Պայքար Հայաստանում գենդերային բռնության դեմ

2008-2010

Գենդերային բռնությունը կանխարգելելու և հավասար հնարավորություններ զարգացնելու առաջնահերթությունը դեռևս ընկալման և Հայաստանի Հանրապետության քաղաքական փաստաթղթերում ներառման անհրաժեշտություն է զգում: Այդ պատճառով չափազանց կարևոր է  այդ խնդիրների նկատմամբ ինչպես հասարակական համապատասխան պահանջարկի ձևավորումը, այնպես էլ այդ հարցերում քաղաքականություն կերտողների և հանրային ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացումը:

2008թ. սեպտեմբերից ի վեր ՄԶՄԿ կազմավորել և առաջնորդում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոնսորցիումը, որը նպատակ է հետապնդում ձևավորել Հայաստանում գենդերային բռնության նվազմանը և այս ոլորտում երկրի ստանձնած պարտավորությունների իրականացմանը նպաստող միջավայր: Կոնսորցիումում ՄԶՄԿ գործընկերներն են Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, «Տաթև 95» հոգեբանական օգնության և խորհրդատվության կենտրոնը, Հայաստանում բժիշկ ուսանողների գիտական ասոցիացիան, որոնց նախաձեռնությունը ուղղված Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարին 2008թ. ի վեր ֆինանսավորվում է Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: Նախաձեռնության շահառուների ցանկում փախստականներին, այդ թվում գենդերային բռնության զոհ դարձածներին ներգրավելու նպատակով կոնսորցիումին օժանդակում է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչությունը:

Այս նախաձեռնության շրջանակներում կոնսորցիումի գործընկերները հասել են մի քանի կարևոր արդյունքների: Նախ՝ ստեղծելով  բարձր որակավորում ունեցող 78 ուսուցանող-վերապատրաստողներից կազմված խումբ և զարգացնելով ուսուցման և վերապատրաստման նորարարական մեթոդներ,  գործընկերները Հայաստանում ձևավորել են գենդերի և գենդերային բռնության թեմաներով արդյունավետ վերապատրաստում անցկացնելու շոշափելի կարողություններ: Ուսուցանողները պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այս բնագավառում ակտիվ ՀԿ-ների, մամուլի և կրթական հաստատությունների ներկայացուցիչներն են՝ մանկավարժ-ուսուցիչներ, պաշտոնյաներ, լրագրողներ և ուսանողներ: Գենդերի և գենդերային բռնության խնդիրների վերաբերյալ ուսումնական ձեռնարկը, որը մշակվել էր ՄԶՄԿ-ի կողմից և նախատեսված է  ուսուցանողների համար, գործնական հիմք հանդիսացավ ստեղծելու  ինտերակտիվ վերապատրաստման ծրագիր նույնիսկ այնպիսի բարդ լսարանների համար, ինչպիսիք են ոստիկանները, առողջապահության ոլորտի մասնագետները, լրագրողները և այլն:

Այնուհետև, ՄԶՄԿ-ն և իր գործընկերները ողջ երկրով մեկ իրականացված արշավների միջոցով բարձրացրեցին ավելի քան 2000 երիտասարդների՝ կանանց, տղամարդկանց, փախստականների, աշակերտների և ուսանողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, տեղական գործիչների և ծառայություններ մատուցողների տեղեկացվածությունը գենդերային հավասարության և գենդերային բռնության կանխարգելման ու նվազեցման խնդիրների շուրջ: Երրորդ. կոնսորցիումի գործընկերները խորացրել են գենդերային բռնության և գենդերային բռնության դեմ պայքարի հարցերով պատասխանատու շուրջ 500 անձանց՝ քաղաքականություն մշակողների, ազգային և տեղական իշխանությունների ներկայացուցիչների, ոստիկանության ծառայողների, միգրացիոն ծառայության աշխատակիցների, հասարակական առողջության մասնագետների և բժիշկների, ՀԿ-ների անդամների գիտելիքները և հմտությունները գենդերային բռնության դեմ պայքարի տեղական և միջազգային գործիքների, գենդեր և զարգացում, գենդերային հավասարության քարոզչություն, հաղորդակցություն, բանակցություններ և պատասխանատվություն թեմաներով: Կոնսորցիումի գործընկերները զարգացրել են 15 լրագրողների և մամուլի ներկայացուցիչների՝ գենդերային բռնության խնդիրներին պատշաճ արձագանքման կարողությունները ՝ ակնկալելով, որ նրանք իրենց հերթին կնպաստեն գենդերային բռնության և դրա վերացման ուղիների մասին ազգային գիտակցության բարձրացմանը: Չորրորդ. ՄԶՄԿ-ն և իր գործընկերները խորացրել են շուրջ 170 կանանց և աղջիկների (գենդերային բռնության պոտենցիալ և իրական զոհեր) գիտելիքները բռնության և հոգեկան առողջության վրա դրա ունեցած ազդեցության մասին, ինչպես նաև զարգացրել բռնությանը դիմագրավելու ունակությունները: Եվ վերջապես, կոնսորցիումի գործընկերները բուժօգնություն են տրամադրել գենդերային բռնության ավելի քան 55 զոհերի և բարելավել նրանց հոգեկան առողջության վիճակը:

