ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Տնտեսական քաղաքականությունը Հայաստանում. ո՞րն է այն

14.11.2006

Հոլիստական մոտեցում` հասկանալու համար

Երկրի պետական տնտեսական քաղաքականության տրամաբանությունը հասկանալու համար հարկ է նայել երկարաժամկետ նպատակադրումներին, որոնք այն դնում է իր առջև: Սա ճշմարտություն է, և այս տեսանկյունից մեր երկրում իրականացվող քաղաքականությունը հասկանալի և ընդունելի է: Իսկապես, դինամիկ զարգացող, մրցունակ, արդիական ենթակառուցվածքներով ազատ շուկայական տնտեսություն կառուցելու նպատակադրումները, որ դրվել ու դրվում են պետական բոլոր ծրագրերում, իրավամբ այլընտրանք չունեն:

Նպատակները` նպատակներ, բայց համաձայնեք, դրանք իրագործելու ճանապարհները խիստ տարբեր կարող են լինել: Ինչպե՞ս է պետությունը կարգավորում տնտեսության զարգացման գործընթացը ժամանակի կոնկրետ հատվածում, ինչպե՞ս է իրականացվում այդ քաղաքականությունն այսօր, այս պահին. սրանք հարցեր են, որոնց պատասխանները դժվար է գտնել ռազմավարական ծրագրերում: Ծրագրերը «պետք է»-ների առաքելություն ունեն, այսպահային իրագործումը` բազմակողմ համագործակցության և փոխլրացման տրամաբանություն:

Իրականում որևէ կոնկրետ ժամանակահատվածի տնտեսական քաղաքականության ընդհանրական պատկերը հասկանալու համար` պարզության տեսանկյունից ճիշտ է դիտարկել երեք հարթություն.

1. ինստիտուցիոնալ դաշտի (լայն իմաստով) կայացմանն ուղղված ջանքերը,

2. տնտեսության ճյուղերում և ենթաճյուղերում արվող քայլերը,

3. մակրոտնտեսական քաղաքականությունը, թե որքանով է այն բարենպաստ դաշտ ստեղծում վերոնշյալ երկուսի համար:

Ընդհանուր տնտեսական քաղաքականության համալիրը ենթադրում է սրանցից յուրաքանչյուրը և բոլորը միասին` իբրև մեկ ամբողջություն:

Դառնամ, զօղորմին տի տամ…

Որքան էլ զավեշտալի թվա, 90-ականների պետական տնտեսական քաղաքականության իրականացման ընդհանուր տրամաբանությունը շատ ավելի կանխատեսելի էր, հասկանալի, թե ով ինչ է անում, և ինչքան ժամանակ հետո ինչ ցուցանիշներ պիտի ապահովի: Մակրոտնտեսական քաղաքականության տեսանկյունից իրականացվում էին Արժույթի միջազգային հիմնադրամի վարկային ծրագրերը, որոնք հստակ ամրագրում էին մակրոտնտեսական հիմնական բոլոր ցուցիչների նպատակային մեծությունները յուրաքանչյուր եռամսյակի և տարվա համար, և դրանք ենթակա էին պարտադիր կատարման: Տնտեսության ինստիտուցիոնալ դաշտում և ճյուղերում իրականացվում էին Համաշխարհային բանկի և այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների տարաբնույթ վարկային ծրագրեր, որոնք նույնպես ամրագրում էին պարտադիր կատարման հստակ քայլեր և սահմանում վերահսկողություն: Վերահսկողություն էր սահմանված սեփականաշնորհման գործընթացի տեմպերի ապահովման, բյուջետային ծախսերի տրամաբանության և նմանօրինակ այլ խնդիրների նկատմամբ: Նշենք, որ տնտեսության իրական հատվածի զարգացումը բնութագրող տնտեսական միտումների տեսանկյունից (իրական հատվածի հիմնական ճյուղերի աճի դինամիկա, արտահանման աճի տեմպեր, ներմուծման փոխարինում տեղական արտադրանքով և այլն) 90-ականների վերջն ու դարասկզբի առաջին 1-2 տարիները տնտեսությունը «ճիշտ հունի մեջ դնելու» հաջողված ժամանակահատված կարելի է համար:

