Հարավային Կովկասում հանրային մասնակցության մեխանիզմների հզորացում

2007-2008

Որոշումների կայացման ժողովրդավարական գործընթացը Հարավային Կովկասում դեռևս զարգացման փուլում է: Անցումային ժամանակաշրջան ապրող հասարակությունների փորձն ու գիտելիքները չեն կարող դիմակայել այն մարտահրավերներին, որ առաջադրում է արագ փոփոխվող միջավայրը: Այդ մարտահրավերներին դիմակայելու և գործուն ժողովրդավարության փուլ անցնելու համար հասարակություններին ու իշխանություններին անհրաժեշտ են նոր ու ավելի արդյունավետ գործիքներ, հմտությունների և տարաբնույթ գիտելիքների մեծ պաշար: Մասնակցային ժողովրդավարություն իրականացնելու գործիքներից մեկը հանրային քննարկումների մեխանիզմն է, որը 2005թ. ի վեր Հայաստանում ներդրվել և կիրառվում է ՄԶՄԿ-ի կողմից: Հայաստանում տեղական և ազգային մակարդակում այս մեխանիզմն արդյունավետորեն ներդնելուց հետո ՄԶՄԿ-ն նախատեսում է ընդլայնել իր ունակությունները և կարողություններ զարգացնել Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում:

ՄԶՄԿ-ն Եվրասիա համագործակցության հիմնադրամի օժանդակությամբ և Վրաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների՝  Թիֆլիսի «Ազատության ինստիտուտի» և Բաքվի «Երիտասարդությունը հանուն զարգացման» կազմակերպությունների հետ համագործակցությամբ նախաձեռնել է եռակողմ տարածաշրջանային ծրագիր՝  նպատակ ունենալով գործընկերներին փոխանցել հանրային քննարկումների մեխանիզմը գործարկելու հմտություններն ու փորձը:

Նախաձեռնության սկզբնական փուլում գործընկերները մշակել էին վրացական և ադրբեջանական գործընկեր կազմակերպություններին հմտությունների փոխանցման և համապատասխան ունակությունների զարգացման գործողությունների ծրագիր: Գործողությունների ծրագրի ժամանակացույցին և տրամաբանությանը համապատասխան ՄԶՄԿ-ն վերապատրաստել է «Ազատության ինստիտուտ» և «Երիտասարդությունը հանուն զարգացման» կազմակերպությունների տասնյակ անդամներին՝ հաղորդելով նրանց հանրային քննարկումներ կազմակերպելու և իրականացնելու, քննարկման սցենարներ մշակելու, արդյունավետ հաղորդակցվելու, քննարկումներ վարելու և քննարկումների ընթացքում գրառումներ կատարելու հմտություններ: Վերապատրաստման շրջանակներում Թիֆլիսում ՄԶՄԿ խորհրդատվությամբ և աջակցությամբ կազմակերպված «բռնությունը դպրոցներում» թեմայով փորձնական հանրային քննարկման ընթացքում գործընկերներին  հնարավորություն է ընձեռնվել գործնականում կիրառելու ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Ծրագրի ավարտական համաժողովի ընթացքում գործընկերների կողմից ներկայացվեցին Հարավային Կովկասում մասնակցային ժողովրդավարության զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության և համատեղ ծրագրերով հանդես գալու հնարավորությունները:

Վերը ներկայացված համագործակցության արդյունքներն իրենց երկար սպասել չտվեցին: 2008թ. աշնանը ՄԶՄԿ-ն իր ադրբեջանական գործընկերների հետ նախաձեռնեց մի ծրագիր, որի նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հայ և ադրբեջանական հասարակությունների ձայնն ու կարծիքը երկու պետությունների քաղաքական և իշխանական էլիտաներին լսելի դարձնել էր: Որպես նպատակն իրագործելու հիմնական գործիք ընտրվել էր հանրային քննարկումների մեխանիզմը: Ծրագրի կարևոր արդյունքներից մեկը դարձավ ադրբեջանական գործընկեր կազմակերպությանը համապատասխան հմտությունների փոխանցումը: Հարավկովկասյան տարածաշրջանում  հանրային մասնակցությունը խթանելու նպատակով ՄԶՄԿ-ն իր գործընկերների հետ 2008թ.-ից ի վեր աշխատում է տարբեր նախաձեռնությունների մշակման շուրջ՝ որպես դրանց մեթոդաբանական հիմք օգտագործելով հանրային քննարկումների մեխանիզմը:

2009թ.-ից ի վեր ՄԶՄԿ կողմից մշակվել և ներդրվել է յուրահատուկ վերլուծական գործիք հանրային քննարկումների արդյունքները ամփոփելու համար: 2009թ. այս գործիքը հաջողությամբ կիրառվել է տարբեր ծրագրերում: ՄԶՄԿ-ն 2010-2011թթ. ընթացքում նախատեսում է վերլուծական այդ հմտությունները փոխանցել իր գործընկերներին:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։