Այս գործընթացի հաջողության գրավականը կոնսորցիումի  գործընկերների փոխլրացնող ունակություններն են: Մասնավորապես, ՄԶՄԿ կողմից իրականացվել է ծրագրի ընդհանուր համակարգումը, պետական մարմինների և քաղաքականություն մշակողների ներգրավումը, ՄԶՄԿ-ն ղեկավարել է ուսուցողական նյութերի նախապատրաստման գործընթացը և ներդրել հանրային քաղաքականության ոլորտում իր հետազոտական և վերլուծական ներուժը:  Միգրացիայի բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ ՄԶՄԿ համագործակցության փորձը և ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության հետ ձևավորված պատշաճ աշխատանքային հարաբերությունները մեծապես օժանդակեցին փախստականների հիմնախնդիրներով զբաղվող ակտիվ շահառուներին վերապատրաստման դասընթացներում ներգրավելու հարցում: Կոնսորցիումի մյուս արժեքավոր որակներից է գենդերային բռնության բնագավառում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի տասնամյա փորձառությունը և գենդերային թեմաներով վերապատրաստումներ իրականացնելու կարողությունը: Գենդերային բռնության զոհերին բուժօգնություն տրամադրելու «Տաթև-95»-ի ունակությունը վստահություն է ներշնչում, որ գենդերային բռնության պոտենցիալ և առկա զոհերի կարիքները կբավարարվեն: Չնայած, որ  ազգային և տեղական ինստիտուտների ներգրավումը գենդերային բռնության թեմայով վերապատրաստման դասընթացներին դյուրին խնդիր չէր,  այնուհանդերձ ձևավորված համագործակցությունը և աշխատանքային հարաբերությունները շահագրգիռ կողմերի հետ օգնեցին ՄԶՄԿ-ին հաղթահարելու բազմաթիվ մարտահրավերներ: Մեկ այլ մարտահրավեր, որ գործընկերները հաղթահարեցին,  2008թ. կոնսորցիումի կողմից մշակված վերապատրաստման մեծածավալ ձեռնարկի  լրամշակումն ու համապատասխանեցումն էր ներկա իրողություններին և տարբեր թիրախ խմբերի՝ փախստականների, ոստիկանության, լրագրողների, հասարակական առողջության մասնագետների պահանջմունքներին: Այդ գործում մեծ նշանակություն ունեցավ տարբեր ոլորտներում քաղաքականության վրա գենդերի և գենդերային բռնության ազդեցության վերաբերյալ կուտակած փորձը:

ՄԶՄԿ զարգացրել է գենդերային բռնության հարցերում մասնագետների մի կուռ ցանց, որը ներառում է քաղաքական գործիչներին, քաղծառայողներին, փորձագետներին և ողջ քաղաքացիական հասարակությունը: Ծրագրի շրջանակներում հնարավոր է դարձել միավորել այս բնագավառում ակտիվ կազմակերպությունների փորձագիտական ներուժը: Ծրագրի ուղղակի շահառուներ են հանդիսացել ՀԿ-ների, կրթական և առողջապահական հիմնարկների, իրավապահ մարմինների, ԶԼՄ ներկայացուցիչները ողջ երկրով մեկ: Ծրագրի իրականացման գործին իրենց պատրաստակամ օժանդակությունն են ցուցաբերել բազմաթիվ այլ տեղական կազմակերպություններ,այդ թվում՝ «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ընտանիքների ասոցիացիան, Ընտանիքի և առողջության հայկական ասոցիացիան, Արտաշատի երիտասարդ ակտիվիստների կենտրոնը, Առաջնորդների դպրոցը, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, Պետական գյուղատնտեսական ակադեմիան, Երևանի պետական ճարտարագիտական համալսարան և նրանց մասնաճյուղերը ՀՀ մարզերում, Երևանի պետական բժշկական համալսարանը, Հայբուսակ ինստիտուտը, Սյունիքի ինստիտուտը, Գորիսի պետական համալսարանը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը, Երևանի հյուսիսային համալսարանը, Երևանի պետական լեզվաբանական համալսարանը, Եղեգնաձորի պետական քոլեջը, Վայքի քոլեջը, Գորիսի ուսուցիչների ակումբը, Գորիսի անգլերենի ուսուցման կենտրոնը, մի շարք ավագ դպրոցներ Կապանում, Վայքում, Վանաձորում, Գյումրիում և Երևանում, Հայկական էլեկտրական ցանցեր ընկերությունը, նախագծային ընկերությունները, Գորիսի, Վայքի և Կապանի քաղաքապետարանները, Հայ Առաքելական եկեղեցին: Անգնահատելի է եղել փախստականների հիմնախնդիրներով զբաղվող տեղական ակտիվ ՀԿ-ների հետ համագործակցությունը փախստականներին վերապատրաստման դասընթացներում ներգրավելու հարցում: Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզպետարանները մեծապես օժանդակել են առավելապես ադրբեջանից բռնագաղթած բնակչությամբ տեղական համայնքներն ընտրելու և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ներգրավելու հարցում: Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես Առողջապահության վարչությունը, օժանդակել է առողջապահության ոլորտի աշխատակիցներին ներգրավելու հարցում: ՀՀ Ոստիկանությունը ապահովել է ոստիկանների մասնակցությունը և տրամադրել խորհրդատվություն լսարանի յուրահատուկ կարիքները թիրախավորելու և առանձնահատկությունները հաշվի առնելու հարցերում: ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՀ Առողջապահության նախարարության մասնագետների կողմից ոստիկանության և առողջապահության պատասխանատու ծառայողներին հաղորդվել են գենդերային բռնությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի, բռնության զոհերի բացահայտման և նրանց հետ աշխատանքի կիարառական հմտություններ: ՄԶՄԿ և գործընկերների կողմից իրականացվող ծրագիրն անմիջական կապի մեջ է գտնվել գենդերի և գենդերային բռնության հարցերով զբաղվող ցանցերի հետ և հիմնվել է այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի կանանց զարգացման հիմնադրամի մասնագիտական փորձառության վրա:

 


 

Լուսանկարներ

GBV-01.JPG
GBV-02.JPG
GBV-03.JPG
GBV-04.JPG
GBV-05.JPG

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։