրերի օգնականի աշխատանքով և ցանկանում ենք միանալ ՄԶՄԿ թիմին, պետք է ներկայացնել հետաքրքրության հայտ՝ հակիրճ ներկայացնելով պաշտոնին դիմելու Ձեր շարժառիթները և ակնկալիքները (առավելագույնը՝ 500 բառ)։ Հայտին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրությունը (CV), կոնտակտային տվյալները, ինչպես նաև անգլերեն լեզվով Ձեր կողմից գրված տեքստի նմուշ (օրինակ՝ պաշտոնական էլեկտրոնային նամակ, էսսե, վերլուծական աշխատանք)։ Խնդրում ենք նշել նաև մինչև 3 անձանց տվյալներ՝ էլփոստ, հեռախոսահամար, ովքեր կարող են բնութագրել Ձեր անձնական հատկություններն ու աշխատանքային կարողությունները։

Հետաքրքրության հայտն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին՝ «Ծրագրերի օգնականի թեկնածու» վերնագրով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ հունվարի 15-ը։ Հարցազրույցի համար կտեղեկացվեն միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուները:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

010-582638

www.ichd.org

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։