Երբ մասերը պարտավոր են ծառայել ամբողջին

Ի՞նչ ունենք այսօր, ինչպե՞ս գնահատել մեր երկրում այսօր իրականացվող տնտեսական քաղաքականությունն իր ամբողջության մեջ: Ի վերջո ինչպիսի՞ տնտեսություն ենք մենք կառուցում, ո՞րոնք են ՀՀ պետական տնտեսական քաղաքականության բնութագրիչներն այսօր: Մենք ընտրել ենք տնտեսության մի քանի ճյուղեր/ենթաճյուղեր ու դրանց մրցունակությու՞նն ենք ավելացնում, թե՞ կայացնում ենք ուժեղ ինստիտուտներ, որոնք կոչված են սպասարկել տնտեսության ազատ և մրցակցային զարգացումը: Միգուցե երկուսը միասի՞ն: Մեր տնտեսական ռազմավարությունը կառավարության ծրագի՞րն է, Աղքատության հաղթահարման ռազմավարությու՞նը, թե՞ մեկ այլ փաստաթուղթ: Միգուցե դրանք բոլորը միասի՞ն:

Եթե պետական մի քանի գերատեսչություններ ջանք ու եռանդ չեն խնայում առանձին ճյուղերի/ենթաճյուղերի մրցունակությունն ավելացնելու համար, մի՞թե ոչ ոք չի տեսնում, թե ինչպես է դրամի քառատրոփ արժևորումը ջուրը լցնում բոլոր այդ աշխատանքները: Ինչու՞ չենք ընդունում ճշմարտությունը, որ չարժե գնալ թույլ ինստիտուցիոնալ կառույցներով պետության դերի ուժեղացման, որ պետությունը չի կարող լինել արդյունավետ սեփականատեր և տնտեսական դաշտում ավելի լավ է ոչինչ չանի, քան վատ անի:

Ի վերջո, ո՞վ կարող է մտաբերել վերջին տարիների ընթացքում որևէ հայեցակարգային ելույթ, որ հրապարակավ հնչեցվել է որևէ պետական բարձրաստիճան այրի կողմից, ուր բացահայտվել են ներկայում իրականացվող տնտեսական քաղաքականության հիմնադրույթները, դրանց փոխպայմանավորվածությունները, և բացատրվել է, թե ինչու է արվում այսինչ բանը և ինչով է այն կապված այնինչի հետ: Օրինակ, եթե մենք քիչ ռեսուրսներ չենք ծախսում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գրավչության և մրցունակության բարձրացման համար, ապա ինչպե՞ս են «օժանդակում» արժույթի շուկայում ձևավորված միտումներն այդ ջանքերին: Այսօրինակ հարցեր կարելի է երկար շարադրել:

Այսօր մեզանում շատ քիչ ուսումնասիրություններ են կատարվում, գրվում գիտական վերլուծություններ, որոնք ունեն այսպահային քաղաքականությանն ուղղված առաջարկների տեսք: Մշակվողներն էլ առավելապես ռազմավարական նպատակադրումների հարթությանն են անդրադառնում: Այսօր մեր երկրում գրեթե բացակայում է քաղաքականություն իրականացնողների և հասարակության միջև երկխոսությունը` միտված տնտեսական քաղաքականության ներկայացմանն ու քննարկմանը: Թերևս մեկ-մեկ լսումներ լինում են ԱԺ-ում, դրանք էլ գրեթե դուրս չեն գալիս ԱԺ պատերից այն կողմ: Դրա փոխարեն տեղի են ունենում տարաբնույթ քննարկումներ փորձագիտական շրջանակներում, որանք էլ, սակայն, մնում են անհետևանք, քանզի չկա այդօրինակ քննարկումների արդյունքները քաղաքականության օրակարգ հասցնելու մեխանիզմը:

Արդյո՞ք նշված պայմաններում արդիական չի դառնում Հայաստանում «տնտեսական քաղաքականության բարձրագույն խորհուրդ» կամ այդօրինակ մի մարմնի ստեղծումը, որը քննարկումների հրապարակ կդառնա տնտեսական քաղաքականությանն առնչվող բոլոր կողմերի համար և կփորձի մեկ կաթսայի մեջ բերել տարամիտվող բոլոր ջանքերը:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2006թ-ի նոյեմբերի 14-ին կայացած` «Հայեցակարգային մոտեցումներ ՀՀ տնտեսական զարգացման ռազմավարությանը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։