ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Եվրոպական հարևանության քաղաքականություն և անվտանգություն

22.03.2006

Ս.թ. մարտի 6-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի (ԵՀՔ ԳԾ) շուրջ ՀՀ և ԵՄ բանակցությունների երկրորդ փուլը: Բանակցությունների մասնակիցների կարծիքով դրանք անցել են բավականաչափ արդյունավետ, և այժմ ամփոփվում են այս փուլի արդյունքները` նոր խմբագրությամբ տեքստը ԵՄ ուղարկելու համար: Խնդիրներ բանակցային սեղանին անշուշտ դեռ կան. դրանք կապվում են թե՜ ԵՄ անդամակցությունն իբրև վերջնանպատակ ամրագրելու, թե՜ գործողությունների ծրագրի ժամկետների, թե՜ ՀԱԷԿ-ի և թե՜ այլ հարցերի շուրջ: Այստեղ կարելի է բազմաթիվ փաստարկնել բերել, պնդել թե այսօր հռչակագրերից, իմիտացիաներից իրականությանն անցնելու լուրջ խնդիր կա, թե պետք չէ սպասել, որ Եվրոպան նախաձեռնող կլինի ավելին, քան պետք է, այլ հենց մենք պիտի նախաձեռնող լինենք, թե Հայաստանն ատոմակայանով և առանց` լրիվ տարբեր աշխարհաքաղաքական գործոններ են և այլն, և այլն: Սակայն բանակցային սեղանին մնացած հարցերի շուրջ մեզանում արդեն իսկ բավականաչափ խոսվել է, իսկ բանակցություններին մասնակցող հայկական խմբի կողմից դրանք, կարծես, մշակվում են ամենայն խորությամբ:

Խնդիրն իրականում բոլորովին այլ հարթության վրա է կարծես: Մի բան ակնհայտ է` հարկ է նախ և առաջ ԵՀՔ ԳԾ-ն դիտարկել որպես քաղաքական հայտարարություն, որով երկիրը հռչակում է իր տեղն ու դերը, իր առաջնահերթությունները առաջիկա ժամանակահատվածի համար: Այս տեսանկյունից կարևորվում է, թե որն է այդ հռչակագրի մեխը, ինչ նպատակ է հռչակում երկիրը և, ի վերջո, հարկ է հասկանալ, թե ինչ շահերով է նա ուղղորդվում: Իսկ թե որոնք են եվրոպացիների շահերը և որոնք մերը` առաջին հայացքից կարող են ակնառու չլինել:

Ի՞նչ են նրանք ուզում

Եվրամիության շահը հստակ է. այն ամրագրված է մի շարք պաշտոնական փաստաթղթերում, ինչպես նաև բազմիցս հնչել է ԵՄ պաշտոնյաների կողմից արված քաղաքական հայտարարություններում և ելույթներում: Եվրոպական հարևանության քաղաքականության տիրույթում առանձնահատուկ տեղ է գրավում Եվրոպական անվտանգության ռազմավարությունը, որն ըստ էության ուղղորդում և ուրվագծում է այդ քաղաքականության մեջ ամրագրված անվտանգության գրեթե բոլոր դրույթներըª անդրադարձ կատարելով նաև Կովկասին առնչվող խնդիրներին: Չպետք է մոռանալ, որ ԵՀՔ ծրագրի հիմքում ընկած է հենց անվտանգության գործոնը, իսկ Եվրամիության կողմից նոր հարևանները դիտարկվում են որպես անվտանգության և կայունության գոտի: Պարզ ասած Եվրոպան, սեփական անվտանգության հարթությունից ելնելով, ցանկանում է ունենալ կայուն, կանխատեսելի և քիչ թե շատ եվրոպական արժեքներով առաջնորդվող հարևաններ: Սա իսկապես հասկանալի է և տրամաբանական:

