ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Տնտեսություն եւ ուժերի հաշվեկշիռ. տնտեսական միտումները Հարավային Կովկասի երկրներում

21.12.2004

Ստատուս քվո

Հայ-ադրբեջանական ճակատում արդեն շուրջ մեկ տասնամյակ շարունակվող զինադադարը երկու կողմերը յուրովի են մեկնաբանում` վերագրում հօգուտ: Իրավիճակը նպաստավոր է գնահատում հայկական կողմը. Ղարաբաղում նոր սերունդ է աճում, որ չգիտի ինչ բան է Ադրբեջանի կազմում ապրել, ի վերջո` ժամանակակից հայտանիշերով օժտված պետական նոր միավոր է կայանում, որ անպայման պիտի իր դերակատարումն ունենա հնարավոր լուծումներում: Ադրբեջանը գիտակցում է սա և անում հնարավորը դրան խոչընդոտելու համար:

Իրավիճակն իր համար նպաստավոր է գնահատում նաև Ադրբեջանը: Վերջինս տնտեսապես հզորանալու հայտ է ներկայացնում` նախ և առաջ ի հաշիվ սպասվող նավթային միլիարդների: Որքանո՞վ է ադրբեջանական հաշվարկը իրատեսական, ի՞նչ լրջությամբ է այն վերլուծվում Հայաստանում, ի՞նչ պետք է անել և ի՞նչ է արվում ընդդեմ: Մի բան պարզ է` սրանք հարցեր են, որ հաճախ չեն դառնում պատշաճ քննարկման առարկա:

Այսօր: Իսկ վա՞ղը

Տնտեսական զարգացման ընդհանրական ցուցանիշներով Հարավային Կովկասի երկրները վերջին 2-3 տարիներին դրվատանքի արժանի արդյունքներ են ցուցադրում: Եթե տասներեքամյա կուտակային զարգացումների տեսանկյունից կարելի է արձանագրել, որ Հայաստանն իր արդյունքներով իրավամբ առաջ է, նույնը սակայն դժվար է պնդել ապագա զարգացումների հնարավոր սցենարների համադրության համատեքստում: Ահա հենց այստեղ է, որ «այլ հավասար պայմաններն» իրոք սխալ է ամրագրել, և վրացական «վարդերն» ու ադրբեջանական նավթը կարող են էական դերակատարում ունենալ, իսկ  «Սփյուռք» տնտեսական գործոնն ակնհայտորեն համադրելի չէ:

Վրաստան

Զարգացման ամենատարբեր սցենարների քննարկման դեպքում հաճախ կրկնվող եզրահանգումները Վրաստանի դեպքում այլևս հետևյալն են.

  • Վրաստանը հավակնում է դառնալ մեր տարածաշրջանի ամենաարագ զարգացող պետությունը,
  • արդեն այս տարվա ամփոփագրերում կարձանագրվի կոռուպցիայի զգալի անկում Վրաստանում,
  • Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Վրաստանը ձեռք է բերել մրցակցային այնպիսի առավելություններ, որ նրա զարգացման հեռանկարներն այլևս պետք է որ չկապվեն տարանցիկ փոխադրումների, իսկ վատագույն սցենարները` շրջափակման ավարտի հետ:

Եթե Արևմուտքի քաղաքականության արդյունքում ցայսօր երեք երկրների միջև որոշակի պարիտետ էր հաստատվել, ապա այժմ այդ միտումները փոխվում են բացահայտորեն հօգուտ Վրաստանի (հատկանշական են ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առկա վերջին զարգացումները): Դա նշանակում է, որ Հայաստանին ու Ադրբեջանին մարտահրավեր է նետված` լուծել փոխադարձ խնդիրները կամ դառնալ «հետնապահներ»:

Հայաստան-Ադրբեջան

Անշրջելի ժողովրդավարություն, ուղիղ գիծ, տնտեսական վերելք… Լեգիտիմացված ժողովրդավարությունն իրոք կարևոր գործոն է, սակայն թերևս որոշիչ չէ: Հայաստանի դեպքում արժե դիտարկել ժողովրդավարություն տնտեսություն կապը, քանզի.

  • տնտեսական պարիտետի տեսանկյունից Ադրբեջանի նավթային հասույթները մոտ ապագայում համադրելի են դառնալու Հայաստանի ողջ տնտեսության ձեռքբերումներին,
  • Հայաստանը բաց տնտեսություն է, և նպատակամղված գործունեության դեպքում, ազատ տնտեսության խաղի կանոններից դուրս, մեծ գումարներ կարող են օգտագործվել ՀՀ դեմ,
  • Ադրբեջանի տնտեսությունն այսօր ապագա զարգացումների առավել կայուն հիմքեր է դնում, քանզի.
  • Ադրբեջանի տնտեսությունում կատարվող ներդրումներն ուղղված են տնտեսական աճի կամ ազատ ռեսուրսների կուտակման կարևորագույն աղբյուրին` նավթային հատվածին,
  • Հայաստանի արտաքին ներդրումների առաջնային թիրախը մեծ օբյեկտների սեփականաշնորհումն է, իսկ ներքին ուղղվածությունը` պասիվ կապիտալ շինարարությունը:

Մոտեցում

Եթե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կարող է ստատուս-քվոյի պահպանման երաշխիքը հանդիսանալ քաղաքական ու ռազմական հարթություններում, ապա երկարաժամկետ հատվածում տնտեսական հնարավորություններով պայմանավորված ուժերի հաշվեկշիռը թերևս նույնը չի մնա: Ինչ անե՞լ.

  • ապահովել ընդունվող և վերարտադրվող ժողովրդավարություն,
  • անցնել տվյալ տարվա տնտեսական աճի ծրագրային ցուցանիշների ապահովման մրցավազքից սկզբունքորեն նոր` առավել հեռանկարային և «մրցունակ» մոտեցումների:

Հայաստանի տնտեսական աճի ռազմավարական կարևորության համատեքստում շատերն առաջին հերթին մտածում են ներդրումներ ապահովելու և սփյուռքի հետ համագործակցության մասին: Թերևս երկուսն էլ այսօր տեխնոկրատական լուծումներ են, քանզի երկու դեպքում էլ խնդիրը համակարգային խոշորացույցի ներքո չի դիտարկվում: ՈՒ թե ներդրումներ ապահովելու պարագայում համակարգային մտածողությունը պահանջում է ժողովրդավարության ապահովում, և ոչ թե միայն բանակցություններ ներդրողների հետ, ապա սփյուռքի հետ տնտեսական հարաբերությունների համակարգային մոտեցումը դեռ գտնված չէ, կատարվում է տարերայնորեն` սահմանափակվելով մի քանի մեծա­հարուստների հետ բանակցություններով: Հայաստանի զարգացման «Սփյուռք» էքստերնալիտետն այժմ կարող է աշխատել միայն խեղդվելիս:

Այսօր պատերազմը ռազմի դաշտից տեղափոխվել է տեղեկատվական դաշտ: Վաղը զուտ տնտեսական ոլորտում պատերազմի սանձազերծումից խուսափելու համար անհրաժեշտ են ամբողջովին նոր մոտեցումներ, որակյալ ներդրումներ, ֆինանսատնտեսական անվտանգության ժամանակակից մեխանիզմներև այլն:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ դեկտեմբերի 21- ի «Տնտեսություն եւ ուժերի հաշվեկշիռ. տնտեսական միտումները Հարավային Կովկասի երկրներում» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, մամուլի ներկայա ցուցիչներ և այլն:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։