ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Մամուլը եւ կոռուպցիայի դեմ պայքարը

12.04.2006

Ընկալումների խաչմերուկում

Գաղտնիք չէ, որ մամուլի անդրադարձները կոռուպցիոն դրսևորումներին ոչ-միանշանակորեն են ընկալվում հասարակության կողմից: Ոմանք դա ընկալում են որպես ինչ-որ մեկի «գլխին սարքելու» գործընթաց, ոմանք` որպես քաղաքական պատվեր, ոմանք վստահ են, որ լուսաբանումն ու փաստերն անհետևանք կմնան: Կան այնպիսիք, ովքեր ուրախանում են մամուլի կողմից ցուցաբերած խիզախությամբ, ոմանք դիտարկում են որպես հերթական ծրագրի կամ գրանտի շրջանակում իրականացվող անարդյունավետ միջոցառում, իսկ ոմանք էլ ընկալում են որպես կոռուպցիայի դեմ պայքարի կեղծանմանակման տարրերից մեկը: Ո՞րն է ի վերջո մամուլի դերը կոռուպցիայի դեմ պայքարում:

Փորձագիտական կարծիքը, ինտուիցիան, սեփական անզորության զգացումը և, ի վերջո, թաքնված պոպուլիզը նույն միտքն են հուշումª «մամուլի դերը չափազանց կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում»: Հոռետեսները կպնդեն, որ ինչ էլ մամուլն անի, արդյունքը տեսանելի չի լինելու. անիմաստ տեղը կտուժեն անհատները, լրագրողները…

Թերևս չենք սխալվի, եթե պնդենք, թե կոռուպցիայի երկու կողմում էլ գերազանցապես պրագմատիկներ են, իսկ պրագմատիկների համար ճշմարտությունն այն է, ինչը գործում է: Իսկ գործում է կոռուպցիան, այն կա ամենուր, արդյունավետ է, հարմար, դյուրին: Պրագմատիկը մամուլի դերի մասին կարող է հետևյալ հստակ պատկերացումները կազմել.

  • ես կարող եմ տեղեկատվությունը թաքցնել մամուլից,
  • ես շատ փոքր եմ, որ մամուլն ինձնով զբաղվի,
  • ինձ վնասելով` մամուլը կվնասի առավել ուժեղներին նույնպես, իսկ այդ քայլին նա չի գնա,
  • մամուլին նույնպես կարելի է կաշառել,
  • մամուլն ազատ չէ, կառավարելի է, պետք է պարզապես իմանալ, թե կառավարման թելերն ուր են տանում,
  • լրագրողը նույնպես մարդ է, իսկ մարդը կորցնելու բաներ ունի իր կյանքում, ունի նաև սեփական կարիքներ ու շահեր, և այլն:

Հասարակական պահանջարկ

Ընդունված է, որ մամուլը ներկայացնում է այն, ինչի հանդեպ հանրային պահանջ ու հետաքրքրություն կա: Գուցեև ամեն ինչ չէ, որ Հայաստանում այս հենքով է հրամցվում, սակայն կոռուպցիայի թեմային առնչվող նյութերի հանդեպ, կարծես, իրոք հանրային պահանջարկ չկա: Այն, որ Հայաստանի հասարակությունը բևեռացված է, և մեկ կողմի մասին «վատ բաներ» լսելիս, կարդալիս ու տեսնելիս մյուս կողմը հաճույք է ստանում, փաստ է: Բայց այդ «հաճույքը» դժվարությամբ կարելի է հանրային պահանջ կոչել: Պատրա՞ստ է այսօր հասարակությունը պասիվ դիտորդի դերից ակտիվ գործողի դեր ստանձնել: Արդյո՞ք կա գիտակցում, որ լրագրողը, երբ կոռուպցիայի որևէ դեպք է լուսաբանում, անխուսափելիորեն կրում է նաև որոշակի ռիսկեր: Դժվար է մանշանակ պատասխանել: Մի բան, թերևս, հաստատ կարելի է գուշակել. դժվար թե այսօրվա հասարակությունը, հենց թեկուզ կազմակերպված չլինելու պատճառով, թևութիկունք կանգնի խիզախ լրագրողին, պաշտպանի ոչ միայն նրա հիմնարար իրավունքները, այլև լրագրողական կարիերան:

Արատավոր շրջանն ու ելքերի փնտրտուքը

Հասարակությունը թույլ է և ակնկալում է մամուլի աջակցությունը: Լրագրողները ցանկանում են զգալ հասարակության պաշտպանությունն իրենց թիկունքին, բայց չեն զգում: Իսկ հասարակությունը թույլ է, որ պաշտպան կանգնի լրագրողներին: Նման դեպքերում փոխադարձ օգնությունն է դառնում ինքնահզորացման ուղին: Կոռուպցիայի դեմ պայքարում արհեստական միասնություն լրագրողների ու հասարակության այլ շերտերի միջև անհնար է: Փոքրիկ քայլեր և հաջողություններ, փոխադարձ վստահության քայլ առ քայլ հաստատում. ահա մի դեղատոմս, որ այս պահին ամենահարմարն ու հնարավորն է թվում: Մի բան միանշանակ է. կոռուպցիայի նման բարդ երևույթի դեմ պայքարը չի կարող լինել հընթացս, ինչպես նաև չի կարող լինել խիստ պլանավորված ու դերաբաշխված: Անհրաժեշտ քայլերի շարքում են.

  • փորձագետների ու լրագրողների համագործակցությունը,
  • լրագրողների առնվազն ֆինանական ազատության որոշակի աստիճան ապահովող պայմանների ստեղծումը,
  • լրագրողության, հետաքննության և հետազոտության տարրերի համադրում ու նոր մեթոդների յուրացումն ու կիրառումը,
  • գործընթացի մեջ հեռուստատեսության, ռադիոյի ու թերթերի, ինչպես նաև քաղաքացիական ինստիտուտների ինստիտուցիոնալ մասնակցության ապահովումը,
  • կառավարության և քաղաքական ուժերի կողմից հայտարարություն-ազդակը պրագմատիկների համար. «մամուլը զբաղվելու է այս խնդիրներով, եղեք պատրաստ ու զգոն»:
  • Իսկ խնդիրներն իրոք շատ են: Նշենք մի քանիսը.

  • կոռուպցիայի մասին ցանկացած խոսակցություն ի վերջո ընդհանրացվում և ագրեգացվում է ողջ դաշտի մակարդակով և մտնում փակուղի, քանի որ մշակված չեն անգամ դրա մասին երկխոսություն ծավալելու տեխնիկական միջոցները,
  • խնդիրը չափազանց փակ է և դրա շուրջ լրագրողի հետ կիսվելու թաքնված վախ գոյություն ունի,
  • կոնկրետ դեպքերի շուրջ հետաքննություն անցկացնելուց մեկ քայլ առաջ գնալու` խորը վերլուծություններ կատարելու ունակությունների ու փորձի պակասը, խնդիրը մարդկանցից տարանջատելու անկարողությունը,
  • ստվերը ինքնին մեծ է մամուլում, իսկ դա կոռուպցիոն թելերով կապվում է հայկական «հիերարխիկ» իրականության հետ,
  • տարբեր ծրագրերի արդյունավետությունը մնում է ցածր մակարդակի վրա և նույնիսկ օտար պետությունների դրամաշնորհային որոշ ծրագրեր անհասկանալիորեն «խույս են» տալիս արդյունավետորեն աշխատող լրատվական կազմակերպություններից,
  • մարզային լրատվամիջոցներն այսօր ավելի մեծ չափով են զուրկ ազատության պատշաճ մակարդակից,
  • տնտեսությունն ինքնին լինելով կոռումպացված, լրատվամիջոցներին տնտեսական (գովազդային) կախվածության մեջ է դնում:
  • Թվում է` խնդիրների այս շարքը հնարավոր է էջերով շարունակել: Իսկ լուծումներն ուշանում են:


    Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2006թ-ի ապրիլի 13-ին կայացած` «Մամուլի դերը կոռուպցիոն դեմ պայքարի մոնիտորինգի և վերլուծության հարցում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, մամուլի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Բրիտանական խորհրդի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։