Ինչ ենք մե՞նք ուզում

Անվտանգության տեսանկյունից մեր շահը կարծես դեռ ձևակերպված չէ, համենայն դեպս պաշտոնապես ամրագրված չէ: Ըստ էության Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերն իրենց վերջնական պատասխանը կարող են ստանալ Հայաստանի անվտանգության հայեցակարգն օրենսդրորեն ամրագրելուց հետո: Այսինքն առնվազն մեկուկես տարվա ճանապարհ կա մինչև մեր շահերի հստակ ձևակերպումը, մինչդեռ ԵՀՔ ԳԾ բանակցությունները տեղի են ունենում այսօր: Հետևաբար մենք խնդիր ունենք օգտագործելու այս գործիքը ևս մեր անվտանգության խնդիրներն առաջ տանելու համար:

Մենք, չգիտես ինչու, միշտ պետական շահը բխեցնում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրից, մինչդեռ հենց նույն ԼՂ խնդրի կարգավորման արդյունավետության տեսանկյունից այդպես չպետք է լիներ: Հայաստանն ունի ուրույն անվտանգության խնդիրներ, որոնց պետք չէ քաղաքական օրակարգում ստորադրյալ դիրք տալ: Այս առումով, գործողությունների ծրագրում հետագա բանակցային փուլերում Հայաստանի շահերից է բխում հետևյալ խնդիրները.

ԼՂ հակամարտություն. ԵՀՔ ԳԾ դրույթներում առանձին հստակ շեշտադրումներով պետք է որոշակի քայլեր ուրվագծել, որոնք առավել շատ երաշխիքներ կապահովեն պատերազմի չվերսկսման և խնդրի բանակցային լուծման համար,

մեկուսացում. Եթե Եվրամիությունը ձգտում է իրեն կայունության և անվտանգության գոտի ապահովել, ապա Հայաստանի մեկուսացման խնդիրը պետք է որ մտահոգի ոչ միայն Հայաստանին, այլև Եվրոպային` իր անվտանգության տեսանկյունից: Այս խնդիրը ևս կարող է նույն փաստաթղթի մեջ տեղ ունենալ,

մշակութային անվտանգություն. հարևան երկրներում հայկական մշակույթի ոչնչացման քաղաքականությունը հարված է հայ ինքնությանըª Հայաստանի անվտանգությանը: Նույնը կարելի է ասել ցանկացած մշակույթի համար: Ուստի Եվրամիությունից պետք է ակնկալել մշակութային անվտանգության ապահովմանն ուղղված քայլեր, մասնավորապես ԵՀՔ ԳԾ շրջանակներում,

քսենաֆոբիա. Այս երևույթը շարունակում է մնալ աշխարհի հիմնախնդիրներից մեկը, որը մենք զգում ենք հիմնականում տարածվող արմենաֆոբիայի տեսքով: Այս հարցում Եվրամիության և Հայաստանի միջև նույնպես առկա են համատեղ շահեր, հետևաբար անհրաժեշտ է նախանշել դրա վերացմանն ուղղված մի շարք գործողություններ:

Աջ և ձախ ձեռքերի երկվությունը

Միևնույն ժամանակ այսօր շրջանառության մեջ է «Հայաստանի անվտանգության ուղենիշներ» փաստաթուղթը, որ հավակնում է դառնալ ՀՀ ազգային անվտանգության ապագա հայեցակարգի հիմքը: Չփորձելով քննության առնել այդ փաստաթղթի ուժեղ և թույլ կեղմերը, առանձնացնենք ԵՀՔ քննարկումների համատեքստում հիշարժան երկու հիմնական դրույթ.

1. փաստաթղթում արձանագրվում է, որ Հայաստանը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին,

2. փաստաթուղթը որևէ կերպ չի ամրագրում, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Եվրամիությանը:

Միթե՞ ավելի բնական չէր լինի, որ առաջին դեպքում գոնե պարզապես լռեինք, չամրագրեինք վերջնանպատակ, իսկ երկրորդ դեպքում` Եվրամիությանն անդամակցելը հռչակեինք որպես նպատակ: Չէ՞ որ կյանքն իրականում շատ ավելի անկանխատեսելի է և նախանձախնդիր` ճկունության ավելի մեծ հնարավորությունների հանդեպ:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2006թ-ի մարտի 22-ին կայացած` «ԵՀՔ ԳԾ բանակցությունների արդի փուլը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման դեպարտամենտի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։