ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հակաահաբեկչություն, իրական քաղաքականություն եվ մարդու իրավունքներ. միջազգային կոալիցիաներին Հայաստանի մասնակցության երկընտրանքը

12.10.2004

Ակնհայտ է` ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանը չի կարող իր տեղը չունենալ: Եթե հակաահա­բեկչական քաղաքականության առանձին ուղղություններում մեր երկրի կողմից քայլեր ձեռնարկվել են, ապա միջազգային կոալիցիաներին, մասնավորապես Իրաքում ընթացող գործըն­թացներին, Հա­յաս­տանի ուղղակի մասնակցությունը լուրջ մտորելու թեմա է: Մի բան պարզ է.  2 մարդ ուղարկել, 30, 50, թե հարյուրներ` կարևոր չէ: Քայլն ազդակ է:  

Նախաձեռնությունը հստակ է.

Հայաստանը չի ցանկանում մասնակցել Իրաքի պատերազմին, Հայաստանը ցանկություն է հայտնում մասնակցել լոկ Իրաքի վերականգնմանը, ինչի համար պատրաստ է ուղարկել բժիշկներ ու սակրավորներ: Փաստացիորեն քայլը կարող է ունենալ զուտ մարդասիրական կամ օգնության բնույթ: Սա կարելի է և պետք է իրոք ճիշտ ներկայացնել և՜ Հայաստանի և՜ միջազգային հանրությանը, և՜ Իրաքի հայ համայնքին: Ի վերջո մենք մեծաթիվ համայնք ունենք Իրաքում, որին պարտավոր ենք և իրավունք ունենք օգնելու: Ճիշտ մատուցելու դեպքում սա կարող է ճիշտ ընկալվել:

Մասնակցելով իրաքյան գործընթացներին` Հայաստանը կհռչակի, որ ինքը մտնում է, կամ առնվազն ցանկանում է մտնել «ակումբե, իսկ եթե դու «ակումբի» անդամ ես, ապա միշտ ունես քեզ հասանելիքը, այլապես` դուրս ես խաղից:

Մասը լինել, նշանակում է փորձ ձեռք բերել. նշանակում է նախ ինքնաստուգում, ապա` փորձ: Հայ բժիշկներն ու սակրավորները կարող են կողք կողքի աշխատել այս պահին աշխարհում լա­վագույնները համարվողների հետ, նոր փորձառություն կուտակել ու վերադառնալով` տարածել: Յու­րաքանչյուր մասնակից հետ կգա իր` սեփական պատմությամբ, իսկ պատմությունները նոր ոգի կա­րող են հաղորդել: Հայաստանը, որ զգալի համայքնի ունի Իրաքում, պիտի մշտական թարմ ու անա­չառ` սեփական տեղեկատվություն կարողանա ստանալ, այնինչ շատ հաճախ նույնիսկ Հայաս­տանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր հայրենակիցներին վերաբերող «տաք» տեղե­կատ­վության կարիք ունի և ստիպված հենվում է այլ երկրների տեղեկատվական աղբյուր­ների վրա:

Նախաձեռնությունը հստակ չէ.

Հետպատերազմական վերակառուցման մասին խոսելն անիմաստ է. պատերազմն ընթանում է, իսկական պատերազմ, որի ավարտը դեռ չի էլ նշմարվում: Թեժ պատերազմի ժամանակ մասնակցել հետպատերազմյան վերականգնմանը առնվազն անտրամաբանական է (cotradictio in adjecto): 

Վտանգի թիրախները.

