ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Եվրոպական հարեւանության քաղաքականություն. թղթից անցնելով գործի

16.04.2006

Ս.թ. մայիսի 3-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի (ԵՀՔ ԳԾ) շուրջ ՀՀ և ԵՄ բանակցությունների երրորդ փուլը: Հայաստանի պատվիրակության անդամների կարծիքով այս փուլով գուցե հնարավոր լինի ավարտել ամբողջ գործընթացը, քանզի չեն մնացել հարցեր, որոնց հնարավոր չի լինի հետամուտ լինել և չլուծել: Ներկայում լուծումներ են ստացել լրացուցիչ քննարկումներ պահանջող այն խնդիրները, որոնք մնացել էին բանակցությունների երկրորդ փուլից հետո:

Եվ այսպես, վերջնամշակման և հաստատման փուլ է մտնում մի փաստաթուղթ, որով Հայաստանը մոտակա 5 տարիների համար ստանձնում է հստակ պարտավորվածություն հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտների առնչվող կարևորագույն հարցերում ուղղորդվել եվրաչափանիշներով և իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք Հայաստանը կմոտեցնեն Եվրոպային կամ, ավելի շուտ, հանրային կյանքի խաղի կանոնները կհամապատասխանեցնեն եվրոպականին:

Հայաստանը մաս է Եվրոպայի` փաստորեն սա ամենաբարձր քաղաքական հայտարարության տեսքով արդեն հստակ ամրագրված քաղաքական իրողություն է: Իսկ սա իրապես լուրջ է ու նկատելիորեն փոխում է Հայաստանի Հանրապետության տեղը երկրների` միջազգային արժեքային համակարգում:

Համագործակցության հաջողված օրինակ

ԵՀՔ ԳԾ շուրջ քննարկումները բավականին տևական էին: Ելնելով բանակցությունների ոչ հրապարակային բնույթից` դրանց մանրամասները և անգամ բուն քննարկվող փաստաթուղթը գաղտնի էին պահվում հանրությունից: Այնուամենայնիվ, այս գործընթացի շրջանակներում ՀՀ ԱԳՆ համագործակցությունը հասարակական հատվածի հետ իսկապես արդյունավետ պիտի համարել: Դժվար է ասել, թե որքանով օգտակար եղան հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հարցադրումներն ու արված առաջարկությունները բանակցություններին մասնակցող հայկական պատվիրակության համար, սակայն մի բան ակնհայտ է. առկա սահմանափակումների պայմաններում ցուցադրելով համագործակցելու անկեղծ պատրաստակամություն` դեռևս բանակցային փուլում ՀՀ արտաքին քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունն ի դեմս հասարակական կազմակերպությունների ձեռք բերեց ԵՀՔ ԳԾ իրականացման ակնկալվող գործընթացում պատրաստակամ գործընկերներ: Սա իսկապես ձեռքբերում է, ինչն իր պտուղները դեռ ապագայում է տալու:

ԵՀՔ ԳԾ իրականացման մարտահրավերները

Այպիսով, ԵՀՔ ԳԾ-ն արտաքին քաղաքականության հարթությունից տեղափոխվում է ներքին քաղաքականության հարթություն: Հայաստան - Եվրամիություն արտաքին, փակ,սկզբունքային բանակցություններն ավարտվում են` ազդարարելով ներքին, բաց բանակցությունների իրականացման անհրաժեշտությունը: Հարցականը մեկն է, արդյո՞ք նույնքան սկզբունքային կլինեն ներքին բանակցություններն ու նույնչափ հետևողական` դրանց հանդեպ մոտեցումը:

Նախ, ակնհայտ է, որ հասունացել է պահը հանրության հետ լուրջ ու համակարգված աշխատանքի, որպեսզի հնարավոր լինի հասնել այն բանին, որ ի դեմս մեր հասարակության ձևավորենք եվրաինտեգրման կարևորագույն գործընթացի համոզված հետևորդ և հզոր հենարան:

Երկրորդ, հասցեական աշխատանքի կարիք է առաջանալու նաև այն ինստիտուտների ու իրողությունների շուրջ, որոնք, չվերափոխվելու դեպքում, ակնհայտորեն խոչընդոտելու են ԵՀՔ ԳԾ իրականացմանը: Այդպիսիք մեզանում քիչ չեն և դրանց մասին անընդհատ խոսվում է գրեթե բոլոր ատյաններում և ամբիոններից. անառողջ մրցակցություն, ոչ լիարժեք ընտրություններ, կոռուպցիա և այլն: Այստեղ ավելանում են նաև անգործությունը կամ անարդյունավետ գործունեությունն այն բոլոր ինստիտուտների, որոնք կոչված են ապահովել (նպաստել) Հայաստանում ժողովրդավարության ու ազատ մրցակցային տնտեսության կայացումը: Թեպետ ԵՀՔ ԳԾ-ն կլինի Հայաստանի կողմից ստորագրված փաստաթուղթ, դա դեռ չի նշանակում, որ ներքին բոլոր դերակատարներն անվերապահորեն կընդունեն այն: Այն դեռ պետք է ներքին բանակցությունների փուլով անցնի և համընդունելի դառնա:

Ո՜չ Եվրամիության հետ բանակցող հայկական թիմը և ո՜չ էլ ՀՀ կառավարությունն է այն մարմինը, որ ԵՀՔ ԳԾ-ի սեփականատերն ու առաջ տանողն է լինելու (ներքին բանակցողը): Ամրագրված դրույթները բխում են Հայաստանի շահերից և այդ դրույթներին կողմնակից ցանկացած ուժ իր լուման պիտի ունենա այս գործում: Այս առումով կարևորվում է բաց, թափանցիկ գործընթացի ապահովումը, որտեղ կրկին էական դերակատարում կարող են ունենալ մամուլն ու հասարակական կազմակերպությունները:

Անհատական, հատվածական շահերը միշտ բերելու են կրկնակի ստանդարտների և տուժողը լինելու է ընդհանուր շահը` Հայաստանի շահը: Որդեգրել ծրագրի իրականացման սկզբունքային մոտեցում նշանակում է չգնալ զիջումների, չփորձել իմիտացիոն ներկայացումների գնալ, չենթարկվել ճնշումների` հասարակության նեղ հատվածը ներկայացնող ուժերի շահերը չգերադասել ամրագրված ընդհանուր կանոններին: Սա, թերևս, սկսված գործընթացի ամենադժվար մասն է լինելու:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2006թ-ի մայիսի 17-ին կայացած` «ԵՀՔ ԳԾ բանակցությունների երրորդ փուլը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման դեպարտամենտի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։