ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Տարածաշրջանային համագործակցություն` մի՞ֆ, թե իրականություն

19.05.2004

Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության արդի մակարդակի վերաբերյալ գնահատականը կարծես միանշանակ է. եռակողմ հարաբերություններում լուրջ զարգացումներ չեն արձանագրվել, սակայն արձանագրվում են զուգահեռ զարգացումներ միջազգային ամենատարբեր ծրագրերի համատեքստում: Այդ են վկայում Սևծովյան համագործակցությունը, Տրասեկայի և Ինոգեյթի շրջանակներում զարգացումները, Եվրաինտեգրացումը և երեք պետությունների առանձին-առանձին ինտեգրումը միջազգային կառույցներին: ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները կարծես հռչակագրային բնույթ են կրում, իսկ երկկողմ և եռակողմ ծրագրերը (Հայաստան-Ռուսաստան, Իրան-Հունաստան-Հայաստան, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան, և այլն) ընդհանուր առմամբ նպաստում են տարածաշրջանի զարգացմանը, և, միաժամանակ, պարունակում են որոշակի քաղաքական ենթատեքստեր:

Աշխարհաքաղաքական այժմյան միջավայրը, որով կարող են պայմանավորվել Հարավկովկասյան երկրների հետագա գործողությունները, կարելի է բնութագրել հետևյալ կերպ.

  1. Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայությունը դեռևս երկար կմնա և հաղորդակցության ամենատարբեր ուղիների բաց լինելու համար անընդհատ կավելանա արևմտյան /մասնավորապես ամերիկյան/ ճնշումը,
  2. Վրաստանում ԱՄՆ-ի դերը մեծանում է և տարածաշրջանի զարգացման լոկոմոտիվի գործառույթը կարծես մնում է Վրաստանին,
  3. Ռուսաստանը հաստատապես կորցնում է իր դերը Հարավային Կովկասում,
  4. Եվրամիության և ՆԱՏՕ-ի ընդլայնումը փոխեց մեր տարածաշրջանի դերը, և տարածաշրջանի հանդեպ առկա վերաբերմունքը նույնպես որակապես կարող է փոխվել:

Այս պարագայում անորոշության մեջ է մնացել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դերակատարումը: Լինելով փոքր և թույլ տարածաշրջանª դժվար թե զարգացած աշխարհի կողմից մեր երկրները դիտարկվեն առանձին-առանձին: Հետևաբար մոտ ապագայում հարկ կլինի վերջնականապես կողմնորոշվել և մասը կազմել կա՜մ Կասպյան, կա՜մ Սևծովյան տարածաշրջանների, կա՜մ Միջին Արևելքի և կամ մեկ այլ միավորման:

Տնտեսական դաշտում զարգացումներն ակնառու են բոլոր երեք հանրապետությունների համար: Թերևս գլոբալիզացիայի ընձեռած հնարավորությունների հաշվին ենք կարողանում նման տնտեսական զարգացումներ արձանագրել այսօր, սակայն փաստ է նաև, որ մեկուսացված զարգացումը հղի է հետագա խնդիրներով:

Հարավային Կովկասի ինտեգրացիոն գործընթացների համար մի շարք խոչընդոտող համարվող գործոններ իրականում կարող են նպաստավոր լինել այդ գործընթացների և դրանցում Հայաստանի դերի համար.

  1. Աբխազական և Օսեթական խնդիրները, դրանց շուրջ առկա ռուսական գործոնով պայմանավորված, կարող են դրդել արևմուտքին ուժեղացնելու ճնշումը դեպի հարավկովկասյան համագործակցության խթանում,
  2. Իրանի նկատմամբ արևմուտքի բացասական վերաբերմունքը Հարավային Կովկասը` որպես միջանցք, դարձնում է հրապուրիչ:

Այն, որ ԼՂՀ հակամարտության լուծումը կբերի տարածաշրջանային համագործակցության կամ, որ տարածաշրջանային համագործակցությունը կբերի հակամարտության լուծման, իրականում միֆեր են. դրանք փոխկապակացված են, և շատ այլ գործոններից է կախված տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հաստատումը:

Իրականում Ղարաբաղյան խնդիրն այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում կարող է կորցնել իր խոչընդոտող դերը տարածաշրջանային հարատապ խնդիրների շար­քում և ինտեգրացիոն գործընթացները կարող են շրջանցել Ղարաբաղի խնդիրը, որի լուծումը ԱՄՆ ճնշման տակ կարող է առժամանակ հետաձգվել: 

Ղարաբաղյան խնդրի հնարավոր լուծումների քննարկման գործընթացներում հաճախ է շոշափվում Հայաստանում և Ադրբեջանում գոյություն ունեցող հասարակական կարծիքի գործոնը, որը նաև հանդիսանում է հանիրավի շահարկման առարկա: Միևնույն ժամանակ պարզ չէ, թե ինչպես են տարբեր գործիչներ մեջբերում հասարակական կարծիքն այն դեպքում, երբ ո’չ Հայաստանում, ո’չ Ադրբեջանում Ղարաբաղյան խնդրի շուրջ հասարակական կարծիքի լայնամասշտաբ ու անաչառ ուսումնասիրություն երբևէ  չի իրականացվել: Մինչդեռ դա կարող է չափազանց կարևոր դեր ունենալ այս փուլում:

Այսօր տարածաշրջանի հետագա զարգացման բանալին Հարավկովկասյան երկրների ներքաղաքական իրավիճակն է, քանզի արտաքին ուժերը միշտ լինելու են առավել պրագմատիկ` հնարավորություն ընձեռնելով անել միայն այն, ինչին պատրաստ ենք մենք: Ավելին, Հարավային Կովկասի ինտեգրացիոն գործընթացների համար մի շարք խոչըն­դոտող համարվող գործոններ իրականում կորող են նպաստավոր լինել այդ գործընթացների և դրանցում Հայաստանի դերի համար.

  1. Վրաստանին առավել նվազ ուշադրություն է ընձեռվել, մինչդեռ այն կարող է օգտակար կապող օղակի դեր կատարել Հարավային Կովկասում,
  2. Երկրների էլիտաները պատրաստ չեն առկա տարածաշրջանային խնդիրներին լուծումներ տալու (իրական զիջումների գնալու), ուստի կարգավորման գործընթացում պետք է ընդգրկվեն այլ, թերևս ավելի ազատ ու կարող օղակներ
  3. Տարածաշրջանի հետագա զարգացման և համագործակցության, այդ թվում հակամարտությունների կարգավորման, արտաքին բանակցություններին զուգահեռ համահավասար կարևորվում են ներքին բանակցությունները (ներպետական հասարակական-քաղաքական քննարկումներ ամենատարբեր ֆորմատներով): Էլիտայի, քաղաքական այլ ուժերի և հասարակության շահերի միավորումը հնարավոր է միայն այս ճանապարհով:

Համառոտագիրը մշակված է ՄԶՄԿ մայիսի 19-ին «Տարածաշրջանային համագործակցություն` միֆ, թե՞ իրականություն» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, մամուլի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։