ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Փորձագետ-դասընթացավարի ծառայությոններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

02.10.2023

Ընդհանուր տեղեկություններ ծրագրի մասին

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) 2022թ. հունիսից միացել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրին,  որն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» հասարակական կազմակերպության գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են նաև ՄԶՄԿ-ն, Սիվիտաս Հայաստանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու ընդլայնել դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։

Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել առաջնորդության, արդյունավետ հաղորդակցության, կոնֆլիկտների լուծման և շահերի վրա կառուցած բանակցությունների համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։ Դասընթացի շնորհիվ մասնակից կազմակերպությունները կկարողանան իրենց աշխատանքային միջավայրը և գործունեությունը դարձնել ավելի երիտասարդակենտրոն, երիտասարդներին ուղղված իրենց ներկա և ապագա ծրագրերում արդյունավետորեն ինտեգրել միջազգայնորեն լայն ճանաչում վայելող Երիտասարդների դրական զարգացման մեթոդաբանությունը, իսկ մասնակից երիտասարդները կբարելավեն իրենց նուրբ հմտությունները՝ իրենց հուզող հարցերի շուրջ համայնքային նախաձեռնություններ իրականացնելիս դրանք արդյունավետորեն կիրառելու և սահմանված նպատակներին ավելի դյուրին հասնելու համար։ Դասընթացները կազմակերպվելու և իրականացվելու են Երևանում և ՀՀ մարզերում։

Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերի նպատակը

Վերը նշված ժամանակահատվածում վերապատրաստման դասընթացների համար նախատեսվող ջանքերի/օրերի առավելագույն քանակը կազմում է 70 օր։

Փորձագետը մասնակցելու, օժանդակելու և վարելու է դասընթացներ Ծրագրի վերապատրաստման և կարողությունների զարգացման մասնագետի՝ ծրագրային կոմպոնենտի համակարգողի հետ սերտ համագործակցությամբ։

Փորձագետը պետք է կատարի հետևյալ պարտականությունները.

·         Մասնակիցների նախնական ուղորդում և առաջադրանքների տրամադրում,

·         Օժանդակություն Ծրագրի վերապատրաստման և կարողությունների զարգացման մասնագետին դասընթացների կազմակերպման և անցկացման ընթացքում և վերապատրաստում,

·         Օժանդակություն Ծրագրի վերապատրաստման և կարողությունների զարգացման մասնագետին վերապատրաստման դասընթացների նյութերի նախապատրաստման ընթացքում,

·         Օժանդակություն Ծրագրի վերապատրաստման և կարողությունների զարգացման մասնագետին վերապատրաստման դասընթացի գնահատման հաշվետվության կազմման ընթացքում։

Ինստիտուցիոնալ կարգավորումներ և հաշվետվողականություն

Փորձագետը ծառայությունները մատուցելու է ծրագրային կոմպոնենտի համակարգողի հսկողության ներքո և հաշվետու է Ծրագրի տնօրենին:

Երևանից դուրս վերապատրաստման դասընթացներն իրականացվելու դեպքում ՄԶՄԿ-ն, Ծրագրի շրջանակներում, կապահովի Փորձագետի տրանսպորտային փոխադրումն ու  գիշերակացը։

Փորձագետից պահանջվող որակները.

·         «Արդյունավետ առաջնորդություն, արդյունավետ հաղորդակցություն, կոնֆլիկտների լուծում և շահերի վրա կառուցած բանակցություններ» թեմայով դասընթացների վարման առնվազն 15 տարվա փորձ,

·         Հարվարդի բանակցային մեթոդով վերապատրաստման փորձ, և Հարվարդի բանակցային մեթոդի տիրապետում,

·         Գործնական բանակցային հմտությունը կդիտարկվի որպես առավելություն։

Ինչպես դիմել

Հրավիրում ենք հետաքրքրված ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցներին (Ա/Ձ)) ներկայացնել ծառայությունների մատուցելու հետաքրքրության հայտ։

Խնդրում ենք հայտում ներկայացնել հակիրճ տեղեկություններ փորձագետից պահանջվող որակների վերաբերյալ, կցել CV-ն, և տրամադրել կոնտակտային տվյալներ։ Որպես անհատ ձեռներեց դիմելու դեպքում հայտում անհրաժեշտ է ներառել նաև Ա/Ձ անվանումը, հասցեն, պետական գրանցման տարեթիվն ու գրանցման համարը։

Առաջարկը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլ.փոստի հասցին կամ առձեռն՝ Երևան, Սայաթ Նովա 19, բիզնես հարկ 18 սենյակ։

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. հոկտեմբերի 20-ը։

Գնահատում և ընտրություն

Հայտատուների փորձառությունն ու պահանջվող որոկավարումների համապատասխանությունը վերապատրաստող փորձագետի  ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտի պահանջներին կգնահատվի գնահատող հանձնաժողովի կողմից 1-ից 5 բալային համակարգով։

Գնահատող հանձնաժողովի կողմից երկու և ավելի հայտերը հավասար գնահատվելու դեպքում նախապատվությունը կտրվի ծառայությունների մատուցման նվազագույն գին առաջարկած հայտատուին։

Պարզաբանումների համար զանգահարել՝ 010-582638

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։