  • Հայկական սփյուռքը (մոտ 20 հազար Իրաքի տարածքում, հարյուր հազարներ մյուս արա­բական երկրներում)
  • Իրաք ուղարկվող խումբը,
  • ՀՀ ողջ տարածքը:

Այս քայլը լուրջ փորձաքար է լինելու մեր երկրի համար, այն կարող է նաև տանել փակուղային իրավիճակի:

Ի տարբերություն Իրաքում գոյություն ունեցող այլ ազգային փոքրամասնությունների, հայ համայնքը բաց թիրախ է, որը ցրված լինելու պատճառով չի տիրապետում ինքնապաշպանության բնական միջոցների: Վտանգի տակ ենք դնում իրաքահայությանը, Հայաստանը, իսկ ի՞նչ ենք ակնկալում: Ո՞ր արժեքների համակարգում ենք մեզ պատկերացնում, որ այդպիսի նախաձեռնությամբ (ինքնա)հաստատման ենք ձգտում այդ համակարգում:

Հայաստանի մասնակցությունը գլխացավանք կարող է դառնալ հենց Ամերիկայի համար: Խիստ կասկածելի է, որ ԱՄՆ կողմից լուրջ ճնշում է եղել այս հարցում: Փոքր Հայաստանն իր փոքր շահերով փորձում է մտնել մեծ խաղի մեջ հանուն ինչ-որ բանի, որն իրականում մեծապես անորոշ է:

Սփյուռք. Եթե Հայաստանը չի կարողանում դրական բան անել հայկական սփյուռքի համար, ապա գոնե պիտի խուսափի առանձին գաղթօջախների կյանքը վտանգի տակ դնող քայլերից: Խնդիրը հարկ է քննարկել Հայաստան-սփյուռք հարաբերությունների համատեքստում. այդ դաշտը միայն մարզական ու մշակութային խաղերը կամ թելետոնները չեն, սփյուռքը միայն բարեկեցիկ լոսանջելեսյան համայնքը չի: Պետությունը, եթե տարբեր ծրագրերի համար օժանդակություն է ստանում իր սփյուռքից, պարտավոր է այդ նույն սփյուռքի հանդեպ նաև պատասխանատվություն ստանձնել:  Այսօր Իրանի, Սիրիայի, Լիբանանի և տարածաշրջանի մյուս պետությունների հայ համայնքները Հայաստան պետության կարիքն ունեն: Վերջերս Հայաստան տեղափոխված իրաքահայերը պնդում են, որ Իրաքի յուրաքանչյուր հայի փափագն օր առաջ հայրենիք վերադառնալն է:

Հայերն արաբական աշխարհում ունեն համագոյակցության հազվագյուտ նախադեպ: Այն վտանգելու համար լրջագույն հիմքեր են պետք:

Աշխարհաքաղաքականություն. Այսօրինակ որոշման կայացումն արվում է ոչ միայն այսօրվա համար: Դա ավելի շատ ապագային ուղղված որոշում է, որ պիտի մատնացույց անի Հայաստանի ընտրությունը, ինչպե՞ս է այս երկիրը պատկերացնում իր տեղն ու դերը, իր ուղին աշխարհում: Այսպիսի համատեքստում չի կարելի հարցին ծայրահեղական բնույթ տալ` հանգեցնել լոկ "այո"-ի կամ լոկ "ոչ"-ի, քանզի հայտնի է, որ քաղաքականությունը ծայրահեղություններ չի հանդուրժում:

Իրական քաղաքականություն. Արդյո՞ք Հայաստանն իրապես շահագրգռված է այս քայլում: Միգուցե հաշվարկը եղել է հենց այն տարբերակը, որ հարցը մերժվի ՀՀ խորհրդարանի կողմից, ինչը թույլ կտա ինչ-որ քաղաքական  խնդիրներ լուծել բոլովին այլ հարթություններում:

ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններից հետո Հայաստանի ու հայկական լոբբիի համար դեպի Սպիտակ տուն տանող որոշ դռներ փակվեցին (անշուշտ, կարելի է պնդել նաև, որ դա այդպես չէ, և բերել բազմաթիվ պատճառաբանություններ): Այսպիսի քայլը, միգուցե, նպատակ ունի դառ­նալու փակված դռներ բացելու՞ նախաձեռնություն:

Հասարակական կարծիքի պատրաստում:

Հասարակական կարծիքը Հայաստանում պատրաստ չէ այսօրինակ որոշման և… չի էլ պատրաստվում:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ նոյեմբերի 12-ին «Հակաահաբեկչություն, իրական քաղաքականություն և մարդու իրավունքներ. միջազգային կոալիցիաներին Հայաստանի մասնակցության երկընտրանքը» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, մամուլի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։