ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հոլանդական հիվանդություն` հայկական նրբերանգներով

09.06.2006

«Հոլանդական հիվանդություն». տեղեկանք

Տնտեսագիտական մտքի պատմության մեջ այս եզրը մտավ նախորդ դարի կեսերին` կապվելով Հյուսիսային ծովի` Հոլանդիային պատկանող հատվածում բնական գազի հանքավայրերի գործարկման հետ: Դրան հետևած բնական գազի արտահանման աճը հանգեցրեց ազգային արժույթի արժեվորման, ինչը բացասաբար անդրադարձավ տնտեսության` արտահանման ուղղվածություն ունեցող մյուս ճյուղերի վրա: Արդյունքը` ազգային տնտեսության մրցունակության անկում: Բացասական հետևանքները ծավալվեցին բազմաթիվ ուղղություններով` ախտահարելով սոցիալական, կրթական համայնապատկերը, խնայողությունների և ներդրումների տրամաբանությունը և որդեգրած բազմաթիվ այլ խաղի կանոններ:

Մեր տնտեսությունը հիվանդ է… հոլանդական հիվանդությամբ

Կասեք «նոնսենս» է. մենք նավթ չունենք: Կասեմ ունե՜նք, մեր «նավթը» երևակայական է, ոչ շոշափելի: Մեր «նավթը» սեր է, ընտանիքի հանդեպ նվիրում, ծնողի հանդեպ պատասխանատվություն, մեր «նավթը» կարեկցանք է, խնդրանք, պետական մակարդակով հայց, որ արտահանում ենք լիուլի ու վարձատրվում: Իսկ փոքր տնտեսության ծավալներին համեմատական «նավթային» դոլարների ներհոսքը շարունակաբար խորացնում(ելու) է պաթոլոգիական միտումները: Արժեվորվող դրամը հարվածում է արտահանման ուղղվածություն ունեցող` նոր-նոր ոտքի կանգնող ճյուղերին, ավելի ու ավելի մրցունակ դառնող ներմուծումը վտանգում է անգամ ներքին շուկայի հասանելիությունը տեղական արտադրողի համար: Եթե սա նույնիսկ դեռ ակնառու չէ, միևնույն է` զսպանակը պրկվում է: Բոլոր ախտանշանները մեկ բան են պնդում. ախտորոշումը` հոլանդական հիվանդություն:

Հիվանդությունը բուժում է պահանջում, իսկ ցանկացած բուժում սկսվում է նախ հիվանդ լինելը գիտակցելով/ընդունելով:

Այս անգամ էլ «մերն ուրիշ է»

Եթե անգամ ոչ մահացու, հոլանդական հիվանդությունը խիստ վտանգավոր է, բայց և կանխամշակված լուծումներ ունի: Նավթարդյունահանող երկրներում ստեղծվում են նավթային հիմնադրամներ, պահուստային համակարգեր, որոնց միջոցով փորձում են արտարժութային մեծածավալ մուտքերի հիմնավորված կառավարում և երկարաժամկետ ծրագրեր իրականացնել, տնտեսության այլ ճյուղերի խրախուսման մեխանիզմներ կիրառել և այլն:

Միջազգային փորձը, սակայն, մեր դեպքում կարծես տեղին չէ: Ի տարբերություն այլ երկրների կենտրոնացված մատակարարումների ու դրանց դիմաց կանոնակարգված վճարումների մեխանիզմի, մենք «նավթ» ենք արտահանում դույլերով ու սրվակներով, իսկ պետական կամ մասնավոր մեկ կամ մի քանի կորպորացիաների, փոքրաթիվ էլիտայի փոխարեն մեր երկրում «նավթարտահանողները» տատիկներ ու պապիկներ են, կանայք ու երեխաներ: Նման պայմաններում թե՜ մոտեցումները, թե՜ լուծումները նորովի պիտի լինեն: Չէ որ միշտ էլ առկա է ախտորոշման գործընթացի հետևանքով բուժման նոր մեթոդների կիրառման հնարավորություն, մանավանդ երբ բուժման արդյունքները բավականաչափ շոշափելի են մռայլ կանխատեսումների ֆոնի վրա:

Ստեղծագործ տնտեսագետների ժամանակը

Հայ տնտեսագիտական մտքի առջև այսօր, փաստորեն, նոր մարտահրավեր է կանգնած: Գտնել հազարավոր փոքր աղբյուրներով հոսող խոշոր արտարժութային մուտքերի հնարավոր կառավարման (ոչ թե գլխատման) մեխանիզմը, օգտագործել այն քիչ հնարավորություններից մեկը, երբ միջազգային փորձը տեղայնացնելու փոխարեն հարկ է նոր լուծումներ գտնել, նոր առաջարկություններով հանդես գալ: Քաղաքականության առաջնորդներն իրավունք ունեն քաղաքականապես գրագետ բացատրություններով պարսպապատվել, քաղաքականության բուն մշակների համար դա մահացու է: Բոլոր տնտեսությունների պատմություններն էլ գրված են ոչ միայն սև, այլ նաև կարմիր թանաքով. դրանցում միշտ էլ առկա են ոչ միայն հաստ դրամապանակներ ու հարուստ բանկային հաշիվներ, այլև տապալումներ ու ողբերգություններ: Դրամի արժեվորման քաղաքականապես գրագետ պաշտոնական բացատրություններից, կարծես, «կարմիրի» հոտ է գալիս… Եթե նույնիսկ հնարավոր վտանգների լրջությունը չի սթափեցնում, ապա առնվազը մասնագիտական տարերքը պիտի որ հանգիստ չտա: Մեր տնտեսությանն արտարժութային հոսքերի կառավարման նորարարական մեխանիզմ է պետք. մենք «նավթ» արտահանող երկիր ենք, և պիտի ըստ այդմ կառուցենք մեր քաղաքականությունը:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2006թ-ի հունիսի 9-ին կայացած` «ՀՀ Դրամի արժեվորում. նախադրյալներ, հետևանքներ» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։