ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Դեպի Եվրոպական հարեւանության գործողությունների ծրագիր. «Կառավարություն ոչ կառավարական հատված» համագործակցության եզրերը

25.04.2005

«Կառավարություն ոչ կառավարական հատված» համագործակցության եզրերը

«Եվրամիությունը եվրոպական ժողովրդավարական պետությունների ընտանիք է», որտեղ նոր աշխարհակարգի ձևավորման հրամայականի ներքո մեծ տեղ է հատկացվում Հարավային Կովկասին: Ձևավորված նոր պայմաններում անվտանգության, տնտեսական և քաղաքական բազմաթիվ նոր խնդիրներ են ծագում: Այդ խնդիրները նաև Հայաստանինն են, իսկ դրանք լուծելու համար անհրաժեշտ գործողությունների ծրագրի մշակման գործընթացն արդեն իսկ մեկնարկված է:

Եվրոպան, բնականաբար, օժանդակության ձեռք է մեկնելու հիմնականում նրանց, ովքեր առավելագույն պատրաստակամություն կցուցաբերեն և վստահություն կներշնչեն խոստումների իրականացման տեսանկյունից: Այսօր մեր առջև կանգնած է իրապես «մրցունակ» ծրագիր մշակելու խնդիրը: Անշուշտ, լուծումների շարքում է տարբեր երկրների փորձից ու ընթացող բարեփոխումներից «գրագողության» տարբերակը, որով ընդամենը կապահովենք գործողությունների ծրագրի առկայություն` հույս դնելով ստանձնածի իրականացման շուրջ պատրանքի հետագա խորացման վրա: Սակայն, եթե կա կամք և կղզիացած չմնալու ցանկություն, ապա իսկապես կարիք ունենք առավել մրցունակ գործողությունների ծրագրի մշակման և իրականացման: Եվրոպական արժեքները խարսխված են համագործակցության վրա, և միջտարածաշրջանային ու հասարակություն–կառավարություն համագործակցության սկզբունքով գործողությունների ծրագրի մշակումը կարող է դառնալ մրցակցային ծրագիր ունենալու կարևոր նախապայմաններից մեկը: 

Եվրոպայի «նոր հարևանը» Հայաստա՞նն է, թե՞ լոկ ՀՀ կառավարությունը

Այսօր պետական օղակներում գործող շատ մասնագետներ իսկապես լծվել են գործողությունների ծրագրի մշակման կարևորագույն գործընթացին: Նվազագույն պահանջը, որ դնում է նոր հարևանների քաղաքականությունը, այն է, որ ծրագիրը պետք է մշակվի հնարավորինս ներկայացուցչական մի մարմնի կողմից: Սակայն արդյո՞ք դա զուտ պետական գործառույթ է: Այդ դեպքում արդյո՞ք ՀՀ կառավարությունը պատրաստ է իր դուռը բացել այս հարցում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների առաջ, թե փակ դռների քաղաքականության կողմնակիցներն առավել շատ կգտնվեն: Սա հռետորական հարց չէ և ոչ էլ հատվածային շահի խնդիր: Խոսքը, պարզապես, վերաբերում է նույն` փոխադարձ օգուտների խնդրին, որոնց գիտակցումը առավելագույնս կնպաստի Հայաստանի գործողությունների ծրագրի թե՜ մշակմանը և թե՜ հետագայում դրա շուրջ պարտականությունների ստանձմանն ու իրագործմանը: 

Համագործակցություն. պատրա՞նք, թե՞ իրական հնարավորություն

Հասարակական հատվածի ակտիվիստները տեսնում են համագործակցության առավելագույն մակարդակ: Նրանք քաջածանոթ են չարչրկված համագործակցության «կեղծանմանակային» գործընթացներին և այս հարցում նման մտավախության հիմքեր ունեն: Ոչ կառավարական հատվածը պատրաստակամություն է հայտնում իր լուման ունենալու գործողությունների ծրագրի մշակման բոլոր փուլերում: Պաշտոնական մոտեցումն այս հարցում դեռևս սաղմնավորման փուլում է. մի կողմից առկա է համագործակցության ցանկություն և դրա օգուտների գիտակցում, մյուս կողմից` գործընթացի նկատմամբ ուղղակի վերահսկողության կորստի մտավախություն:

Այնուամենայնիվ անհրաժեշտ է արձանագրել.

  • թե՜ հասարակությունում և թե՜ պետական օղակներում բոլորը չէ, որ իրազեկ են Եվրոպայի հետ առավել բարձր մակարդակի համագործակցության օգուտների ու հնարավորությունների մասին,
  • մինչդեռ գործընթացն իրոք գերակայող նշանակություն ունի, սակայն գործն արագ և առանց ավելորդ «գլխացավանքների» ավարտելու ցանկությունը, թերևս, կարող է իրագործվել միայն որակի զոհաբերման հաշվին,
  • նախկինում ստանձնած պարտավորությունների իրագործումը նույնպես ազդելու է այս գործընթացի վրա:

Մինչդեռ պետք է հաշվի առնել նաև, որ.

  • «նոր հարևանների» միջև լինելու է խիստ անհատական մոտեցում և նրանց միջև մեծ մրցակցություն,
  • Եվրամիության կողմից Հայաստանի հետ համագործակցության աստիճանը հիմնվելու է իրական և ոչ թե պատրանքային գործընթացների վրա,
  • նախկինում ստանձնած պարտավորությունները ներառում են թե՜ դրական և թե՜ բացասական ներուժ: Օրինակ, որոշիչ նշանակություն կարող են ունենալ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունները:

Եվրոպայի նոր հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրում չպետք է անտեսել «թեժ» թեմաների առկայությունը: Ժամանակն է, որ իսկապես համատեղ ուժերով փորձ արվի քննարկման առարկա դարձնել ցանկացած թեժ թեմա ու լուրջ խնդիր: Խոստումներն առավել հեշտ կլինի կյանքի կոչել, եթե հասարակությունն իր մասնաբաժինն ունենա դրանց մշակման գործընթացում: Համագործակցության համար եզրագծված սկզբունքները հետևյալն են.

  • ռեսուրսների և հնարավորությունների համադրում ծրագրի նախապատրաստման բոլոր փուլերում` տարբեր ձևաչափերով,
  • գործուն և իրական հետադարձ կապի ապահովում,
  • թափանցիկություն և լայն համագործակցություն ԶԼՄ-ների հետ,
  • իրազեկության և տեղեկացվածության բարձրացում. հասարակությունը պետք է հստակ ճանաչի պարտավորությունները, գիտակցի նպատակներն ու իր շահը,
  • եվրոպայաբնակ սփյուռքի գործուն ներգրավում:

Ի վերջո, դեպի Եվրոպա ճանապարհը հասարակական պահանջարկի և նախաձեռնությունների ձևավոր­ման ճանապարհն է:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ ապրիլի 11-ին «Եվրոպական հարևանության քաղաքականություն. ազգային զեկույցից դեպի գործողությունների ծրագիր: Ո՞րոնք են պետություն հասարակական հատված համագործակցության եզրերը» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, մամուլի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։